Загрузка страницы

Մենք ուզում ենք, որ դուք Հայաստանում փող աշխատեք. Նիկոլ Փաշինյան

AsekoseNews-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ:
«Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են և գոյություն չունեն: Կարևոր է մեկ այլ արձանագրում. այդ խոչընդոտների մեջ ամենակարևորը թերևս եղել է և տեղ-տեղ շարունակում է մնալ կոռուպցիան, չնայած ընդհանուր առմամբ, ասում են, որ ՀՀ-ում այլևս կոռուպցիա չկա, դրանք մնացորդային երևույթներ են: Վստահեցնում եմ՝ այսօր ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առնչություն է ունենում որոշ ընկերությունների հետ և կառավարության համար կարևոր է, որ այդ պայքարը չընկալվի և չմեկնաբանվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի: «Մեզ համար կարևոր է, որ հստակ գծենք այդ գիծը, որ մեր պայքարը չի կարող լինել ընդդեմ բիզնեսի: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, դա ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որևէ մարմին չի կարող ներդրումը փոշիացնել, այլև նկատի ունենք, որ որևէ մեկը չի կարող փայ մտնել, այդպիսի երևույթները բացառում ենք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ներդրումների հարցում կառավարությունն ընդամենն ունի մեկ պայման. ակնկալվում է, որ բիզնես գործունեությունը լինի օրինական: Վարչապետի խոսքով՝ պետությունը շահագրգիռ է նոր աշխատատեղերի ստեղծմամբ և պետական եկամուտների աճով: «Վարչապետ ընտրվելուց հետո մեկ շաբաթ անց գործարարների հետ հանդիպումներում պաշտոնապես հայտարարել եմ, որ տվյալ պահից ցանկացած բիզնես ազատվում է կոռուպցիոն որևէ պարտավորությունից: Նաև այս առումով բացառում եմ, որ որևէ ընկերության նկատմամբ տեղային մակարդակով որևէ ձևով կփորձեն միջամտություն ցույց տալ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով նոր սփյուռքի դերին՝ ՀՀ կառավարության ղեկավարը նկատել է, որ վերջինս 80-ականների վերջերից սկսած մեծ գումարներ է ուղարկում Հայաստան՝ օգնության, բարեգործության տրամաբանության մեջ, ինչը գնահատելի է և կենսական նշանակություն է ունեցել ՀՀ-ի համար: Վարչապետը Հայաստանի ժողովրդի և պետության անունից շնորհակալություն է հայտնել դրա համար և հավելել՝ պետք է այնպես անել, որ այդ գումարները ներդրվեն տնտեսական գործունեության մեջ: «Մենք ցանկանում ենք ստեղծել հնարավորություն, որպեսզի գաք և Հայաստանում ունենաք բիզնես, շահույթ ստանաք և շահույթ բերեք ժողովրդին ու պետությանը: Մենք ուզում ենք, որ դուք Հայաստանում փող աշխատեք, մեր նպատակն այն է, որ Հայաստանում փող աշխատելու հնարավորությունը լինի հնարավորինս լայն հասանելիության տիրույթում, ոչ թե նեղ շրջանակի համար: Գործարար դաշտը պետք է հասանելի լինի շատերին, և մենք այսօր կարողանոում ենք դա ապահովել: Լսում ենք կարծիքներ, թե բիզնեսն ընդմիջում է վերցրել և սպասում է առաջիկա ընտրություններին: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են, Հայաստանում այլևս գործունեություն կարող է ծավալել այն իշխանությունը, որը հենվում է հեղափոխության արժեքների տրամաբանության վրա, Հայաստանում հակահեղափոխութուն չի լինելու և ես ինձ համարում եմ դրա երաշխավորը: Ժամանակը թանկ է և կոչ եմ անում այդ ժամանակը չկորցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, որ օրենքներում կան խնդիրներ: Նա տեղեկացրել է, որ կառավարությունն այսօր աշխատում է Հարկային օրենսգրքի բարեփոխման ուղղությամբ, աշխատում են դաշտն ազնիվ, արդար դարձնել, կարգավորել նաև օրենսդրությունը:

