Загрузка страницы

Գյումրվա տույ-տույ և Ղաշանգ է (Armenian folk)

Գյումրիի ժողովրդական «Գյումրվա տույ-տույ» և «Ղաշանգ է» երգերն են՝ Գյումրիի ժող. գործիքների պետական նվագախմբի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ջեմմա Քաղցրիկյան: Գործիքավորումը՝ Անդրանիկ Ներսիսյանի:
Երգի մասին նկարագրությունը վերցված է իմ «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից, որ հեռարձակվում է http://radiomariam.am/ կայքով:
«Գյումրվա տույ-տույ»-ը ժողովրդական մի տեսարան է, խմբերգ է, որտեղ ամեն մի մասնակից յուրովի գովերգել է միասին խնջույքին մասնակցելը, մենակատարին միանում է երգչախումբը: «Իսկ տեսարանն այս է, - երգի մասին ասում է Ջեմմա Քաղցրիկյանը, - հավաքվել է ժողովուրդ, խորոված են անում և կանանցից մեկը երգում է, որ խորովածը շատ լավ բան է: Նա երևի հավաքվածներին մատուցում է ուտեստը: Հավանաբար միաժամանակ գինի լցնելով նրանց գավերը, ասում է, որ առանց գինի խորովածն անհամ բան է: Սա փոքրիկ հիշատակություն է մեր ազգային խոհանոցից, որ մեր հները խորովածի հետ գինի են խմել, ոչ թե օղի: Կնոջից հետո նույն խոսքերը երգում է ամբողջ խումբը, ինչը նշանակում է, որ բոլորն էլ համամիտ են նրա հետ»:
Երգի մյուս տեսարանում խմբին է միանում մի տղամարդ՝ հայտնելով, որ ինքը իր աներոջ տնից է գալիս և արդե՛ն մի քիչ գինովցած է: Սա ցույց է տալիս՝ Գյումրիում խնամիական կապի ջերմությունը, որ աներ ու փեսա միասին ելնում-նստում են, քեֆ են անում: Մյուս քառատողը երգում է երիտասարդ մի գյումրեցի, որ արդեն փոքր-ինչ գինովցած է և ասում է, որ երկու ֆայտոն զբաղեցրել, գնում է իր յարի թաղում "շախա" անելու: Այսինքն իր կեցվածքով աղջկան ցույց է տալու, թե ինչքան առատաձեռն, անվախ, ուժեղ ու գեղեցկատես է ինքը:
Հաջորդում է «Ղաշանգ է» երգը: Սա նշանակում է սիրունատես: Թաղեցիները երգում են, թե իրենց թաղի երիտասարդ տղան որքան գեղեցկատես է, ու մի փոքր գինովցած է: «Այստեղ մի գաղափար է առաջ քաշվում, - ասում է տիկին Քաղցրիկյանը, - ասում է՝ «որքան էլ քեֆ արած ու գինովցած լինես, գիշերները տուն արի», որ տանեցիք անհանգիստ չլինեն նրա համար: Ուրիշ ազգերի մոտ կա, չէ՞, որ խմում, մի տեղ պառկում, քնում են: Իսկ հայ մարդուն վայել չէ դա: Իսկ այդ տղան էլ երգում է, որ գարնան արև է ուզում, որովհետև իր սրտում էլ գարուն է, նոր սեր ունի ինքը և իր յարին տեսնել է ուզում: Սա հատուկ է բոլոր սիրահարներին»: Երգի մեջ ասվում է նաև, որ շախով-շուխով էն տղան «Կը խընդա բերնի տըկեն»: Սա նույնն է, ինչ գրական հայերենի «քթի տակ ծիծաղել» արտահայտությունը: Գուցե տղային դուր է եկել, որ ամբողջ թաղով իր գովքն են անում, որ անպայման կընկնի իր սիրած աղջկա ու նրա տանեցիքի ականջը: Կամ ինչ-որ հնարք է մտածել՝ իր յարին տեսնելու համար: Չէ՞ որ աղջկան, այն էլ այն ժամանակ, հանդիպելն այնքան էլ հեշտ բան չէր, որը միշտ գտնվում էր հոր, եղբայրների ուշադրության ներքո: Հետո աղջիկն է երգում, որ արևը նոր ծագած՝ իր սիրած յարն է եկել: Իսկ թաղեցիները երգում է, որ ղաշանգ և տնկոզ է մայլի տղեն:
Երգերի խոսքերը տե՛ս այստեղ
https://www.youtube.com/watch?v=r_f2PTUd_LE

Видео Գյումրվա տույ-տույ և Ղաշանգ է (Armenian folk) канала Arshak Adamian
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
27 февраля 2015 г. 14:36:01
00:08:16
Яндекс.Метрика