Загрузка страницы

"Ո՞ւմ ես երկրպագում" Արտավազդ Թադևոսյան

Ո՞ւմ ես երկրպագում

Հովհ. 4:24 - «Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն»։

«Կարծում եմ՝ երկրպագությունը, նախևառաջ, կենսակերպ է. Մայքլ Սմիթ»:

Մարդը հակված է երկրպագելու ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի։ Դա մարդու մեջ Աստծո կողմից դրված հատկություն է։ Այդ իսկ պատճառով՝ մարդիկ, երբ չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն, սկսում են երկրպագել և փառաբանել այլ բաների, կառուցում կամ ստեղծում են իրենց համար կուռքեր և պաշտում նրանց։ Շատերը երկրպագում են մարդկանց, ոմանք տարբեր կենդանիների, ոմանք ինչ-որ կուռքեր են պատրաստում քարից, փայտից, երկաթից և երկրպագում դրանց, ոմանք հենց իրենց են երկրպագում՝ ասելով, թե իրենք են իրենց աստվածը։

Սակայն Աստված դրել է մարդու մեջ այդ հատկությունը, որ մարդը սկսի փնտրել այդ վերադասին, այդ գերբնական էակին, Ով ստեղծել է ամեն բան, և այդ փնտրտուքը և այդ երկրպագության կարիքը իրեն տանի Աստծո մոտ: Այդ դեպքում կբավարարվի մարդու մեջ եղած երկրպագության այդ կարիքը, կլրացվի այդ բացը։ (Ահա թե ինչու է անհրաժեշտ նաև մարդկանց պատմել ճշմարիտ Աստծո մասին)։

Սովորաբար՝ մարդը, ում երկրպագում է, սկսում է նմանվել նրան։ Եթե համակրում են որևէ հանրաճանաչ դերասանի կամ սպորտսմենի, ակամայից սկսում են հետաքրքրվել նրա ամեն ինչով և փորձում նմանվել նրան, որովհետև նա դառնում է իր համար չափանիշ։ Իսկ եթե երկրպագենք մեր Աստծուն, մենք կսկսենք նմանվել Նրան։

Աստծուն երկրպագողները պետք է ընկալեն, որ իրենք երկրպագում են կենդանի Անձին, այլ ոչ թե անշունչ առարկայի կամ վերացական որևէ մեկին։ Իրենց պաշտամունքը պետք է ուղղված լինի ամենակարող Աստծուն, Ով այսօր էլ ապրում է և մեզ հետ է, ամեն բան տեսնում և լսում և Ով, միևնույն ժամանակ, թագավորում է երկնքում։

Մարդը պետք է երկրպագի Նրան, որովհետև Նա Աստված է, Ամենակարող է, Ամենագո է, Հավիտենական է, Ողորմությունով լեցված և կարեկցանքով լի Աստված է, Նա միակն է, որ մտածում է մեր փրկության մասին և մեր մեղքերի քավություն համար տվեց Իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Այս պատճառների համար պետք է երկրպագենք Նրան։

Ի վերջո, Նա արդար, կատարյալ է Իր բոլոր գործերի մեջ և Սուրբ Աստված է, դրա համար պետք է երկրպագենք Նրան։ Պատճառները կարող են հազարավոր լինել, դու էլ կարող ես քո անձնական պատճառները ունենալ և գումարես այս բոլորին և ճշմարտապես երկրպագես Նրան։

Հիշում եմ՝ մեկ անգամ մի քարոզիչ փորձում էր բացատրել, թե ինչ է այդ երկրպագության զգացումը և ամբողջությամբ չկարողացավ: Նա օրինակ բերեց՝ ինչպես սերը լիարժեք չենք կարող բացատրել, թե ինչ է, այնպես էլ երկրպագության այդ զգացումը չենք կարող, որովհետև Աստվածաշունչն էլ այդպես պարզ չի բացատրում, թե դա ինչ է։

Դա պարզապես ներքին մեծ զգացում է, սիրո արտահայտում՝ ուղղված մեկին, ում կյանքից առավել ես գնահատում և սիրում։ Դա երգելն ու երաժշտությունը չէ, դա գեղեցիկ հորինված բառերը չեն, դա մարմնի գեղեցիկ շարժումները չեն, թեև դրանք բոլորը կարող են լինել երկրպագության միջոցներ։

Դա անկեղծ փոխհարաբերություն է Աստծո հետ, որը գալիս է ներսից՝ վերստին ծնված մարդուց, ով ճանաչում է Նրան և չի կարող չփառաբանել և չերկրպագել Նրան, որովհետև գիտի Նրա մեծությունը և այն ամենը, թե ինչ է կատարել Նա իր համար։

