Загрузка страницы

Պարոն վարչապետ, էլ չի կրկնվի...Նիկոլ Փաշինյանը հետևեց, թե ինչպես են տարածքը մաքրում աղբից

AsekoseNews-«Միշտ խոստացել եմ, որ խոսելու եմ ճշմարտության մասին, չեմ փորձելու իրականությունը շեղել: Երբ մարզեր այցելելիս ավտոմեքենայի պատուհանից նայում եմ, ցավ եմ ապրում, որովհետև այսօր մեր հայրենիքն աղբի մեջ կորած է: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այսօր ամենամեծ խնդիրն աղբի վերամշակման գործարան ստեղծելն է: Այսօր Հայաստանում, եթե քաղաքացին առնվազն իր միջավայրը մաքուր չպահի, մեր երկրում լուրջ բաներ չեն փոխվի»,- այսօր Մարտունիում ասել է Նիկոլ Փաշինյանը` մատնացույց անելով Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մոտ առկա աղբով լի տեսարանը:
Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել նման իրավիճակը: «Ինչո՞ւ երկրում չէր լինում հեղափոխություն, որովհետև վախենում էինք ինչ-որ բանից, պարտվելուց, հետապնդումների ենթարկվելուց, բայց երբ հաղթեցինք` դադարեցինք վախենալ: Այսինքն, մեր ընկալումը փոխվեց: Բայց իշխանության փոփոխությունը բավարար չէ, դեռ շատ բաներ կան փոխելու: Թափված աղբն անարգանք է բոլորիս նկատմամբ: Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, բայց մենք մաքրեցինք քաղաքական աղբը և պետք է մաքրենք ֆիզիկական, մտավոր, բարոյական, հուսահատության աղբը:
Մենք որևէ աղբի գոյությունը չենք հանդուրժելու, որովհետև մի ժողովուրդ ենք, ով Սիմոն Մարտիրոսյանի, Յուրի Վարդանյանի, Մոնթե Մելքոնյանի նման հերոսներ ունի....»,-,մասնավորապես, ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մարտունիից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Նորատուս համայնք՝ այն վայրը, որտեղ մեծաքանակ աղբ էր թափված: Համայնքի ղեկավարը զեկուցել է, որ աղբով լի տարածքը պատկանում է մասնավորին, ինչի կապակցությամբ վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է, թե ինչու մինչ այժմ նրա նկատմամբ վարչական տույժ չի կիրառվել: «Պետք է վարչապե՞տն անցներ այս տարածքով, որ այն մաքրվեր: Ձեր միջավայրին խիստ ուշադրություն դարձրեք: Դուք պարտավորություն ունեք մաքուր պահելու ձեր միջավայրը: Խնդիրը տույժի մեջ չէ, այլ ձեր մաքուր միջավայրի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` դիմելով համայնքի պատասխանատուներին և տարածքի սեփականատերերին: Վերջիններս խոստացել են, որ այսուհետև մեծ ուշադրություն կդարձնեն այս խնդրին, ու նման բան այլևս չի կրկնվի:

Видео Պարոն վարչապետ, էլ չի կրկնվի...Նիկոլ Փաշինյանը հետևեց, թե ինչպես են տարածքը մաքրում աղբից канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
19 ноября 2018 г. 21:04:12
00:01:48
Другие видео канала
Հայաստանով մեկ. ՆորատուսՀայաստանով մեկ. ՆորատուսՆախկին ձկնորսներն այլեւս «խոպանչիներ» ենՆախկին ձկնորսներն այլեւս «խոպանչիներ» ենՆորատուսի բնակիչների նախընտրական տրամադրությունըՆորատուսի բնակիչների նախընտրական տրամադրությունըԳավառցու խեցգետնի քյաբաբն ու խորովածըԳավառցու խեցգետնի քյաբաբն ու խորովածը«Գեղարքունյաց ձմեռ-2020»՝ Նորատուսում։«Գեղարքունյաց ձմեռ-2020»՝ Նորատուսում։Օծվեց Նորատուսի Սբ. Աստվածածին նորանորոգ եկեղեցինՕծվեց Նորատուսի Սբ. Աստվածածին նորանորոգ եկեղեցինՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըՈրևէ մեկը չփորձի ապացուցել, թե մենք խեղճ ժողովուրդ ենք. մենք հզոր ենք և հաղթած. Նիկոլ ՓաշինյանՈրևէ մեկը չփորձի ապացուցել, թե մենք խեղճ ժողովուրդ ենք. մենք հզոր ենք և հաղթած. Նիկոլ Փաշինյան2018-ի 10 բոցերը2018-ի 10 բոցերըՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգինՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգինԱդրբեջանցիները որոտանցուն հետ են ուղարկել․ «Պուտինն էլ կարգադրի, բաց չենք թողնելու, էլ չգա՛ս»Ադրբեջանցիները որոտանցուն հետ են ուղարկել․ «Պուտինն էլ կարգադրի, բաց չենք թողնելու, էլ չգա՛ս»Վարչապետը շրջայց է կատարել «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ի ճամբարումՎարչապետը շրջայց է կատարել «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ի ճամբարումՖելիքս Բումգարտներ - Մարդ, ով ցատկեց ներքև տիեզերքիցՖելիքս Բումգարտներ - Մարդ, ով ցատկեց ներքև տիեզերքիցԲուն Բարեկենդանի տոնին նվիրված միջոցառում՝ Նորատուս համայնքումԲուն Բարեկենդանի տոնին նվիրված միջոցառում՝ Նորատուս համայնքումԻնչպես էր Նիկոլ Փաշինյանը մետրոյում բաժանում իր քարոզչական բուկլետներըԻնչպես էր Նիկոլ Փաշինյանը մետրոյում բաժանում իր քարոզչական բուկլետներըՓաշինյանը տիկնոջ և դուստրերի հետ այցելել է  «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ինՓաշինյանը տիկնոջ և դուստրերի հետ այցելել է «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին«Լավ են արել, վրեժ են լուծել». նորատուսցիները պատմում են աղմկահարույց սպանությունների մասին«Լավ են արել, վրեժ են լուծել». նորատուսցիները պատմում են աղմկահարույց սպանությունների մասին19.02.21 Սևանում անցկացվեց «Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային տոնակատարությունը:19.02.21 Սևանում անցկացվեց «Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային տոնակատարությունը:ՇՏԱՊ.ԱԱԾ-ն գաղտնալսել է օրենքով գողին և բացահայտել նրան, Մանվել Գրիգորյանը էլ չներեց ընկերոջ քայլըՇՏԱՊ.ԱԱԾ-ն գաղտնալսել է օրենքով գողին և բացահայտել նրան, Մանվել Գրիգորյանը էլ չներեց ընկերոջ քայլըՄանրամասներ գիշերը Նորատուսում տեղի ունեցած դեպքից. ՈւՂԻՂՄանրամասներ գիշերը Նորատուսում տեղի ունեցած դեպքից. ՈւՂԻՂ
Яндекс.Метрика