Загрузка страницы

Թատրոնի և սերիալի վնասները։ Դիվական զվարճություններ և հանդիսություններ։ Սուրբ Հովհան Մանդակունի։

Կարդաց` Արման Ժորայի Բալյանը։

Եվ նրանք իրենց անձերի վրա այրող հրի և մահացու սրի վերքեր ընդունած դուրս են գալիս պիղծ թատրոններից խոր վիրավորված և խոցոտված սատանայի գաղտնի նետերից, որոնք սաստկապես հոգին են վիրավորում և մեծամեծ անօրենությունը փոքր համարել են տալիս, որից պետք է միշտ սարսել և դողալ, մեծ երկյուղով փախչել ու հեռանալ քանզի չար է այս սովորույթը, չար են նաև նրա հորդորիչները, գինին, գուսանը, սատանան և ցոփագնացությամբ մոլորված ու վավաշոտությամբ արբած միտքը, որը հոժարակամ և դյուրահավան ընդունում է սատանայի չար սերմերը։
Մանավանդ թեթևամիտ դյուրահավան և դյուրախաբ կանայք, որոնք գարշությամբ պագշոտած աներկյուղ միշտ դեպի թատրոններն են շտապում տեսնելու սատանայական հրապարակներում կատարվող անօրեն խաղերը։ Վեր բարձրանալով նստում են երևելի տեղերում, տեսնում իրենց նմաններին նույն չարիքի մեջ և չարը խորհում։ Նրանք թեպետ այդ պահին չեն զգում անօրեն գործերի հարվածները սակայն իրենց սրտերում խոցվում են մահացու նետերով, որոնք հետո մահվան են տանում ինչպես որսորդի նետից վիրավորված գազանը, որը թեպետ առժամանակ ազատվում է թակարդից, սակայն հետո սատկում է մարմնում մխրճված նետից։
Սերիալներում և թատրոններում կույսերը պոռնկության են հորդորվում, ամուսնացյալները շնության, կանայք ատելի են դառնում տղամարդկանց և տղամարդիկ` կանանց, որդիները հայրերի հետ են թշնամանում և աշխատակիցները` իրենց ղեկավարների։
Սերիալներից է տարեցների անհամությունը, երիտասարդների վավաշոտությունը, պառավների անպատկառությունը, մանկահասակ աղջիկների ցանկասիրությունը, տղամարդկանց լկտիությունը և կանանց սանձարձակությունը։
Այնտեղ են կատարվում հրապուրանքներով որսը, ամուսնալուծությունը, մանկասպանությունը և աբորտը զարդարանքների և պաճուճանքների համար։ Սերիալները տկարացնում է հոգին, քայքայում միտքը, աչքերն արատավոր դարձնում, լեզուն մղում դատարկաբանության, գործերում ծուլություն է բերում, զբաղեցնում է ամեն տեսակ չարիքներով, որոնք օտարացնելով հեռացնում են դիտողին Աստծո սիրուց և մերժելով դուրս հանում քրիստոնեական կարգից։
Թատրոնն ու սերիալները սովորեցնում են ամբարտավանություն, հայհոյություն, նենգություն, կեղծավորություն, անմաքուր նայվածքներ, նախանձ, բամբասանք, որոնց պատճառով Աստծո պատուհասներն են գալիս երկրի վրա`դատապարտելով նրանց սաստիկ տանջանքների։
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490)

Հայ մեծանուն  վարդապետ և  հայրապետ ս. Հովհան Մանդակունին ծնվել է Արշամունյաց գավառի Ծախնոտ գյուղում՝ նախարարական ընտանիքում: Նա պատանի հասակից աշակերտել է ս. Սահակ Պարթևին և ս. Մեսրոպ Մաշտոցին:

478 թ. Մանդակունին դարձել է հայոց կաթողիկոս և իր հայրապետության առաջին տարիներին մասնակցել պարսկական տիրապետության դեմ մղվող պատերազմին՝ իր ներկայությամբ և աղոթքներով մեծապես ոգեշնչելով ու քաջալերելով զինվորներին: Հայտնի է, որ մարտերի ժամանակ  հայրապետը  նույնիսկ վիրավորվել է:
Հետագայում, լծվելով  Եկեղեցու բարեկարգման գործին, Մանդակունին վերակառուցել է Վաղարշապատի և Դվինի եկեղեցիները, հաստատել է պատարագի  և  ժամերգության կարգերը, ինչպես նաև գրել է բազմաթիվ ճառեր, շարականներ և աղոթքներ:
Աղբյուր` Daily worship բջջային հավելված
Աստված արարեց մարդուն և նրան դրեց փափկության դրախտում` իր բնության մեջ ողջ ունենալով բոլոր զգայությունները: Երբ մարդը լսեց նրան, ով խաբեց իրեն, այնժամ առավ բոլոր ախտերը և իսկույն դուրս եկավ իր մեծ ու չքնաղ փառքից, որպեսզի ճանաչի, որ կան ախտեր, որոնք իրեն հեռացնում են Աստծուց, և որպեսզի աղաչի բարերար Աստծուն, որ օգնի իրեն, և ապա միայն կկարողանա իրենից հեռու վանել բոլոր ախտերը:
Մարդու մեջ գտնվող այս բոլոր վերքերն են, որ քակում  բաժանում են նրան Աստծուց:
Երանի նրանց, ովքեր իրենց հոգին և մարմինը սրբում են բոլոր ախտերից ու բոլոր պղծություններից, քանզի բանական ոչխար, Աստծուն ընդունելի զոհ են նրանք և լսում են այն ձայնը, որ ասում է.«Բարի և հավատարի’ մ ծառա, այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, ե’ կ, մտի’ր քո Տիրոջ ուրախության մեջ՚ » (Մատթ. ԻԵ 21): Իսկ նրանք, ովքեր կամենում են կատարել իրենց մարմնի կամքը և չեն կամենում բժշկել իրենց սուրբ առաքինությունների բժշկությամբ, անհրաժեշտ ժամին սուրբ պատվիրանից մերկ կլինեն և կընկնեն արտաքին խավարը, որտեղ սատանան է և կապվածները:
 Պղծությունների պատմուճանները սրանք են` պոռնկություն, արծաթասիրություն, չարակնություն, բանսարկություն, նախանձ, փառասիրություն, հպարտություն. սրանք և սրանց նման բաները:
 Ի՞նչ է պոռնկությունը` ցանկություն, որկրամոլություն, քնից հագեցում, անշգործություն, դատարկախոսություն, մարմնի զարդարանք, ծաղրանք, անամոթություն, թուլություն, ծուլություն:
 Ի՞նչ է արծաթասիրությունը. փողասիրություն, անհավատություն, անհուսություն, անգթություն, անողորմություն, ագահություն, արհամարհանք, անբարի ստություն, ինքնահավանություն և Աստծու պատվիրանների անտեսում:
 Ի՞նչ է չարակնությունը. չարակնությունը չարախոսություն է, նախանձ, մարդահաճություն, եսասիրություն, տգիտություն, ստություն և սուտ վկայություն:
 Ի՞նչ է բարկությունը. բարկությունը սեփական կամքը պարտադրելն է, հակառակությունը, վեճը, նենգությունը, սուտ գիտությունը, կարճամտությունը, նեղսրտությունը, ձանձրույթը։
 
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ, գրառումը Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Աստվածածին Մալաթիա» ֆեյսբուքյան էջից

#աուդիոգիրք #քարոզ #խրատ #թատրոն #սերիալ #մանդակունի #արմանբալյան #аудиокнига #սուրբհովհանմանդակունի #армения #арманбалян #мандакуни #audiobook #audiogirq #mandakuni #armanbalyan

