Загрузка страницы

Ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում՝ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջման. Փաշինյանի հարցազրույցը «Զինուժ»-ին

AsekoseNews-«Շանթ» զորավարժությունների կարևորագույն հարցերից մեկն արձանագրելն է, թե կառավարման նոր համակարգում ինչպես է տեղի ունենալու պետության անցումը խաղաղ պայմաններից ռազմականին: Մենք խնդիր ունենք բարձրացնելու պետական կառավարման մարտունակությունը: Այս մասին ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե իրեն քննադատում էին, որ ՀՀ զինված ուժերում չծառայելով ստանձնում է գերագույն հրամանատարի պաշտոնը՝ Ն. Փաշինյանն ասել է.

«Դժվար և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին համախմբելու անհրաժեշտությունն ու ունակությունն է գերագույն հրամանատարի կարևոր գործառույթը, իսկ մեր ժողովուրդը, ինչպես ցույց է տվել պատմությունը, միասնական է հենց այդ դեպքում, և երբ կա նման հրամանատար, ով ի վիճակի է համախմբելու ազգային ներուժը»:

Բացի այդ վարչապետն ընդգծել է, որ ռազմաքաղաքական բնույթի գիտելիքները պետք է ունենա ցանկացած քաղաքական գործիչ:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, տարածաշրջանում լարվածությանը, ապա Ն. Փաշինյանն ընդգծել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանում ռազմական բախումների վտանգավորությունը հենց Եվրոպայի համար: «Պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ կա ըմբռնում ամբողջ առաջադեմ աշխարհում, դա կարելի է նկատել նաև Գերմանիայի կանցլերի՝ Բաքվում արած հայտարարություններից»,-նկատել է նա:

Գալով Ղարաբաղի հարցի կարգավորմանը՝ Ն. Փաշինյանը ասել է, որ նոր կառավարությունն այսօր ծանոթանում է այն ժառանգությանը, որն ինքն ստացել է, և դա բավական ծավալուն աշխատանք է, դրանից հետո պետք է տեղի ունենա այդ ժառանգության գնահատում:

«Մենք պետք է արձանագրենք, որ ես, լինելով ՀՀ վարչապետ, լիազորված եմ ՀՀ անունից բանակցելու Ղարաբաղյան հարցի համատեքստում, բայց լիազորված չեմ բանակցելու Լեռնային Ղարաբաղի հանրապետության անունից, ԼՂՀ ժողովուրդն ունի իր սեփական պետական համակարգը, պետական ներկայացուցիչներ, ովքեր պիտի բանակցեն: Մենք չենք ասում, որ հրաժարվում ենք բանակցել, մենք ասում ենք, որ պատրաստ ենք հնարավորինս էֆեկտիվ ձևով բանակցել, սակայն այդ դիրքորոշումը պետք է հստակ ամրագրել»:

Դիտարկմանը, թե այս հայտարարությունը թշնամաբար ընդունվեց Բաքվում, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մի քանի հայտարարություններում արձանագրվել է այդ գործընթացում Արցախի ժողովրդի վճռորոշ դերը, և իր հայտարարությունները տեղավորվում են հենց այդ հայտարարությունների տրամաբանության մեջ: «Անտրամաբանական կլիներ, որ մտածեինք, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել առանց Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման»:

Ինչ վերաբերում է փոխզիջումների գնալու հարցին, Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է. «Հայկական կողմն իր խաղաղասիրական դիրքորոշումը բազմիցս հայտարարել է, իսկ ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում՝ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջման»:

Վարչապետն ընդգծել է՝ ՀՀ-ն որևէ մտավախություն չունի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ: «Մենք պատրաստ ենք ցանկացած սադրանքի ջախջախիչ հակահարված տալ, բայց սա չպիտի մեկնաբանվի, որ մենք հակված ենք պատերազմի: Մենք ասում ենք, որ այո, պատրաստ ենք լրջորեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ուղիները, բայց կարգավորում կարող է տեղի ունենալ, եթե տարածաշրջանում հաստատվի կարգավորման մթնոլորտ»,-շեշտել է նա:

Видео Ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում՝ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջման. Փաշինյանի հարցազրույցը «Զինուժ»-ին канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
9 сентября 2018 г. 0:48:23
00:50:30
Другие видео канала
Լավ երեկո (Նիկոլ Փաշինյան, Մարկուս Միլեր) 03.11.2017Լավ երեկո (Նիկոլ Փաշինյան, Մարկուս Միլեր) 03.11.2017ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսըՍուրիկ Խաչատրյանը ոչինչ չի արել՝ մարզը  միայն քանդել է․ Գորիսի քաղաքապետՍուրիկ Խաչատրյանը ոչինչ չի արել՝ մարզը  միայն քանդել է․ Գորիսի քաղաքապետ«Կոստանյանը փորձում է հետաձգել Ռոբերտ Քոչարյանի հարցաքնությունը». Անդրանիկ Քոչարյան«Կոստանյանը փորձում է հետաձգել Ռոբերտ Քոչարյանի հարցաքնությունը». Անդրանիկ ՔոչարյանՆիկոլ Փաշինյանի հարցերը` Սուրիկ ԽաչատրյանինՆիկոլ Փաշինյանի հարցերը` Սուրիկ ԽաչատրյանինԲացառված է, որ ես ներքաշվեմ կոռուպցիայի մեջ կամ որևէ մեկի բիզնեսին հովանավորեմ. Նիկոլ ՓաշինյանԲացառված է, որ ես ներքաշվեմ կոռուպցիայի մեջ կամ որևէ մեկի բիզնեսին հովանավորեմ. Նիկոլ ՓաշինյանՄոսկվան սկսում է խոսել սուվերեն Հայաստանի հետ․ նախկին օլիգարխիայի «ստավկան» Քոչարյանի վրա էՄոսկվան սկսում է խոսել սուվերեն Հայաստանի հետ․ նախկին օլիգարխիայի «ստավկան» Քոչարյանի վրա էՆիկոլ Փաշինյանն ու Մամուկա Բախտաձեն առանձնազրույց են ունեցելՆիկոլ Փաշինյանն ու Մամուկա Բախտաձեն առանձնազրույց են ունեցելՀարութ Բալյանը՝ հայտնի երգչուհու հետ սիրավեպի լուրերի և ամուսնության մասինՀարութ Բալյանը՝ հայտնի երգչուհու հետ սիրավեպի լուրերի և ամուսնության մասինՆիկոլ Փաշինյանի ելույթը Դավթաշեն վարչական շրջանումՆիկոլ Փաշինյանի ելույթը Դավթաշեն վարչական շրջանումRGtalks - «Ազատությունը էդ հոգեվիճակ է, միանշանակ» Արսեն ՄիքայելյանRGtalks - «Ազատությունը էդ հոգեվիճակ է, միանշանակ» Արսեն ՄիքայելյանՉեմ ուզում այլևս ամուսնանալ. Օլյա Հակոբյանն իր և Աբել Աբելյանի ամուսնալուծության մասին և ոչ միայնՉեմ ուզում այլևս ամուսնանալ. Օլյա Հակոբյանն իր և Աբել Աբելյանի ամուսնալուծության մասին և ոչ միայնՆիկոլ Փաշինյանը բարկացավ Գորիսի քաղաքապետի վրաՆիկոլ Փաշինյանը բարկացավ Գորիսի քաղաքապետի վրաԻնչու Նարբեն բաժանվելու որոշում կայացրեց, և ինչը փրկեց նրանց սերը.  Աստղիկ Ալավերդյանն անկեղծանում էԻնչու Նարբեն բաժանվելու որոշում կայացրեց, և ինչը փրկեց նրանց սերը. Աստղիկ Ալավերդյանն անկեղծանում էՄանո Գրիգորյանը՝ Սարգիսի նախկին կնոջ և դստեր հետ հարաբերությունների, ընտանիքի համալրման  մասինՄանո Գրիգորյանը՝ Սարգիսի նախկին կնոջ և դստեր հետ հարաբերությունների, ընտանիքի համալրման մասինՇրջադարձ Մարտի 1 ի գործում․ ՀՔԾ ն հետքի վրա էՇրջադարձ Մարտի 1 ի գործում․ ՀՔԾ ն հետքի վրա է«Ազատություն» TV | Ուղիղ միացում | LIVE | Прямaя трансляция 10.09.2018«Ազատություն» TV | Ուղիղ միացում | LIVE | Прямaя трансляция 10.09.2018Չէին սպասում, Նիկոլ Փաշինյան, Հ2, 30.05.2015Չէին սպասում, Նիկոլ Փաշինյան, Հ2, 30.05.2015Մոսկվան մտադիր է Հայաստանի առաջ դնել լուրջ հարցեր․ միակ խաղաքարտը Փաշինյանի հեղափոխական դուխն էՄոսկվան մտադիր է Հայաստանի առաջ դնել լուրջ հարցեր․ միակ խաղաքարտը Փաշինյանի հեղափոխական դուխն էԾնողներս դեմ էին, ասացի` կհեռանամ. Անահիտ Կիրակոսյանը`  նախաամուսնական խնդիրների մասինԾնողներս դեմ էին, ասացի` կհեռանամ. Անահիտ Կիրակոսյանը` նախաամուսնական խնդիրների մասին
Яндекс.Метрика