Загрузка страницы

LAV ELI & Արմինե Հայրապետյան - Արեւին, Արեւին / To the Sun, to the Sun (animation)

Խոսք (կարդալ ստորեւ) եւ երաժշտություն՝ Մհեր Մանուկյանի
Անիմացիան՝ ONoff Animation Studio (https://www.facebook.com/onOFFanimation.studio/)
Նկարիչ՝ Տիգրան Առաքելյան
Ձայնագրությունը՝ Միքայել Մարգարյանի

Երգի խոսք.

ԱՐԵՎԻՆ, ԱՐԵՎԻՆ

Ձայն 1
Արևին, Արևին երգեցի,
Գիշերվա անլույս մթնում,
Անկար հառաչով հուսահատ տենչացի,
Ոսկի երկնային ու լազուր:

Ձայն 2
Արևին, Արևին երգեցիր,
Հերարձակ Լուսնի գրկում,
Լուսազգեստ մի երազ ինձ երազեցիր՝
Կաթնարծաթն իմ ճերմակ ու մաքուր ․․․

Դու լալով իմ առջև ծնկեցիր,
Դու լալով ինձնից երգ խնդրեցիր,
Տվեցի ես քեզ քո երգերն, իսկ դու
Իմ գրկում ուրիշին երգեցիր․․․

Ձայն 1 և Ձայն 2
Ախ, մոլորված, շփոթված իմ հոգի,
Քեզ պատառում են մարմինն ու ոգին:

Ձայն 2 / Ձայն 1
Ինձ այստեղ լքեցիր / Հուսահատ երգեցի
Դու չեկար, / ու չկար,
չեկար, / չկար,
չեկար / չկար,
Ինձ այստեղ լքեցիր / Հուսահատ երգեցի,
Դու չեկար, / ու չկար,
Մի ելք չկար ինձ համար:

***
Ձայն 1
Արևին, Արևին երգեցի,
Գիշերվա անլույս մթնում,
Բարձրաձայն փրկություն երկնաբարձ կանչեցի,
Անկումի հևասպառ մշուշում:

Ձայն 2
Արևին, Արևին երգեցիր,
Բայց եկար Լուսնի գրկում,
Գտնելու ամոքում և սփոփանք և հանգիստ,
Քնի մեջ մարելու իմ գրկում:

Դու եկար քնի մեջ մարելու,
Դու եկար ինձ ընդմիշտ փարվելու,
Թե իմանայի որ անուրջ էր լույսս,
Անուրջ էր լոկ քեզ լինելու ․․․

Ձայն 1 և Ձայն 2
Ախ, մոլորված, շփոթված իմ հոգի
Քեզ պատառում են մարմինն ու ոգին:

Ձայն 2 / Ձայն 1
Ինձ այստեղ լքեցիր / Հուսահատ երգեցի
Դու չեկար, / ու չկար,
չեկար, / չկար,
չեկար, / չկար,
Ինձ այստեղ լքեցիր / Հուսահատ երգեցի
Դու չեկար, / ու չկար,
Մի ելք գտնեմ ինձ համար:

Видео LAV ELI & Արմինե Հայրապետյան - Արեւին, Արեւին / To the Sun, to the Sun (animation) канала Lav Eli Band
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
22 декабря 2018 г. 22:55:53
00:03:10
Яндекс.Метрика