Загрузка страницы

ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՎԵԴՈՒ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ։

Պատարագիչ՝ Տեր Հովակիմ քահանա Հարությունյան
Հիսուս Քրիստոս Իր հրաշափառ Հարությունից հիսուն օր անց, հրեական Պենտեկոստեի տոնակատարության օրը, առաքյալների վրա առաքեց խոստացած Պարգևը` Սուրբ Հոգին: Պենտեկոստեն Հին Ուխտի երեք ամենամեծ տոներից մեկն էր: Այդ օրը հիշատակվում էր այն մասին, թե ինչպես Սինա լեռան վրա Մովսես մարգարեի միջոցով հրեա ժողովուրդը ստացավ Աստվածային տասը պատվիրանները: Տոնը նշելու համար հրեաները ուխտի էին գնում Երուսաղեմի տաճար, որտեղ ընծաներ էին մատուցում Աստծուն:

Սուրբ Հոգու հրաշափառ էջքը աշակերտների վրա տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, ուր Տիրոջ պատվերի համաձայն նրանք հավաքված էին: Երբ բոլորը միասիրտ աղոթում էին, երկնքից հանկարծակի մի ձայն լսվեց, որն ուժեղ քամու սուլոց էր հիշեցնում և լցրեց ամբողջ վերնատունը: Սուրբ Հոգին չեկավ ծածուկ և աներևույթ, այլ իբրև սաստիկ հողմ և լցրեց ամենքին: Աշակերտներին երևացին կրակե լեզուներ, որոնք իջան ու նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Հոգին խոսել էր տալիս նրանց (Գործք Առաքելոց 2:1-4):

Այդ օրը Երուսաղեմ քաղաքը լեցուն էր բարեպաշտ հրեաներով, որոնք եկել էին աշխարհի բոլոր երկրներից Պենտեկոստեի տոնին մասնակցելու համար: Երկնային այդ ձայնը լսելի եղավ ոչ միայն առաքյալներին, այլ Երուսաղեմի գրեթե ողջ բնակչությանը և առաքելական տուն բերեց մի մեծ բազմություն: Քրիստոսի աշակերտները, հավաքված ժողովրդին տեսնելով, երկնային պարգևի համար Արարչին ուղղված գոհության և փառաբանության աղոթքներով՝ դուրս եկան նրանց ընդառաջ:

Բոլորը ապշահար էին. ծագումով գալիլիացի առաքյալները, որ անկիրթ և անուսում մարդիկ էին, սկսեցին խոսել մի ուրիշ, բոլորովին այլ երկրի լեզվով: Բազմության մեջ կային և՛ հույներ, և՛ հայեր, և՛ պարթևներ, և՛ արաբներ, և՛ մարեր ու ասորիներ ու նրանցից յուրաքանչյուրը, տարակուսած այդ նոր ու անակնկալ երևույթից, լսում էր իրեն հարազատ լեզվով Աստծո գործերի մասին պատմություններ ու փառաբանություններ: Բոլորը զարմացած հարցնում էին միմյանց. «Ի՞նչ է այս նշանակում»: Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Նոր գինուց հարբած են» (Գործք Առաքելոց 2:12-13):

Հոգեգալստյան օրը Սուրբ Հոգու զորությամբ գոտեպնդված Պետրոս առաքյալը քարոզեց հավաքված բազմության առջև ու շուրջ 3000 հոգի մկրտվելով միացան նորակազմ եկեղեցուն:

Նա Սուրբ Հոգով լեցուն սկսեց առաջին քրիստոնեական քարոզը. «Ո՛վ հրեաստանցիներ և դուք բոլորդ, որ հիմա Երուսաղեմում եք գտնվում. իրականությունն իմանալու համար լսեցե՛ք, ինչ որ պիտի ասեմ… Աստված Ինքը ցույց տվեց ձեզ, որ Իր ընտրյալը Նազովրեցի Հիսուսն էր, որի ձեռքով Աստված ձեր մեջ կատարեց Իր սքանչելի գործերը, հրաշքներն ու նշանները…Նա Աստծո սահմանած ծրագրի և կանխագիտության համաձայն, ձեր ձեռքը հանձնվեց, և դուք, անօրենների ձեռքով խաչափայտի վրա գամելով նրան, սպանեցիք: Բայց Աստված Նրան հարություն տվեց՝ քանդելով մահվան կապանքները: Եվ Աստծու աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հորից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում եք ու լսում, ուստի ապաշխարեցե՛ք և մկրտվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, և դուք նույնպես պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը» (Գործք Առաքելոց 2:14-39):

