Загрузка страницы

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՑԵՐԸ (ՄԱՍ 3)

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՑԵՐԸ (ՄԱՍ 3)

Շարունակում եմ հրապարակել քննիչներին տրամադրված այն հարցերը, որոնք միջնորդել ենք տալ Նիկոլ Փաշինյանին, այն քրեական գործով, որը հարուցվել է ավելի քան 430 փաստաբանի կողմից 22.12.2020թ. ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ:
Այսօր հրապարակելու եմ ևս 12 հարց: Շարունակելի:
Հարցեր՝
27. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում հայտարարել եք, որ «հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի: Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի էս հողի վրա: Եվ, երբ որ ասում ենք մենք բոլորս զինվորներ ենք և երբ որ ծափահարում ենք այս խոսքերի վրա, մենք ասում ենք մի բան, ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, պաշտոնյա, թե գործազուրկ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին: Մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ և ասենք, մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի: Մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի: Մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի: Մենք պիտի հաղթենք որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք: Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան: Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան: Արցախը պետք է ապրի և Արցախը պետք է լինի ինքնորոշված և Արցախը պետք է լինի անկախ, ինքնուրույն հզոր և հպարտ ինչպես այսօր է, ինչպես եղել է» : Ձեր այս մարտակոչի, 09.11.2020թ. ստորագրած հայտարարության և այսօրվա ձեր դիրքորոշումների միջև եղած տարբերությունը ինչով եք բացատրում:
28. Ինչու եք կառավարության 27.09.2020թ. որոշմամբ սահմանափակել խոսքի ազատությունը և ում հրահանգով էր Արծրուն Հովհաննիսյանը կեղծ տեղեկություններ ներկայացնում հանրությանը: Որն էր նպատակը կեղծ տեղեկություններին: Խոսքը ոչ թե ինչ որ տեղեկություններ չհայտնելու մասին է, այլ՝ սուտ տեղեկություններ հայտնելու:
29. Որոնք են 2020թ սեպտեմբերի 30-ին ձեր կողմից ԶՈՒ լրահամալրումը կասեցնելու նպատակն ու դրդապատճառները, առկա է արդյո՞ք պատճառահետևանքային կապ այդ հրամանի կատարման և Արցախում արձանագրված մարդկային և տարածքային կորուստների միջև:
30. Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը 2020թ. նոյեմբերի 17-ին նշել է․ «Իսկապես, հոկտեմբերի 19-20-ին եղավ հեռախոսազրույցների շարք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ։ Այն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը իրենց վերահսկողության տակ էին վերցրել Ղարաբաղի հարավային հատվածից աննշան հատված։ Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները, պարտադիր պայման էր նրա կողմից փախստականների վերադարձը Շուշի։ Բայց անսպասելիորեն ինձ համար հայաստանյան գործընկերների դիրքորոշումը ձևակերպվեց այնպես, որ դա իրենց համար անընդունելի է։ Փաշինյանն ուղիղ ասաց, որ դրանում Հայաստանի ու Ղարաբաղի շահերի համար սպառնալիք է տեսնում» : ԶՈՒ գլխավոր շտաբի պետի զեկուցումները և Հայաստանի իրավական վիճակը հաշվի առնելով, ինչու չեք դադարեցրել ռազմական գործողությունները, ինչու չեք համաձայնվել Վ.Պուտինի առաջարկներին:
31. Ինչ կարգով է կազմակերպվել զորահավաքային զորակոչը: Ձեր կողմից է եղել արդյոք հրահանգը, որպեսզի զորակոչի ենթարկված քաղաքացիներին առանց պատշաճ պատրաստվածության ուղարկեն մարտի դաշտ:
32. Դուք հանձնարարություն տվել եք արդյոք ընդդիմադիրներին կամ նրանց զավակներին ենթարկեն զորահավաքային զորակոչի:
33. Տեղեկացված եղել եք արդյոք, որ նորակոչիկներին նույնպես ներգրավել են մարտական գործողությունների: Եթե այո, երբ եք տեղեկացել և ինչ գործողություններ եք ձեռնարկել:
34. Դուք մարտական գործողություններին խառնվել եք, թե՝ ոչ, այդ թվում՝ բանավոր կամ գրավոր կարգով: Եթե այո, երբ և որ մարտական գործողությունների հետ կապված եք խառնվել:
35. Ձեր որդի Աշոտ Փաշինյանն որտեղ է գտնվել 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում:
36. Աշոտ Փաշինյանը 2020թ. մարտական գործողություններին մասնակցել է, թե՝ ոչ: Եթե այո, որ հատվածում: Արդյոք Աշոտ Փաշինյանին փրկելու համար զինվորներ են զոհվել:
37. Ձեր կինը՝ Աննա Հակոբյանը ինչ իրավական հիմքով է ներկա գտնվել Արցախի պաշտպանության կառավարման կետում (բունկերում):
38. Արդյոք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին կամ որևէ այլ պաշտոնյայի ՀՀ կամ Արցախի հրահանգել եք մարտական գործողությունների կառավարումից հեռու պահել Արցախի նախորդ պատերազմների մասնակիցներին (նախկինում պաշտոններ զբաղեցրած անձանց): Եթե այո, ապա ում:

Видео ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՑԵՐԸ (ՄԱՍ 3) канала Ara Zohrabyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
25 мая 2022 г. 21:57:01
00:06:00
Другие видео канала
Փաստաբանական գործունեությունը վտանգավոր է առողջության համար. Արա Զոհրաբյան: Լրաբեր, Հ2, 28.06.2023Փաստաբանական գործունեությունը վտանգավոր է առողջության համար. Արա Զոհրաբյան: Լրաբեր, Հ2, 28.06.2023Արա Զոհրաբյանի 2013-2017թթ. ամփոփ հաշվետվությունԱրա Զոհրաբյանի 2013-2017թթ. ամփոփ հաշվետվությունԱրա Զոհրաբյան, փաստաբանների պալատի նախագահի թեկնածուԱրա Զոհրաբյան, փաստաբանների պալատի նախագահի թեկնածուՓաշինյանը չունի լեգիտիմություն: Արա ԶոհրաբյանՓաշինյանը չունի լեգիտիմություն: Արա ԶոհրաբյանARMLEGAL EXPO Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսARMLEGAL EXPO Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսՈւխտագնացության ամփոփումՈւխտագնացության ամփոփումԱԶԱՏ ԿԱՄՔ նախաձեռնության 17.01.2022թ. հանրահավաքըԱԶԱՏ ԿԱՄՔ նախաձեռնության 17.01.2022թ. հանրահավաքը«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախընտրական տեսանյութը«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախընտրական տեսանյութըՍտամբուլյան կոնվենցիայի վտանգները՝ երեխաների որդեգրման համատեքստումՍտամբուլյան կոնվենցիայի վտանգները՝ երեխաների որդեգրման համատեքստումՍտամբուլյան կոնվենցիան ընդունելու դեպքում ընտանիքի ինստիտուտը կոտնահարվի.  Արա ԶոհրաբյանՍտամբուլյան կոնվենցիան ընդունելու դեպքում ընտանիքի ինստիտուտը կոտնահարվի. Արա ԶոհրաբյանԵկեղեցի, կրոն, հոգեկեցություն, Ինքնություն և արժեքներ/ Church, Religion and SpiritualityԵկեղեցի, կրոն, հոգեկեցություն, Ինքնություն և արժեքներ/ Church, Religion and SpiritualityՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՑԵՐԸ (ՄԱՍ 1)ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՑԵՐԸ (ՄԱՍ 1)«ԶԱՐԹՈՆՔ» ազգային քրիստոնեական կուսակցության նախընտրական տեսանյութ 2«ԶԱՐԹՈՆՔ» ազգային քրիստոնեական կուսակցության նախընտրական տեսանյութ 2ՈԻԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԽՈՐ ՎԻՐԱՊՈԻԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԽՈՐ ՎԻՐԱՊԿհանդիպենք Ս  Էջմիածնում, հոկտեմբերի 1 ին  տեսաուղերձ. Արա Զոհրաբյան.  ՇՈՂԱԿԱԹ ՀԸԿհանդիպենք Ս Էջմիածնում, հոկտեմբերի 1 ին տեսաուղերձ. Արա Զոհրաբյան. ՇՈՂԱԿԱԹ ՀԸՌուսական ռազմաբազան Հայաստանից ուզում են դուրս բերել Թուրքիան, Ադրբեջանը և ՀՀ իշխանություններըՌուսական ռազմաբազան Հայաստանից ուզում են դուրս բերել Թուրքիան, Ադրբեջանը և ՀՀ իշխանությունները«ԶԱՐԹՈՆՔ» ազգային քրիստոնեական նախաձեռնության մեկնարկը. 10.04.2021թ.«ԶԱՐԹՈՆՔ» ազգային քրիստոնեական նախաձեռնության մեկնարկը. 10.04.2021թ.«Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի 20 ամյակը«Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի 20 ամյակըՕգոստոսի 13-ը Հերոս Լևոն Լևոնյանի ծննդյան օրն էՕգոստոսի 13-ը Հերոս Լևոն Լևոնյանի ծննդյան օրն էhappy birthday daddyhappy birthday daddy
Яндекс.Метрика