ASHUKH JIVANI. ԱՇՈԻՂ ՋԻՎԱՆԻ:
Բանաստեղծությունը կարդում է
ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:
ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում է որս խլել, խելքի աշեցեք,
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից.
Պատերազմ է մտել, խելքի աշեցեք։
Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի աշեցեք։
Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ,
Երկու տարվա հորթը ցուլ - գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի աշեցեք։
Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած,
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի աշեցեք։
Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար,
Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի աշեցեք։
Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ է տվել, խելքի աշեցեք։
Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չզգալով, սպիտակ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի աշեցեք։
Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
Ուրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև է հագել, խելքի աշեցեք։
Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
էշը մեջ է ընկել, խելքի աշեցեք։
Ժլատն աշխատելու է շատ ընդունակ.
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի աշեցեք։
Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,
Բանտի մեջ է փտել, խելքի աշեցեք։
Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք.
Կերթա դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ.
Իրան ժամ չի անիլ, խելքի աշեցեք։
Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար,
Բնակիչները հայ, մոտ քսան հազար,
Իրանք սնունդ չունին ապրելու համար.
Հինգ հատ վանք են շինել, խելքի աշեցեք։
Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կմտնի ծանր բեռի տակ,
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի աշեցեք։
Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի աշեցեք։
Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած՝
Բանաստեղծ է դարձել, խելքի աշեցեք։
Видео ASHUKH JIVANI. ԱՇՈԻՂ ՋԻՎԱՆԻ: канала Hayinf
ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:
ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում է որս խլել, խելքի աշեցեք,
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից.
Պատերազմ է մտել, խելքի աշեցեք։
Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի աշեցեք։
Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ,
Երկու տարվա հորթը ցուլ - գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի աշեցեք։
Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած,
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի աշեցեք։
Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար,
Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի աշեցեք։
Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ է տվել, խելքի աշեցեք։
Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չզգալով, սպիտակ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի աշեցեք։
Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
Ուրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև է հագել, խելքի աշեցեք։
Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
էշը մեջ է ընկել, խելքի աշեցեք։
Ժլատն աշխատելու է շատ ընդունակ.
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի աշեցեք։
Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,
Բանտի մեջ է փտել, խելքի աշեցեք։
Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք.
Կերթա դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ.
Իրան ժամ չի անիլ, խելքի աշեցեք։
Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար,
Բնակիչները հայ, մոտ քսան հազար,
Իրանք սնունդ չունին ապրելու համար.
Հինգ հատ վանք են շինել, խելքի աշեցեք։
Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կմտնի ծանր բեռի տակ,
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի աշեցեք։
Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի աշեցեք։
Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած՝
Բանաստեղծ է դարձել, խելքի աշեցեք։
Видео ASHUKH JIVANI. ԱՇՈԻՂ ՋԻՎԱՆԻ: канала Hayinf
Показать
Комментарии отсутствуют
Информация о видео
Другие видео канала
Sayat-Nova ansambl / Ջիվանի 170 / 16.11.2016 թ․LEVON ISPIRYAN QANQARAVOR @NKER.Qezanic Mas Chunim - Քեզանից Մաս Չունիմ ( Արաքսիա Գյուլզադյան )Երգ երգոց. Աշուղ ՀավասիХЕДА ХАМЗАТОВА на армянском. HEDA HAMZATOVA.06 - Norayr Mnatsakanyan - Dzakhord Orere - Ձախորդ Օրերըпесни Гусан ШерамаASHUGH JIVANI (Ashugh GHarib) 33. Mayr ev vordi. BILBULI HARUTԱշուղ Ջիւանի - ՄազերASHUGH JIVANI (Ashugh GHarib) 38. Voronelov qezi gta--BILBULI HARUTԱշուղ Շերամ | SheramՀամերգ նվիրված Ջիվանու անվան աշուղական դպրոցի 20 ամյակինЛюбимые армянские песни! в исп С КасабянаԼէոն Իսպիրեան - Քանքարաւոր ընկերԳյումրվա տույ-տույ և Ղաշանգ է (Armenian folk)Monika Nazaryan - Mayre Surb eՀամերգ՝ նուիրուած Ջիւանու 160 ամեակինՎաղարշակ Սահակյանի 100-ամյակին նվիրված համերգԱշուղ Նազելի - Մենահամերգ 2016 - Ashux Nazeli - Menahamerg 2016Ջիվանի - Իղձ Jivani - Ighdz