Загрузка страницы

Արթուր Մեսչյան - Աշխարհն այս բաժանվել է

(Համերգ Արամ Խաչատրյանի անվան Մեծ Համերգասրահում 17 դեկտեմբերի 2005 թ.)
Խոսք` Արթուր Մեսչյան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան
Աշխարհը այս բաժնվել է
Հազար ու մի տարբեր կտորների...
Ասում են շատ վաղուց, ստում են երևի...
Ամեն լաթի կտորը մի երկիր է`
Իր կարկատած օրենքներին գերի.
Եվ մարդկային կիսված ամբոխ`
Ցցված այդ լաթերին...
Ամեն մի կեսը կայսրություն է,
Կամ պետություն, կամ էլ գաղութ ինչ-որ մեկի,
Սահմանների փշալարով կարված`
Մարմնի վրա կապույտ մոլորակի...
Այդ կեսերից էլ կեսը Մեր երկիրն է`
Կապված առագաստով` քարե խարիսխներին,
Կես սահմանի ցցին սեղմված,
Կես հույսերի լույսին հառած
Եվ կես կտոր հացին...
Եվ երբ կիսված է ժամը և քարացած է դեմքն աշխարհի,
Կիսված կռիվ ու մսաղաց` կիսված հոգնած ջոկատների,
Կիսված վերջին փամփուշտը և վերարկուն նախորդ պատերազմից
Եվ Դու, որ Քո մարմնով փակում ես
Միջանցքը նոր կորուստների...

Ես հին ու նոր կիսատներին ատում եմ,
Այն կեսերին, որ կիսեցին հոգիս,
Կես խուժանից արդեն Ես ձանձրանում եմ,
Կես գողերից, քառորդ հովիվներից...

Եվ կես ճամփին մարած գնացքը մենք հրում ենք,
Կեցցե ամբողջությունը խենթերի,
Կես խփնված ազգասերին ատում եմ,
Ռամիկ պարոններից Ես զարզանդում եմ,
Էլի մի բան, որ չեմ հիշի...
Նորից փրդած ծառի մարմինը ծիլեր կտա գարնան շեմին,
Նորից Քո պատուհանը մութ կյանքի լույսով կողողվի,
Միայն թե դիմանա Քո սիրտը կիսված հազար հարվածներին,
Չքարանան թևերը Քո թռիչքի մեջ կիսված ճամփին,
Լսիր ժամանակի կիսված զարկերը
Լսիր դեռ չկիսված մի մեղեդի,
Փակիր կորուստների բացված դռները
Եվ ամբոխին կիսված մի խառնվիր...

Հ՜եյ, օրհնյալ լինի մեր խենթերի միասնությունը,
Ատում եմ Քեզ կիսատության գերի,
Ձեզ հետ եմ Ես` ովքեր ցավից պարում են,
Ձեզ հետ եմ Ես` ով կամքը իր լարում է
Հեգնում ճակատագրի գորշ երեսին...

Видео Արթուր Մեսչյան - Աշխարհն այս բաժանվել է канала Alagyozyans
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
8 сентября 2011 г. 2:21:24
00:04:32
Яндекс.Метрика