Видео Թատրոնի և սերիալի վնասները։ Դիվական զվարճություններ և հանդիսություններ։ Սուրբ Հովհան Մանդակունի։ канала Arman Balyan Zhorai
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
2 декабря 2022 г. 12:00:10
00:51:00
Другие видео канала
Ամեն և ընդ հոգվույդ քում։ Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. Տէր ողորմեա: Սուրբ Գայանե #եկեղեցի ։Ամեն և ընդ հոգվույդ քում։ Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. Տէր ողորմեա: Սուրբ Գայանե #եկեղեցի ։#սուրբսուրբ Տեր զորությունների։ Գոհություն և փառաբանություն մատուցեմ Քեզ Տեր Աստված մեր։ Հայր Աղան։#սուրբսուրբ Տեր զորությունների։ Գոհություն և փառաբանություն մատուցեմ Քեզ Տեր Աստված մեր։ Հայր Աղան։Սուրբ, #սուրբսուրբ Տէր։ Ամէն և ընդ հոգվույդ քում։ #սուրբպատարագ Քանաքեռի Սուրբ Հակոբ #եկեղեցիՍուրբ, #սուրբսուրբ Տէր։ Ամէն և ընդ հոգվույդ քում։ #սուրբպատարագ Քանաքեռի Սուրբ Հակոբ #եկեղեցիՏեր ողորմյա, #տերողորմյա ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն և հիւանդաց բժշկութիւն։Տեր ողորմյա, #տերողորմյա ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն և հիւանդաց բժշկութիւն։Քայլենք Աստծո խոսքով։ Ամեն հայի  սրտից բխած։ Հայրապետական #մաղթերգ Տեր Գրիգոր #քահանա Ter Grigor.Քայլենք Աստծո խոսքով։ Ամեն հայի սրտից բխած։ Հայրապետական #մաղթերգ Տեր Գրիգոր #քահանա Ter Grigor.Գոհություն և փառաբանություն մատուցանեմ քեզ Տեր Աստված մեր։ Ամեն և ընդ հոգվույդ քում։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ քեզ Տեր Աստված մեր։ Ամեն և ընդ հոգվույդ քում։Տեր Միքայել։ "Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տվեց քեզ այդ իշխանութիւնը": Ter Miqayel.Տեր Միքայել։ "Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տվեց քեզ այդ իշխանութիւնը": Ter Miqayel.Ներում խնդրելու և ծննդաբերելու մասին #քարոզ #խրատ Անդրեյ Տկաչովից։ #ամուսնություն #ընտանիքՆերում խնդրելու և ծննդաբերելու մասին #քարոզ #խրատ Անդրեյ Տկաչովից։ #ամուսնություն #ընտանիքԵրեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։Ծաղկազարդ Սուրբ Գայանե #եկեղեցի ։ Ավետարանի ընթերցում Հավատամք։ Արտակ #սրբազան հայր Մինաս։Ծաղկազարդ Սուրբ Գայանե #եկեղեցի ։ Ավետարանի ընթերցում Հավատամք։ Արտակ #սրբազան հայր Մինաս։Տաղ ֆիլմից հատված։ Վահե Յան, Վահե Բեգոյան։Տաղ ֆիլմից հատված։ Վահե Յան, Վահե Բեգոյան։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ Քեզ Տեր Աստված մեր վասն սուրբ պատարագի։ Հովհաննես սրկավագ։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ Քեզ Տեր Աստված մեր վասն սուրբ պատարագի։ Հովհաննես սրկավագ։Դպրոցականների այցն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի Սուրբ Պատարագի։ Dprocakanneri aycn Aparani Surb Khach.Դպրոցականների այցն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի Սուրբ Պատարագի։ Dprocakanneri aycn Aparani Surb Khach.Տեր Վարազդատ։ Տեառնընդառաջի տոնական Սուրբ Պատարագ Սուրբ Աննա եկեղեցում։ Ter Varazdat. Tearnyndaraj.Տեր Վարազդատ։ Տեառնընդառաջի տոնական Սուրբ Պատարագ Սուրբ Աննա եկեղեցում։ Ter Varazdat. Tearnyndaraj.Բժշկության #աղոթք Սուրբ Հովհաննավանքում։ Տեր Արամ #քահանա ։ Bzhshkutyan aghotq Hovhannavanq Ter AramԲժշկության #աղոթք Սուրբ Հովհաննավանքում։ Տեր Արամ #քահանա ։ Bzhshkutyan aghotq Hovhannavanq Ter AramԱմուսնության մասին։ Տեր Հուսիկ #քահանա #քարոզ #ամուսնություն #ընտանիք #պսակ #խրատ Տեր Դավիթ #դպրոցԱմուսնության մասին։ Տեր Հուսիկ #քահանա #քարոզ #ամուսնություն #ընտանիք #պսակ #խրատ Տեր Դավիթ #դպրոցԽնկի ծառին նման ես, պտուղ դու քաղցրահամ ես։ Տոն ծննդյան Սուրբ Աստվածածնի։ Սուրբ Պատարագ։ Տեր ԶաքարիաԽնկի ծառին նման ես, պտուղ դու քաղցրահամ ես։ Տոն ծննդյան Սուրբ Աստվածածնի։ Սուրբ Պատարագ։ Տեր ԶաքարիաՈտնլվա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ #եկեղեցի ։ Տեր Ավետիս #քահանա Տեր Տիրայր Տեր Դանիել։ Votnlva.Ոտնլվա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ #եկեղեցի ։ Տեր Ավետիս #քահանա Տեր Տիրայր Տեր Դանիել։ Votnlva.Սերը քաղցրաբարո է, չի նախանձում, չի գոռոզանում,  բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում։Սերը քաղցրաբարո է, չի նախանձում, չի գոռոզանում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում։Ավագ երեքշաբթի։ Առավոտյան ժամերգություն։ Մեծ պահք։ Avag ereqshabti. Aravotyan zhamergutyun.Ավագ երեքշաբթի։ Առավոտյան ժամերգություն։ Մեծ պահք։ Avag ereqshabti. Aravotyan zhamergutyun.Ապաշխարողների արձակման կարգ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ #եկեղեցի #տերառնակ #քահանա #տերմատաթիա ։Ապաշխարողների արձակման կարգ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ #եկեղեցի #տերառնակ #քահանա #տերմատաթիա ։
Яндекс.Метрика