Загрузка страницы

Հովհ. Շիրազի ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ

հատված՝ Հովհ. Շիրազի ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ պոեմից

... Ու լուռ ելանք դուրս
Կախաղանասյուն դառած անտառից,
Որ մահասոսափ սրսփում էր` «Սուուս,
Աշխարհի վերջն է` տեր, փրկիր որդուս»:
Եվ անեծք դարձավ իմ շրթունքներին
Թուրքի անունն էլ` հայոց եղեռնով,
Հանդերձյալ կենաց դժոխքը մթին
Մանկացավ այստեղ...
Ու հոգեխռով
Դեռ անցնում էինք, երբ որ հայ մի կին
Խելագարվելով փախչում էր ճիչով.
Մորթոտել էին յոթը զավակին...
Մայրը փախչում էր դիերի միջով,
Իրենց ավերված խրճիթի առաջ,
Մերթ առյուծագոչ, մերթ գառնաբառաչ,
Մերթ որդոց գլխի արյունը սրբում,
Մերթ աչքերն էին արյունով հարբում,
Խելքը մերթ գնում, խելքը մերթ գալիս`
Մորթված որդոց անունն էր տալիս,
Մերթ անիծում էր, մերթ խաչակնքում,
Հանկարծ խելահեղ` մազերն էր պոկում,
Մերթ դիակներից նողկում էր, կարծես,
Ակնապիշ նայում, անիծում էր մեզ,
Հերարձակ ու խոլ, վշտից խելագար,
Դիերը լքում, ինչպես լուսնահար,
Ճիչով փախչում էր, նորեն ետ գալիս,
Ընկնում դիերին, ճանկռում էր, լալիս:
Հանկարծ ծիծաղում, պարում էր հանկարծ,
Հանկարծ ուզում էր իր աչքերն հանել,
Հանկարծ գոռում էր` դիերը գրկած,-
Դժոխքն այս վիշտը չէր կարող տանել:
Հանկարծ երկնքին գրող էր չափում
Հանկարծ չոքում էր` համր աղոթում,
Խաչակնքում էր և թքում հանկարծ,
Հանկարծ պարում էր նորից ահագնած,
Հանկարծ ստինքն էր անշշուկ հանում`
Մորթված իր մանկանց բերանն էր դնում,
Հանկարծ վեր թռչում`
«Իմ ազգ» էր գոչում...

Видео Հովհ. Շիրազի ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ канала Ara Nakhshkaryan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
25 апреля 2023 г. 14:25:38
00:02:44
Яндекс.Метрика