Загрузка страницы

Ինչ որ կամենաք, խնդրեք և կլինի ձեզ. 05.02.2021

Քարոզի ընթացքում Աստվածաշնչից կատարված մեջբերումները՝

Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. Նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. Որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել։
Հովհաննես 15. 5

Եթէ կենաք ինձանում՝ եւ իմ խօսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կ’խնդրէք, եւ կ’լինի ձեզ։ Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. Եւ իմ աշակերտները լինիք։
Հովհաննես 15. 7-8

Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք. Այլ ես ընտրեցի ձեզ, եւ ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերէք. Եւ ձեր պտուղը մնայ. որպէսզի ինչ որ իմ Հօրիցը խնդրէք իմ անունովը, տայ ձեզ։
Հովհաննես 15. 16

Եւ Մովսէսն առաւ խորանը, եւ բանակիցը դուրս բանակիցը հեռու կանգնեցրեց նորան եւ նորա անունը՝ Ժողովքի խորան դրաւ. Եւ ամեն ով որ Եհովային խնդրում էր, բանակիցը դուրս էր գնում ժողովքի խորանի մօտ, որ բանակիցը դուրս էր։ Եւ Մովսէսը խորանը գնալիս բոլոր ժողովուրդը վեր էր կենում եւ ամեն մէկն իր վրանի դրանը կանգնում, եւ Մովսէսի ետեւիցը մտիկ տալիս նայում. Մինչեւ որ նա խորանն էր մտնում։ Եւ հէնց որ Մովսէսը խորանն էր մտնում՝ ամպի սիւնը իջնում էր. Եւ խորանի դրանը կանգնում, եւ Եհովան Մովսէսի հետ խօսում էր։ Եւ բոլոր ժողովուրդը տեսնում էր ամպի սիւնը խորանի դրանը կանգնած. Եւ բոլոր ժողովուրդը վեր էր կենում, եւ ամեն մէկն իր վրանի դրան երկրպագութիւն էր անում։ Եւ Եհովան խօսում էր Մովսէսի հետ դէմ առ դէմ, ինչպէս մի մարդ իր բարեկամի հետ կ’խօսէ. Եւ Մովսէսը բանակն էր դառնում. Բայց նորա ծառան Նաւէի որդի Յեսու պատանին խորանի միջիցը չէր հեռանում։
Ելից 33. 7-11

Եւ Մովսէսն ուղարկեց նորանց Քանանի երկիրը լրտեսելու, եւ ասեց նորանց. Այս հարաւային կողմից դէպի վեր գնալով վեր գնացէք սարը. Եւ տեսէք այն երկիրը թէ ինչպէս է, եւ այնտեղ բնակուող ժողովուրդը զօրաւո՞ր են թէ տկար. Քի՞չ են թէ շատ։ Եւ ի՞նչպէս է այն երկիրը ուր որ նորանք բնակվում են՝ լա՞ւ է թէ վատ, եւ ի՞նչպէս են այն քաղաքները ուր որ նորանք բնակվում են, վրաններո՞ւմ են թէ բերդերում են. Եւ թէ երկիրը ի՞նչպէս է, պարա՞րտ է՝ թէ տկար, մէջը ծառեր կա՞ն թէ ոչ։ Եւ ժիր եղէք, եւ այն երկրի պտուղիցն առէք...
Թվոց 13. 18-21

Видео Ինչ որ կամենաք, խնդրեք և կլինի ձեզ. 05.02.2021 канала new generation church Armenia
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
6 мая 2021 г. 14:53:48
01:21:46
Яндекс.Метрика