Видео Մենք ուզում ենք, որ դուք Հայաստանում փող աշխատեք. Նիկոլ Փաշինյան канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
26 июля 2018 г. 21:50:09
00:49:07
Другие видео канала
Հայաստանում օլիգարխիա և օլիգարխներ այլևս գոյություն չունեն. Նիկոլ ՓաշինյանՀայաստանում օլիգարխիա և օլիգարխներ այլևս գոյություն չունեն. Նիկոլ Փաշինյան«Հայկոս, Գրիգորիչս». Էրիկը տեսանյութ է տարածել«Հայկոս, Գրիգորիչս». Էրիկը տեսանյութ է տարածելՆիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբՆիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբԻնչպե՞ս է Գ. Ծառուկյանը վաստակել իր առաջին միլիոնը. Ո՞րն է նրա հաջողության գաղտնիքըԻնչպե՞ս է Գ. Ծառուկյանը վաստակել իր առաջին միլիոնը. Ո՞րն է նրա հաջողության գաղտնիքըՎարչապետի հանդիպումը ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հետՎարչապետի հանդիպումը ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հետԴուք վարչապետ չեք, Դուք հեղափոխության առաջնորդ եք․ Լևոն Շիրինյանը՝ ՓաշինյանինԴուք վարչապետ չեք, Դուք հեղափոխության առաջնորդ եք․ Լևոն Շիրինյանը՝ ՓաշինյանինԵ՞րբ Է Հայաստանը Պահանջելու Վիլսոնյան Իրավարար Վճռի ԻրագործումըԵ՞րբ Է Հայաստանը Պահանջելու Վիլսոնյան Իրավարար Վճռի ԻրագործումըՔոչարյանը այնքան չկա, որ նման հայցով դիմի Նիկոլ Փաշինյանի դեմՔոչարյանը այնքան չկա, որ նման հայցով դիմի Նիկոլ Փաշինյանի դեմ«Լեգենդ և իրականություն»․ Մասոնները՝ Հայաստանում«Լեգենդ և իրականություն»․ Մասոնները՝ ՀայաստանումԱրտահերթ ընտրությունների անցկացումը պետք է արագացնել. Նիկոլ ՓաշինյանԱրտահերթ ընտրությունների անցկացումը պետք է արագացնել. Նիկոլ ՓաշինյանԿլինեն տեղեր, որտեղ կներվայնանաք ու կներվայնացնեն Ձեզ...Կլինեն տեղեր, որտեղ կներվայնանաք ու կներվայնացնեն Ձեզ...«Սթափվեք, պիտի սաղ օրը աշխատեք, գնաք խանութ՝ մենակ ցելոֆոն առնեք, ուրիշ բան էլ չեք կարող առնել»«Սթափվեք, պիտի սաղ օրը աշխատեք, գնաք խանութ՝ մենակ ցելոֆոն առնեք, ուրիշ բան էլ չեք կարող առնել»Ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում՝ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջման. Փաշինյանի հարցազրույցը «Զինուժ»-ինԻնչո՞ւ ոչ ոք չի հարցնում՝ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջման. Փաշինյանի հարցազրույցը «Զինուժ»-ինԹուրքը չի՛ կարող Երևանի կենտրոնում զվարճանալ, թույլ չե՛նք տալու, մոռացե՛ք...Թուրքը չի՛ կարող Երևանի կենտրոնում զվարճանալ, թույլ չե՛նք տալու, մոռացե՛ք...Կառավարության հետ հարցուպատասխան ԱԺ-ումԿառավարության հետ հարցուպատասխան ԱԺ-ումՆիկոլ Փաշինյանի պատասխանը Դավիթ ՇահնազարյանինՆիկոլ Փաշինյանի պատասխանը Դավիթ ՇահնազարյանինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը «Զինուժ Մեդիային»ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը «Զինուժ Մեդիային»Դեկտեմբերի 9-ի գիշերը Փաշինյանին անակնկալ է սպասում. Արմեն ԱշոտյանԴեկտեմբերի 9-ի գիշերը Փաշինյանին անակնկալ է սպասում. Արմեն ԱշոտյանՑավալի լուր բոլորի համար, Քիչ առաջ տեղեկացանք,Որ Սասուն Միքայելյանը...Ցավալի լուր բոլորի համար, Քիչ առաջ տեղեկացանք,Որ Սասուն Միքայելյանը...ՀՀ թուրքացումը եւ Արցախի հայաթափումը կանխելու համար պետք է ձեւավորել համազգային հուժկու շարժումՀՀ թուրքացումը եւ Արցախի հայաթափումը կանխելու համար պետք է ձեւավորել համազգային հուժկու շարժում
Яндекс.Метрика