Загрузка страницы

Սխալ Հարցը և Ինչպես Վերականգնել Մեր Երկիրը

Երբ որ դու ցավերի կամ պատերազմների միջով ես անցնում, մի ասա ինչպես վարվեմ իմ թշնամու հետ, ով հաղթում է ինձ: Բայց ավելի շուտ հարց տուր քեզ, Աստծո ձեռքն ինձ հետ է՞ թէ ոչ: Արդյոք ես թողե՞լ եմ Աստծուն և նրա օրհնությունը թողե՞լ է ինձ:

Եթե Աստված իր երեսը դարձրել է քեզանից, կրակ էլ դառնաս չես կարող քո թշնամուն հաղթել: Մարդկային իմաստությամբ ու զորությամբ չես կարող քո թշնամուն հաղթել: Իսկ Աստված իր երեսը դարձնում է ազգից կամ անհատից մեղքի պատճառով:

Հիշեք Աստծո Խոսքը որ ասում է «Դարձեք դեպի ինձ և ես կդառնամ ձեպի ձեզ» Զաք 1:1-6: Եթե մենք հիմա արագորեն վերադառնանք Աստծուն, ապա մենք նորից կունենանք Աստվածային օգնությունը: Տերը կկանգնեցնի «ինչպէս ամուր քաղաք, եւ ինչպէս երկաթէ սիւն եւ կամ ինչպէս պղնձէ հզօր պարիսպ... նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար», - ասում է Տէրը (Եր. 1:18-19):

Եթե մենք հիմա անկեղծորեն վերադառնանք մեր Աստծուն, ծոմով ու արցունքով վերադառնանք, չարից հրաժարվելով վերադառնանք մեր Աստծուն, ապա Աստծո շնորհն էլ կվերադառնա մեզ: Հետևաբար, մարդու խնդիրները նույնպես կվերջանան, քանի որ այն հանգամանքները որոնց պատճառով այդ խնդիրները եկել էին, նույնպես արդեն վերացել են:

Աստվածաշնչի Դատավորաց գրքում այսպիսի օրնակները բազում են:

Օրինակ եկեք նայենք Դատավորաց գրքի 2րդ գլխին: Այն ասում է «Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարիք գործեցին և Բահաղի կուռքերին պաշտեցին. թողեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, որ նրանց հանել էր եգիպտացիների երկրից, գնացին օտար աստվածների՝ իրենց շուրջը եղած ազգերի աստվածների հետևից, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը, լքեցին նրան և պաշտեցին Բահաղին ու Աստարտի կուռքերին։ Տերը սաստիկ զայրացավ Իսրայելի վրա և նրան մատնեց ավարառուների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ պոռնկացել էին»:

Տեսնու՞մ էք: Այս տեսակի պատմությունները մեզ լիքը մտածելու տեղիք պիտի տան: Մենք պիտի մտածենք ոչ թէ ինչպես հաղթել մեր թշնամիներին, այլ թէ արդյոք Աստծո ձեռքը օգնում է՞ մեզ, թէ նա իր երեսը դարձրել է մեզանից:

Որովեհտև երբ որ Աստծո ձեռքը հրեա ժողովրդի հետ էր ապա Կարմիր ծովը բացվում էր նրանց առաջ և խորտակում փարավոնին ու նրա զորքին: Երբ Աստծո ձեռքը հրեա ժողովրդի հետ էր, ժայռը ճեղքվում էր ու նրանից ջուր էր հոսում խմելու համար:

Երբ Աստծո ձեռքը հրեա ժողովրդի հետ էր, նրանք իրենցից հզոր թագավորությունների էին հաղթում Ավետյալ Երկիր մտնելու համար:

Բայց քիչ առաջ նշված օրինակում, նրանք մատնվեցին իրենց թշնամիների ձեռքը, որովեհտև մեղքի մեջ էին ապրում, ուրացել էիր իրենց Տեր Աստծուն և դրա համար չկարողացան կանգնել իրենց թշնամիների դեմ: Բայց հիշեք Աստծո խոսքը, «դարձեք դեպի ինձ և ես կդառնամ դեպի ձեզ»: Երբ ժողովուրդը զղջալով ու ապաշխարությամբ, ծոմով ու արցունքով, չարից հրաժարվելով ու բարություն անելով կանչում է իր Տեր Աստծուն Աստված լսում է նրանց լացն ու փրկում նրանց:

Գիտե՞ք ինչքան երկար է Աստծո սերը, նույնիսկ այն ժամանակ երբ նա ետ է պահում իր օրհնությունը չար ազգից: Աստվածաշունչն ասում է Տերը ետ է գալիս ու« նրանց փրկում էր թշնամիների ձեռքից ..., որովհետև Տերը նրանց կարեկցում էր պաշարողների և չարչարողների երեսից նրանց կրած հեծության համար» (Դտ. 2:18):

Видео Սխալ Հարցը և Ինչպես Վերականգնել Մեր Երկիրը канала Armen Hareyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
28 ноября 2021 г. 0:13:57
00:11:11
Другие видео канала
Ինչու ենք Հիսուս Քրիստոսին Փրկիչ Կոչում և Որն է Իրական ԱզատությունըԻնչու ենք Հիսուս Քրիստոսին Փրկիչ Կոչում և Որն է Իրական ԱզատությունըԵրեք շատ հետաքրքիր պատմություն Աստծո սիրո և ողորմության մասին: Անպայման լսեք.Երեք շատ հետաքրքիր պատմություն Աստծո սիրո և ողորմության մասին: Անպայման լսեք.Հաղթել սատանային: Վաղինակ Ծայրագույն վարդապետ ՄելոյանՀաղթել սատանային: Վաղինակ Ծայրագույն վարդապետ ՄելոյանԻՆՉՊԵՍ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑԻՆՉՊԵՍ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ9 Մխիթարական Խոստում, որ Աստված Տվել Է Մարդուն9 Մխիթարական Խոստում, որ Աստված Տվել Է ՄարդունԲառերի ուժը - ինչ խոսեք այն կհնձեքԲառերի ուժը - ինչ խոսեք այն կհնձեքԻնչ պիտի լինի այս ամենի վերջը երբ ստիպում են պարտադիր պատվաստում կամ թանկարժեք թեստավորումԻնչ պիտի լինի այս ամենի վերջը երբ ստիպում են պարտադիր պատվաստում կամ թանկարժեք թեստավորումԵրբ Կվերջանա Կովիդը ու Ինչ Է Սպասվում ՄեզԵրբ Կվերջանա Կովիդը ու Ինչ Է Սպասվում ՄեզԻնչպես ինձ մոտ եկավ ՔրիստոսըԻնչպես ինձ մոտ եկավ Քրիստոսը2 Տեսիլք Պատերազմի Մասին և Ինչպես Ապրել այսօր2 Տեսիլք Պատերազմի Մասին և Ինչպես Ապրել այսօրՎկայություններ     Վրեժ եղբայր և Գրիշա եղբայր 2018 ՕգոստոսՎկայություններ Վրեժ եղբայր և Գրիշա եղբայր 2018 ՕգոստոսԻնչ Պիտի Իմանա Ամեն Մարդ Հաջողության Մասին և Որն Է Իսկական ՀաջողությունըԻնչ Պիտի Իմանա Ամեն Մարդ Հաջողության Մասին և Որն Է Իսկական ՀաջողությունըԻնչ անել դժվար ժամանակներում - Աղոթքի ու համբերելու ուժըԻնչ անել դժվար ժամանակներում - Աղոթքի ու համբերելու ուժըԻնչ է ապաշխարությունըԻնչ է ապաշխարությունը7 Աստվածաշնչյան դրվագներ երբ մարդիկ Աստծուն էին դիմում ծոմապահությամբ7 Աստվածաշնչյան դրվագներ երբ մարդիկ Աստծուն էին դիմում ծոմապահությամբԾնողները մոռանում են ամենակարևորը, ինչպես աղոթել սովորեցնել երեխաներինԾնողները մոռանում են ամենակարևորը, ինչպես աղոթել սովորեցնել երեխաներինԻնչպես Սովորել Համբերել - Համբերության 3 ԱստիճաններըԻնչպես Սովորել Համբերել - Համբերության 3 ԱստիճաններըԻնչ հոմանիշներ օգտագործել բախտ և ճակատագիր բառերի փոխարենԻնչ հոմանիշներ օգտագործել բախտ և ճակատագիր բառերի փոխարենԻնչու և Ինչպես Սիրել Աստծուն և ՄերձավորինԻնչու և Ինչպես Սիրել Աստծուն և Մերձավորին
Яндекс.Метрика