Ի հիշատակ այս հիասքանչ իրադարձության, տոնը կոչվեց Հոգեգալուստ:

Սուրբ Հոգու գալստյան տոնը, ըստ երանելի Օգոստինոսի, առաքելադիր է, հաստատվել է դեռևս առաքյալների օրոք, և ամենավաղ ժամանակներից ի վեր հանդիսավորապես նշվել բոլոր եկեղեցիների կողմից:

Հոգեգալուստի օրը Սուրբ Հոգին հրեղեն լեզուներով լուսավորեց միասիրտ սիրով միավորված աշակերտներին, ովքեր, տարբեր լեզուներով խոսելով, դարձան Աստծո խոսքի թարգմանները ազգերի մեջ և միավորեցին բաժանված ժողովուրդներին Քրիստոսի խաչով: Նրանք արիացան ու զորացան, սկսեցին խոսել այն երկրների ու ժողովուրդների լեզուներով, որտեղ որ պետք է քարոզեին քրիստոնեությունը: Ըստ Ներսես Լամբրոնացու՝ Պետրոսը խոսեց լատիներեն, Փիլիպոսը՝ արաբերեն, Թոմվասը՝ եթովպերեն, Թադեոսը՝ հայերեն և այլն: Առաքյալները Սուրբ Հոգու նորոգող ու կենդանարար հուրը տարան ողջ տիեզերքով մեկ: Սուրբ Հոգին Իր էջքով նոր սքանչելիք գործեց` կյանքի հոտ ու անմահության բույր հեղելով Երուսաղեմի վրա և լիացնելով քաղաքը: Առաքյալների միջոցով Սուրբ Հոգու անուշահոտությունը լցվեց ամբողջ տիեզերքը, ինչպես Պողոսն է ասում. «Քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ` և՛ փրկվածների մեջ, և՛ կորստյան մատնվածների մեջ» (Բ Կորնթացիներ 2:15):

Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երրորդ անձն է

Աղբյուրը՝ www.surbzoravor.am/post/view/hogegalust-amen-araqinutyun-ev-zorutyun-surb-hoguc-e
#ՏերՀովակիմ, #հոգեգալուստ, #ՍուրբԱստվածածին, #սուրբպատարագ, #քարոզ, #հոգևորզրույց, #եկեղեցի, #Վեդի,

