Загрузка страницы

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՑԵՐԸ (ՄԱՍ 2)

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՑԵՐԸ (ՄԱՍ 2)

Շարունակում եմ հրապարակել քննիչներին տրամադրված այն հարցերը, որոնք միջնորդել ենք տալ Նիկոլ Փաշինյանին:
Այսօր հրապարակելու եմ ևս 15 հարց: Շարունակելի:
12. 2020թ. սեպտեմբերի 23-ին, արդյոք գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը տվել է բացազատվելու (մարտական վիճակի) հրաման, թե՝ ոչ (երբ է տրվել), և զեկուցվել է ձեզ այդ մասին:
13. Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը 2020թ. սեպտեմբերի 25-ին արդյոք չի իմացել Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին, ով է նրան հայտնել, և եթե իմացել է, ինչու է Արցախի զորամասերը մնացել ստացիոնար (ոչ բացազատված) վիճակում: Դա ձեր գիտությամբ է արվել:
14. 2020թ. սեպտեմբերի 24-ին մամուլում հրապարակվել է «Գաղտնի բանակցություններ՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև․ գաղտնազերծում է Բաքուն՝ տալով անուններ» հոդվածը, որը հղում կատարելով ադրբեջանական haqqin.az-ի լրատվական կայքին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև տեղի ունեցած գաղտնի բանակցությունների վերաբերյալ նշել է՝ «Արսեն Խառատյանի խոսքերի համաձայն, Փաշինյանն ապագայի համար երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրման դիմաց ևս երկու շրջանի «դեոօկուպացիա»․ ...»: Ինչ կասեք, այս նյութի մասին: Արդյոք դուք Արսեն Խառատյանին լիազորել եք բանակցելու ադրբեջանական ներկայացուցչի հետ և ինչ մանրամասներ կհայտնեք այդ բանակցությունների ընթացքի մասին: Ինչ են պայմանավորվել Արսեն Խառատյանը և ադրբեջանական ներկայացուցիչը:
15. Դուք Ադրբեջանի իշխանություններից կամ մասնավոր անձանցից անձամբ կամ միջնորդավորված եղանակով որևէ գումար կամ գույք նվեր ստացել եք, թե՝ ոչ:
16. Դուք կամ ձեր ընտանիքի անդամը Հայաստանից դուրս գումար կամ գույք ունեք, թե՝ ոչ: Եթե, այո, ապա որտեղ, ինչ, որքան և երբ եք ձեռք բերել, ինչ հիմքով:
17. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է հետևյալը՝ «եթե Ալիևին հարկ է եղել Փաշինյանին ինչ-որ բան փոխանցելու, ապա Ադրբեջանի ԱԱԾ տնօրենը ծրարը տվել է ինձ, ես փոխանցել եմ Նիկոլ Փաշինյանին։ Եւ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը ծրարը տվել է ինձ, ես փոխանցել եմ։ Չգիտեմ, թե ինչ է եղել ծրարում:»: Ինչ է եղել ծրարում: Քանի այդպիսի ծրար է փոխանցվել, երբ և ինչ բովանդակությամբ:
18. 2018թ. սեպտեմբերի 29-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից վերադառնալով, ասել եք. «Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և կարող ենք ասել, որ փոխադարձաբար, ցանկացած տեղեկատվություն, կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, իսկ նրանց կողմից` ինձ»: Ինչ օպերատիվ կապի մասին է խոսքը: Քանի անգամ եք այդ օպերատիվ կապից օգտվել և ինչ բնույթի խոսակցություն եք ունեցել: 2020թ. սեպտեմբերի 27-ից անմիջապես առաջ և ռազմական գործողությունների ընթացքում օգտվել եք այդ կապից, թե՝ ոչ:
19. Ազգային անվտանգության ծառայության նախկին կամ ներկա տնօրենին, հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ղեկավարներին (այդ թվում՝ նախկին) երբևէ հրահանգ կամ հանձնարարություն տվել եք, որևէ դատական կամ քրեական գործով միջամտելու կապակցությամբ, թե՝ ոչ:
20. Տեղեկացված եղել եք արդյոք 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հարձակմանը, երբվանից և ինչ ծավալի տեղեկատվություն եք ունեցել: Օրինակ, 2020թ. հուլիսի 25-ին razm.info կայքը նշել է «Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ» , կամ 2020թ. սեպտեմբերի 23-ին Ազատություն ռադիոկայանը հրապարակել էր «Ադրբեջանում բանակի կարիքների համար առգրավում են քաղաքացիների պիկապ մեքենաները» հոդվածը:
21. 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ռազմական հետախուզության կողմից պատերազմի սկսվելու օրվա և ժամի վերաբերյալ ներկայացվել է արդյո՞ք որևէ գաղտնի զեկույց, եթե այո՞, ապա քանի այդպիսի զեկույց է ներկայացվել, դրանցից քանիսն են զեկուցվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ և քանիսն են գլխավոր շտաբի պետի կողմից ներկայացվել ձեզ:
22. Ինչ բնույթի և ծավալի նախապատրաստական գործողություններ եք իրականացրել 2020թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակմանը դիմակայելու նպատակով:
23. 2020թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին (մինչև սեպտեմբերի 27-ը) ինչու արագորեն, օպերատիվ կերպով չեք հրավիրել Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտահերթ նիստ` ..:
24. Տիրապետել եք արդյոք ՀՀ զինված ուժերի և Արցախի ՊԲ֊ի կարողություններին դիմակայելու ակնկալվող հարձակմանը՝ մարդկային ռեսուրսներ, զինտեխնիկա:
25. ՀՀ զինված ուժերի իրական հնարավորություններին տեղեկանալուց հետո ինչով է պայմանավորված եղել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելը:
26. 2020թ. նոյեմբերի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանը հետևյալ հայտարարությունն է ներկայացրել՝ «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար..» : Պարզաբանեք, հավատացել եք արդյոք Օ.Գասպարյանին և եթե այո, ապա կոնկրետ ինչ միջոցներ եք ձեռնարկել պատերազմը կանխելու համար և երբ:

Видео ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՑԵՐԸ (ՄԱՍ 2) канала Ara Zohrabyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
25 мая 2022 г. 21:53:18
00:08:54
Другие видео канала
Փաստաբանական գործունեությունը վտանգավոր է առողջության համար. Արա Զոհրաբյան: Լրաբեր, Հ2, 28.06.2023Փաստաբանական գործունեությունը վտանգավոր է առողջության համար. Արա Զոհրաբյան: Լրաբեր, Հ2, 28.06.2023Արա Զոհրաբյանի 2013-2017թթ. ամփոփ հաշվետվությունԱրա Զոհրաբյանի 2013-2017թթ. ամփոփ հաշվետվությունԱրա Զոհրաբյան, փաստաբանների պալատի նախագահի թեկնածուԱրա Զոհրաբյան, փաստաբանների պալատի նախագահի թեկնածուՓաշինյանը չունի լեգիտիմություն: Արա ԶոհրաբյանՓաշինյանը չունի լեգիտիմություն: Արա ԶոհրաբյանARMLEGAL EXPO Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսARMLEGAL EXPO Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսՈւխտագնացության ամփոփումՈւխտագնացության ամփոփումԱԶԱՏ ԿԱՄՔ նախաձեռնության 17.01.2022թ. հանրահավաքըԱԶԱՏ ԿԱՄՔ նախաձեռնության 17.01.2022թ. հանրահավաքը«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախընտրական տեսանյութը«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախընտրական տեսանյութըՍտամբուլյան կոնվենցիայի վտանգները՝ երեխաների որդեգրման համատեքստումՍտամբուլյան կոնվենցիայի վտանգները՝ երեխաների որդեգրման համատեքստումՍտամբուլյան կոնվենցիան ընդունելու դեպքում ընտանիքի ինստիտուտը կոտնահարվի.  Արա ԶոհրաբյանՍտամբուլյան կոնվենցիան ընդունելու դեպքում ընտանիքի ինստիտուտը կոտնահարվի. Արա ԶոհրաբյանԵկեղեցի, կրոն, հոգեկեցություն, Ինքնություն և արժեքներ/ Church, Religion and SpiritualityԵկեղեցի, կրոն, հոգեկեցություն, Ինքնություն և արժեքներ/ Church, Religion and SpiritualityՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՑԵՐԸ (ՄԱՍ 1)ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՑԵՐԸ (ՄԱՍ 1)«ԶԱՐԹՈՆՔ» ազգային քրիստոնեական կուսակցության նախընտրական տեսանյութ 2«ԶԱՐԹՈՆՔ» ազգային քրիստոնեական կուսակցության նախընտրական տեսանյութ 2ՈԻԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԽՈՐ ՎԻՐԱՊՈԻԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԽՈՐ ՎԻՐԱՊԿհանդիպենք Ս  Էջմիածնում, հոկտեմբերի 1 ին  տեսաուղերձ. Արա Զոհրաբյան.  ՇՈՂԱԿԱԹ ՀԸԿհանդիպենք Ս Էջմիածնում, հոկտեմբերի 1 ին տեսաուղերձ. Արա Զոհրաբյան. ՇՈՂԱԿԱԹ ՀԸՌուսական ռազմաբազան Հայաստանից ուզում են դուրս բերել Թուրքիան, Ադրբեջանը և ՀՀ իշխանություններըՌուսական ռազմաբազան Հայաստանից ուզում են դուրս բերել Թուրքիան, Ադրբեջանը և ՀՀ իշխանություններըՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՑԵՐԸ (ՄԱՍ 3)ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՑԵՐԸ (ՄԱՍ 3)«ԶԱՐԹՈՆՔ» ազգային քրիստոնեական նախաձեռնության մեկնարկը. 10.04.2021թ.«ԶԱՐԹՈՆՔ» ազգային քրիստոնեական նախաձեռնության մեկնարկը. 10.04.2021թ.«Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի 20 ամյակը«Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի 20 ամյակըՕգոստոսի 13-ը Հերոս Լևոն Լևոնյանի ծննդյան օրն էՕգոստոսի 13-ը Հերոս Լևոն Լևոնյանի ծննդյան օրն էhappy birthday daddyhappy birthday daddy
Яндекс.Метрика