Շատերը կարող են պահել արտաքին ձևը, բայց դա խաբկանք է, կեղծիք, որը ճշմարիտ չէ, որովհետև Աստված գիտի մարդու ներսը. այն պետք է բխի հոգուց դեպի Աստված։ Եվ պետք է լինի ճշմարտությամբ, այսինքն ուղիղ սրտով մոտենլ Աստծուն։

Արդյոք այսօր քո կյանքում ունե՞ս երկրպագություն՝ ուղղված Աստծուն, և արդյոք դա առաջին տեղո՞ւմ է քեզ համար։ Որովհետև երբ Նա առաջին տեղում է մեր կյանքում, նշանակում է, որ մենք հասկացել ենք, թե ով է Նա, և եթե ճանաչում ենք Նրան, ապա անհնար է, որ մեր անձերից երկրպագություն, փառաբանություն և գովեստներ չբարձրանան Նրան։

Видео "Ո՞ւմ ես երկրպագում" Արտավազդ Թադևոսյան канала Artavazd Tadevosyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
7 марта 2017 г. 0:24:59
00:05:15
Другие видео канала
"Սա էլ կանցնի" Արտավազդ Թադևոսյան"Սա էլ կանցնի" Արտավազդ Թադևոսյան"Շարունակիր երազել և գործել" Արտավազդ Թադևոսյան"Շարունակիր երազել և գործել" Արտավազդ ԹադևոսյանՁորից այն կողմ - Արտավազդ ԹադևոսյանՁորից այն կողմ - Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan -Vochnchi hamar hogs mi areq. "Ոչինչի համար հոգս մի արեք"Artavazd Tadevosyan -Vochnchi hamar hogs mi areq. "Ոչինչի համար հոգս մի արեք"Artavazd Tadevosian - Nmanvel Hisusin //Նմանվել Հիսուսին//Artavazd Tadevosian - Nmanvel Hisusin //Նմանվել Հիսուսին//Artavazd Tadevosyan - Bayc Na qez e yntrel. "Բայց Նա քեզ է ընտրել"Artavazd Tadevosyan - Bayc Na qez e yntrel. "Բայց Նա քեզ է ընտրել"Կարևորել Աստծո կամքը - Արտավազդ ԹադևոսյանԿարևորել Աստծո կամքը - Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan - Na giti te inch e qez petq. "Նա գիտի, թե ինչ է քեզ պետք"Artavazd Tadevosyan - Na giti te inch e qez petq. "Նա գիտի, թե ինչ է քեզ պետք"Artavazd Tadevosian - Մարդը չի կարող քանդել այն, ինչ Աստված է սահմանելArtavazd Tadevosian - Մարդը չի կարող քանդել այն, ինչ Աստված է սահմանելArtavazd Tadevosyan - Axotenq ayspes. "Աղոթենք այսպես"Artavazd Tadevosyan - Axotenq ayspes. "Աղոթենք այսպես"Artavazd Tadevosyan - Aysorvany korcnum enq vaxva patcharov. "Այսօրվանը կորցնում ենք վաղվա պատճառով"Artavazd Tadevosyan - Aysorvany korcnum enq vaxva patcharov. "Այսօրվանը կորցնում ենք վաղվա պատճառով"Artavazd Tadevosyan - Talis e Na ov talu ban uni. "Տալիս է նա, ով տալու բան ունի"Artavazd Tadevosyan - Talis e Na ov talu ban uni. "Տալիս է նա, ով տալու բան ունի""Խաղաղություն ձեզ" Արտավազդ Թադևոսյան"Խաղաղություն ձեզ" Արտավազդ Թադևոսյան«Ամենակարևոր օրը». Արտավազդ Թադևոսյան«Ամենակարևոր օրը». Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan "chlinox baner" "Չլինող բաներ"Artavazd Tadevosyan "chlinox baner" "Չլինող բաներ"«Անարժանը և Աստծո շնորհը». Արտավազդ Թադևոսյան«Անարժանը և Աստծո շնորհը». Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan - Astvac e qez bardzracnoxy. "Աստված է քեզ բարձրացնողը"Artavazd Tadevosyan - Astvac e qez bardzracnoxy. "Աստված է քեզ բարձրացնողը"Արտավազդ Թադևոսյան - Թրջված թերթիկըԱրտավազդ Թադևոսյան - Թրջված թերթիկը"Հիսուսը քեզ վեր կբարձրացնի" Արտավազդ Թադևոսյան"Հիսուսը քեզ վեր կբարձրացնի" Արտավազդ ԹադևոսյանArtavazd Tadevosyan - Azat enq amen mexqic . "Ազատ ենք ամեն մեղքից"Artavazd Tadevosyan - Azat enq amen mexqic . "Ազատ ենք ամեն մեղքից"
Яндекс.Метрика