Видео ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՎԵԴՈՒ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ։ канала Arman Balyan Zhorai
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
10 июня 2019 г. 13:03:19
02:51:19
Другие видео канала
Ամեն և ընդ հոգվույդ քում։ Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. Տէր ողորմեա: Սուրբ Գայանե #եկեղեցի ։Ամեն և ընդ հոգվույդ քում։ Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. Տէր ողորմեա: Սուրբ Գայանե #եկեղեցի ։Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուած աստ բազմեցաւ: Խաղաղութեան ձայն հնչեցաւ: Հայր Մովսես։Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուած աստ բազմեցաւ: Խաղաղութեան ձայն հնչեցաւ: Հայր Մովսես։Տեր Հովհաննես, Դադիվանք, Խորհուրդ մեծ և սքանչելի: Ter Hovhannes, Dadivank. Xorhurd mec u sqancheli.Տեր Հովհաննես, Դադիվանք, Խորհուրդ մեծ և սքանչելի: Ter Hovhannes, Dadivank. Xorhurd mec u sqancheli.Վարդան եպիսկոպոս։ Հոգևոր զրույց, ագապե,  հոգևոր երգեր Թեղենիքի սրբոց նահատակաց եկեղեցու երիցատանը։Վարդան եպիսկոպոս։ Հոգևոր զրույց, ագապե, հոգևոր երգեր Թեղենիքի սրբոց նահատակաց եկեղեցու երիցատանը։#սուրբսուրբ Տեր զորությունների։ Գոհություն և փառաբանություն մատուցեմ Քեզ Տեր Աստված մեր։ Հայր Աղան։#սուրբսուրբ Տեր զորությունների։ Գոհություն և փառաբանություն մատուցեմ Քեզ Տեր Աստված մեր։ Հայր Աղան։Սուրբ, #սուրբսուրբ Տէր։ Ամէն և ընդ հոգվույդ քում։ #սուրբպատարագ Քանաքեռի Սուրբ Հակոբ #եկեղեցիՍուրբ, #սուրբսուրբ Տէր։ Ամէն և ընդ հոգվույդ քում։ #սուրբպատարագ Քանաքեռի Սուրբ Հակոբ #եկեղեցիԹատրոնի և սերիալի վնասները։ Դիվական զվարճություններ և հանդիսություններ։ Սուրբ Հովհան Մանդակունի։Թատրոնի և սերիալի վնասները։ Դիվական զվարճություններ և հանդիսություններ։ Սուրբ Հովհան Մանդակունի։Տեր ողորմյա, #տերողորմյա ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն և հիւանդաց բժշկութիւն։Տեր ողորմյա, #տերողորմյա ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն և հիւանդաց բժշկութիւն։Հայր Գարեգին։ Տեառնընդառաջի տոնի Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե եկեղեցում։ Hayr Garegin. Tearnyndaraj.Հայր Գարեգին։ Տեառնընդառաջի տոնի Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե եկեղեցում։ Hayr Garegin. Tearnyndaraj.Գոհություն և փառաբանություն մատուցանեմ քեզ Տեր Աստված մեր։ Ամեն և ընդ հոգվույդ քում։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ քեզ Տեր Աստված մեր։ Ամեն և ընդ հոգվույդ քում։Տեր Մեսրոպի տարեմուտի #քարոզ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ #եկեղեցի Ter Mesropi #qaroz Surb HovhannesՏեր Մեսրոպի տարեմուտի #քարոզ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ #եկեղեցի Ter Mesropi #qaroz Surb HovhannesՏեր Միքայել։ "Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տվեց քեզ այդ իշխանութիւնը": Ter Miqayel.Տեր Միքայել։ "Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տվեց քեզ այդ իշխանութիւնը": Ter Miqayel.Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։Ուր ես մայր իմ։ Լուսինե Զաքարյան։Ուր ես մայր իմ։ Լուսինե Զաքարյան։#խոկում Ամեն և ընդ հոգվույդ քում։ Ամեն Հայր Սուրբ։ Տեր ողորմեա։ Խաչվերաց։ Ներքին Չարբախի Սուրբ Խաչ։#խոկում Ամեն և ընդ հոգվույդ քում։ Ամեն Հայր Սուրբ։ Տեր ողորմեա։ Խաչվերաց։ Ներքին Չարբախի Սուրբ Խաչ։Տեր Հուսիկ։ #քարոզ Ինչու՞ է Աստված հանդուրժում չարը։ Ter Husik. Inchu e Astvac chary handurzhum?Տեր Հուսիկ։ #քարոզ Ինչու՞ է Աստված հանդուրժում չարը։ Ter Husik. Inchu e Astvac chary handurzhum?Ծաղկազարդ Սուրբ Գայանե #եկեղեցի ։ Ավետարանի ընթերցում Հավատամք։ Արտակ #սրբազան հայր Մինաս։Ծաղկազարդ Սուրբ Գայանե #եկեղեցի ։ Ավետարանի ընթերցում Հավատամք։ Արտակ #սրբազան հայր Մինաս։Բայց արդարների հոգիներն Աստծո ձեռքին են և մահը չի մոտենալու նրանց։ Տեր Զաքարիա #քահանա #քարոզ ։Բայց արդարների հոգիներն Աստծո ձեռքին են և մահը չի մոտենալու նրանց։ Տեր Զաքարիա #քահանա #քարոզ ։Տաղ ֆիլմից հատված։ Վահե Յան, Վահե Բեգոյան։Տաղ ֆիլմից հատված։ Վահե Յան, Վահե Բեգոյան։Ի՞նչ է ուխտագնացությունը։ Միքայել #սրբազան հորդոր ուխտավորներին #խրատ #քարոզ что такое паломничествоԻ՞նչ է ուխտագնացությունը։ Միքայել #սրբազան հորդոր ուխտավորներին #խրատ #քարոզ что такое паломничествоԳոհություն և փառաբանություն մատուցանեմ Քեզ Տեր Աստված մեր վասն սուրբ պատարագի։ Հովհաննես սրկավագ։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ Քեզ Տեր Աստված մեր վասն սուրբ պատարագի։ Հովհաննես սրկավագ։
Яндекс.Метрика