Загрузка страницы

Երբ Կվերջանա Կովիդը ու Ինչ Է Սպասվում Մեզ

Ինձ այնպես է թվում, որ ինչքան շուտ ժողվուրդն ապաշխարի, այնքան շուտ այս կովիդը կգնա: Ես այսպես եմ մտածում, որովեհտև, ինչ աղբյուրից էլ գա այս կովիդը (լինի դա պարզ հիվանդություն թէ դավադրություն մարդկության նկատմամբ), հարցը Քրիստոնեայի համար հետևյալն է, ինչու է մեր ամենակարող Հայրը թույլ տալիս այս բանը: Երբ որ խոսում ես լուրջ հոգևոր մարդկանց, քահանաների, կամ եպիսկոպոսների հետ, նրանք ենթադրում են, որ մեր Տերը բարկացած է մեր վրա ու ինչպես ամեն սիրող ծնող, նա կարգապահության է կանչում մեզ:

Քրիստոսը բարկացած է մեր վրա: Եվ մենք պետք է զղջանք մեր գործած չարիքների համար և ուղղենք մեր կյանքը:

Ամերկայում Եփրայիմ Արիզոնացի անունով մի սրբակենցաղ վանական կար: Նա 2019ին մահացավ: Անցյալ տարի, մոտավորապես Արցախյան պատերազմի օրերին նա տեսլիքով երևաց մի կնոջ ու հայտնեց հետևյալ խոսքերը:

Մինչ իր խոսքերրը գրելը, ասեմ որ Արիզոնայում գտնվող Սբ. Անտոն վանքը պաշտոնապես հաստատեց, որ այս տեսիլն Աստծուց է:

«Ապաշխարե՛ք: Ապաշխարե՛ք: Քրիստոսը շատ բարկացած է: Մենք մարդիկս չպետք է լինենք այն հոգևոր վիճակում, որի մեջ ենք այսօր: Մեծ չարություններ են գալիս: Դուք չէք պատկերացնի թէ ինչքան չար: Ափոս այն ամենի համար, որ սպասվում է ձեզ: Ապաշխարեք քանի դեռ ժամանակ կա: Ընկեք ձեր ծնկերի վրա ու հեկեկացեք, ապաշխարության արտասուք հեղեք, թերևս Քրիստոսը մեղմի: Սա նաև կապված է նրա հետ թէ ինչ է կատարվում Ամերիկայում: Շատ մարդիկ կմեկնեն այն ամենի պատճառով, որ գալիս է, շատերը կմեկնեն (կմահանան): Դուք ողորմած չէք իրար նկատմամբ, դուք իրար նկատմաբ ողորմություն չունեք: Դուք դաժան էք: Մարդը մարդու է կուլ տալու: Պատմիր այս բաները քո հոգևոր հորը և ուրիշներին»:

Սիրելի մարդիկ: Խնդրում եմ, լրջությամբ մոտեցեք այս բաներին: Սիրեք Աստծուն ու սիրեք իրար: Մի քիչ ավելի սիրով եղեք ձեր շուրջի մարդկանց նկատմամբ: Փոխեք ձեր խոսքը, միտքն ու վարքը: Փոխեք ձեր գործերը: Տիրապետեք ձեր անձին ու Քրիստոսի անունը կանչեք ամեն օր: Ամեն օր: ժամանակը քիչ է: Այսպես չի կարելի շարունակել ապրել: Այս նշանները չի կարելի անտեսել: Մենք իրար քննադատելով ու կծելով տեղ չենք հասնի:

Հիմա ևս մի կարևոր բան Քրիստոսին սիրող մարդկանց համար: Մենք խնդիր ունենք, մենք պիտի մեր հավատքը կիսենք մեր բարեկամների, ծանոթների հետ: Ով ճանաչել է Քրիստոսին այդ նույն ճանաչողությունը պիտի փոխանցի ուրիշներին: Որպեսզի այդ երջանկությունն ու քաղցրությունն իրենց կյանք էլ ներս մտնի: Եթե դու հետդ ընկերներ ես բերում քարոզի, եթե դու հետդ ընկերներ ես բերում պատարագի, սա է հավատքը: Դու կիսում ես քո հավատքը: Դու գիտես դա ինչ արժեք է: Դու ճաշակել ես ու տեսել թէ ինչ քաղցր է Տերը: Հավատքը սա է: Ձեր հավատքի սերմը պիտի զարգանա, մեծանա, պտղաբերի: Եթե չի մեծանում ուրեմն այդտեղ ապրող ու աճող հավատք չկա, մեռած է: Ինչքան ուզում ես արի եկեղեցի, երգի, չոքի աղոթի: Չէ: Դու պիտի կիսես քո հավատքը:

Видео Երբ Կվերջանա Կովիդը ու Ինչ Է Սպասվում Մեզ канала Armen Hareyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
4 ноября 2021 г. 9:44:37
00:08:55
Другие видео канала
Արմեն Հարեյան։ Աստծո 5 նախազգուշացումների ու պատիժների մասին ազգին ու պետությանը: Armen Hareyan.Արմեն Հարեյան։ Աստծո 5 նախազգուշացումների ու պատիժների մասին ազգին ու պետությանը: Armen Hareyan.2 Տեսիլք Պատերազմի Մասին և Ինչպես Ապրել այսօր2 Տեսիլք Պատերազմի Մասին և Ինչպես Ապրել այսօրՊԱՏՎԱՍՏՎԵԼ թե ՈՉ․ ՈՒՇԱԴԻՐ Լսեք և ... : Մաս 2ՊԱՏՎԱՍՏՎԵԼ թե ՈՉ․ ՈՒՇԱԴԻՐ Լսեք և ... : Մաս 2Ինչ պիտի լինի այս ամենի վերջը երբ ստիպում են պարտադիր պատվաստում կամ թանկարժեք թեստավորումԻնչ պիտի լինի այս ամենի վերջը երբ ստիպում են պարտադիր պատվաստում կամ թանկարժեք թեստավորումԻմ ողբերգությունը երեխայիս հիվանդությունն է․ Չեմ կարողանում լիաթոք ծիծաղել․ Ջուլիետա ՍտեփանյանԻմ ողբերգությունը երեխայիս հիվանդությունն է․ Չեմ կարողանում լիաթոք ծիծաղել․ Ջուլիետա Ստեփանյան3 Աստվածները իջան Հայաստան, նորից մենք հաղթանակի դրոշը կվերցնենք մեր ձեռքը․ Հայագետ3 Աստվածները իջան Հայաստան, նորից մենք հաղթանակի դրոշը կվերցնենք մեր ձեռքը․ ՀայագետՊԱՏՎԱՍՏՎԵԼ թե ՈՉ․ ՈՒՇԱԴԻՐ Լսեք և ... : Մաս 1ՊԱՏՎԱՍՏՎԵԼ թե ՈՉ․ ՈՒՇԱԴԻՐ Լսեք և ... : Մաս 1Սելֆի անելը ու մարդկանցից փառք փնտրելը սպանում է Քրիստոսի նկատմամբ ձեր հավատքըՍելֆի անելը ու մարդկանցից փառք փնտրելը սպանում է Քրիստոսի նկատմամբ ձեր հավատքըՇնչառության  թեստ. Կարգավորող տնային վարժություններ` վիրուսի ժամանակ և հետոՇնչառության թեստ. Կարգավորող տնային վարժություններ` վիրուսի ժամանակ և հետոԱրմեն Հարեյան։ Ճիշտ աղոթելու 3 կարևոր կողմերը։ Քարոզ Armen Hareyan. Axotqi 3 koxmery. Hogevor qarozԱրմեն Հարեյան։ Ճիշտ աղոթելու 3 կարևոր կողմերը։ Քարոզ Armen Hareyan. Axotqi 3 koxmery. Hogevor qarozԱրմեն Հարեյան։ Ամուսնական հարաբերություն և ընտանիք։ Armen Hareyan. Amusnakan haraberutyun u yntaniq.Արմեն Հարեյան։ Ամուսնական հարաբերություն և ընտանիք։ Armen Hareyan. Amusnakan haraberutyun u yntaniq.Ինչպես ճիշտ մտածել ու ապրել այս դժվար օրերինԻնչպես ճիշտ մտածել ու ապրել այս դժվար օրերինNairi Hokhikyan, Arusyak Hokhikyan, Наири Охикян, Арусяк Охикян, Նաիրի Հոխիկյան, Արուսյակ ՀոխիկյանNairi Hokhikyan, Arusyak Hokhikyan, Наири Охикян, Арусяк Охикян, Նաիրի Հոխիկյան, Արուսյակ ՀոխիկյանԸնտանեկան պատմություններ էպիզոդ 20 /YNTANEKAN PATMUTYUNNER Episode  20 /09.11.21Ընտանեկան պատմություններ էպիզոդ 20 /YNTANEKAN PATMUTYUNNER Episode 20 /09.11.21Ինչպես է մաքրվում մեղքըԻնչպես է մաքրվում մեղքըԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ     Ինչու ենք մենք դիմակ կրումԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչու ենք մենք դիմակ կրումՆերս Արի 41, Հրաչ Քեշիշյան  /NERS ARI 41/15.08.21Ներս Արի 41, Հրաչ Քեշիշյան /NERS ARI 41/15.08.21ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔՊատերազմների ժամանակ այսքան զուգադիպություններ չեն լինում.- Վան ՀամբարձումյանՊատերազմների ժամանակ այսքան զուգադիպություններ չեն լինում.- Վան Համբարձումյան
Яндекс.Метрика