Загрузка страницы

ԲԱՑԱՌԻԿ: Էրեբունի - Երևան երգի առաջին կատարումը (1968թ.)

Էրեբունի-Երևան

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Պարույր Սևակ
Օրհներգի բառերի հեղինակ՝ Պարույր Սևակ
Երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյան
Տեսահոլովակի հեղինակ՝ Մհեր Հովհաննիսյան

1968թ. «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած համաքաղաքային երգի տոնի ժամանակ «Էրեբունի-Երևան» երգի անդրանիկ կատարումն աննախադեպ էր և իր բացառիկությամբ, այն անմոռաց հետք թողեց մեր հինավուրց քաղաքի պատմության նորօրյա էջերում. երգը կատարում էր 2750-հոգանոց երգչախումբը` խորհրդանշելով մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակը:

Видео ԲԱՑԱՌԻԿ: Էրեբունի - Երևան երգի առաջին կատարումը (1968թ.) канала Mayer Hovann
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
27 сентября 2018 г. 21:31:43
00:05:11
Яндекс.Метрика