Загрузка страницы

Արա Նախշքարյան. ԴՈՒ Ե՞Տ ԵԿԱՐ...

ԴՈՒ Ե՞Տ ԵԿԱՐ…

Բա չիմացար, թե ի՞նչ եղավ.
Երբ գնացիր, քո հետեւից,
Ծիծաղկոտ ու կայտավառ,
Ժպիտս զուսպ,
Շալակեց իր ունեցվածքն ու
Հեռու գնաց գլխիկոր։
Աչքերը թաց, ու արցունքոտ,
Ուրիշ արեւ գնաց փնտրի։
Երբ գնացիր.
Քեզնից հետո՝
Խո՜լ քամիրերն էկան աշխարհ,
Ու զարկեցին ճակատներին
Մեր կառուցած Սիրո Տան։
Որտեղ համբույրն իբրեւ նշան,
Հավատի ու վստահության,
Կնիքն էր վառ մեր երազի։
Երբ գնացիր…
Իսկ այդ գիշեր երկինքը մով,
Հանկարծակի մռայլվեց,
Ուժով ծեծեց հողե կուրծքը
Երկրի…
Ջարդուփշուր եղավ հանկարծ,
Ու մռայլվեց դեմքն արեւի։
Դու գնացիր…
Քեզ հետ տարար փայլը աստղի…
Ու երկինքը, սարսուռ կապեց,
Եվ մթագնեց ցոլքն արեգի։
Եղեգները խոնարհվեցին,
Ծիծեռները, տխուր հեւքով,
Ուրիշ երկինք չվեցին։
Մութը ամուր գրկեց լույսին…
Զարհուրելի հողմերն էկան,
Ու շառաչող անձրեւներ
Ցած թափվեցին…
Նույնիսկ երկս փլատակվեց։
…………………………………………………………
…………………………………………………………
…………………………………………………………
Ահա նորից տեսնում եմ քեզ,
Լիալուսնի թրթռացող
Թաց լույսի տակ։
Դու ե՞տ եկար…
…………………………………………………………
…………………………………………………………
…………………………………………………………
…………………………………………………………
Ու արեւս նորից ժպտաց…
Իսկ այն գիշեր,
Երկինքները զայրացած,
Խռիվ վարքով՝
Ծեծում էին հողե կուրծքն երկրիս։
…………………………………………………………
…………………………………………………………
Ինչ լավն ես դու,
Իմ խանդավառ ուրախ ժպիտ։

Արա Նախշքարյան

Видео Արա Նախշքարյան. ԴՈՒ Ե՞Տ ԵԿԱՐ... канала Ara Nakhshkaryan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
11 сентября 2022 г. 23:00:50
00:04:15
Яндекс.Метрика