Загрузка страницы

Որևէ մեկը չփորձի ապացուցել, թե մենք խեղճ ժողովուրդ ենք. մենք հզոր ենք և հաղթած. Նիկոլ Փաշինյան

AsekoseNews-«Միշտ խոստացել եմ, որ խոսելու եմ ճշմարտության մասին, չեմ փորձելու իրականությունը շեղել: Երբ մարզեր այցելելիս ավտոմեքենայի պատուհանից նայում եմ, ցավ եմ ապրում, որովհետև այսօր մեր հայրենիքն աղբի մեջ կորած է: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այսօր ամենամեծ խնդիրն աղբի վերամշակման գործարան ստեղծելն է: Այսօր Հայաստանում, եթե քաղաքացին առնվազն իր միջավայրը մաքուր չպահի, մեր երկրում լուրջ բաներ չեն փոխվի»,- այսօր Մարտունիում ասել է Նիկոլ Փաշինյանը` մատնացույց անելով Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մոտ առկա աղբով լի տեսարանը:

Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել նման իրավիճակը: «Ինչո՞ւ երկրում չէր լինում հեղափոխություն, որովհետև վախենում էինք ինչ-որ բանից, պարտվելուց, հետապնդումների ենթարկվելուց, բայց երբ հաղթեցինք` դադարեցինք վախենալ: Այսինքն, մեր ընկալումը փոխվեց: Բայց իշխանության փոփոխությունը բավարար չէ, դեռ շատ բաներ կան փոխելու: Թափված աղբն անարգանք է բոլորիս նկատմամբ: Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, բայց մենք մաքրեցինք քաղաքական աղբը և պետք է մաքրենք ֆիզիկական, մտավոր, բարոյական, հուսահատության աղբը:

Մենք որևէ աղբի գոյությունը չենք հանդուրժելու, որովհետև մի ժողովուրդ ենք, ով Սիմոն Մարտիրոսյանի, Յուրի Վարդանյանի, Մոնթե Մելքոնյանի նման հերոսներ ունի: Մեզ անընդհատ բոլորն ամեն տեղից ուզում են համոզել, թե մենք փոքր ժողովուրդ ենք, խեղճ ժողովուրդ եք, յոլա գնացող ժողովուրդ ենք, բայց այսօր բոլորին ասում ենք, որ մենք այդպիսի ժողովուրդ չենք, այլ մեծ ժողովուրդ ենք: Հեղափոխության իմաստը հենց դա է: Ինքներս մեզ և աշխարհին ապացուցել ենք, որ մենք մեծ ժողովուրդ ենք հենց միայն պատճառով, որ արել ենք մի բան, որ աշխարհում մեզնից առաջ որևէ մեկն ի վիճակի չի եղել անել: Մեզնից շատերը չէին հավատում, որ հնարավոր է սիրով և համերաշխությամբ հասնել այսպիսի փոփոխությունների, որովհետև շատերն ուզում էին, որ մեր երկրում, փողոցներում արյան գետեր հոսեին, բայց մենք դա թույլ չենք տվել և թույլ չենք տալու: Որևէ մեկը չփորձի ապացուցել, թե մենք խեղճ ժողովուրդ ենք. մենք հզոր ենք և հաղթած, որևէ մեկը չփորձի մեզ հետ խոսել կարեկցանքով, սպառնալիքով, քամահրանքով: Սա Նարեկացու ժողովուրդն է, սա Մաշտոցի, Մոնթե Մելքոնյանի, Մարշալ Բաղրամյանի, Տիգրան Մեծի ժողովուրդն է: Բայց մեր մեծությունը սկսում է նաև այնտեղից, որ մենք մեր հայրենիքում աղբը տեսնելիս կռանում ենք և վերցնում, որովետև մենք մեծ ժողովուրդ ենք և սիրում ենք մեր հայրենիքի ամեն անկյունը և թույլ չենք տա, որ որևէ մեկը մեր հայրենիքի մի անկյունն օտար դարձնի մեզ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Շարունակությունը՝ տեսանյութում

Видео Որևէ մեկը չփորձի ապացուցել, թե մենք խեղճ ժողովուրդ ենք. մենք հզոր ենք և հաղթած. Նիկոլ Փաշինյան канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
19 ноября 2018 г. 20:56:16
00:26:45
Другие видео канала
Ռեկորդ՝ երիտասարդը Կասկադով 75 աստիճան իջել է գլխիվայր՝ ձեռքերի վրա #asekose #newsՌեկորդ՝ երիտասարդը Կասկադով 75 աստիճան իջել է գլխիվայր՝ ձեռքերի վրա #asekose #news«Հայաստանի վարչապետը գտնվում է Ադրբեջանի տարածքային նկրտումների ճնշման տակ». Մակրոն#asekose #news«Հայաստանի վարչապետը գտնվում է Ադրբեջանի տարածքային նկրտումների ճնշման տակ». Մակրոն#asekose #news«Հայաստանի արագիլները հիմա այս տեսքն ունեն». Սամսոն Գրիգորյան«Հայաստանի արագիլները հիմա այս տեսքն ունեն». Սամսոն ԳրիգորյանԴրա խնդիրը չունեմ, ունեմ անձնական բիզնես. Մարգար Եղիազարյան /Margar YeghiazaryanԴրա խնդիրը չունեմ, ունեմ անձնական բիզնես. Մարգար Եղիազարյան /Margar Yeghiazaryan11 տարի միասին ենք, 4 երեխա ու 1 թոռնիկ ունենք… Անահիտ Կիրակոսյան11 տարի միասին ենք, 4 երեխա ու 1 թոռնիկ ունենք… Անահիտ ԿիրակոսյանԱվանում ծորակից ժանգաջուր է գալիս․ Վարդան Ղուկասյանը կադրեր է հրապարակել #asekose #newsԱվանում ծորակից ժանգաջուր է գալիս․ Վարդան Ղուկասյանը կադրեր է հրապարակել #asekose #newsԱԱԾ-ն բացահայտել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքԱԱԾ-ն բացահայտել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքՀամացանցում կադրեր են հայտնվել «Զվարթնոց»-ի հին՝ լքված շենքիցՀամացանցում կադրեր են հայտնվել «Զվարթնոց»-ի հին՝ լքված շենքից«Խաղաղության օրակարգը նույնպես ժողովրդավարության արդյունք է»․ Նիկոլ Փաշինյան#asekose #news«Խաղաղության օրակարգը նույնպես ժողովրդավարության արդյունք է»․ Նիկոլ Փաշինյան#asekose #newsԾնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի եղբայրըԾնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի եղբայրը«Եթե չլիներ Վարդան Ղուկասյանը,դու էստեղ չէիր լինի.կերակրող բռի մեջ չեն թքում».Գինոսյան#asekose #news«Եթե չլիներ Վարդան Ղուկասյանը,դու էստեղ չէիր լինի.կերակրող բռի մեջ չեն թքում».Գինոսյան#asekose #newsՀայաստանի ազգային հավաքականը՝ Աբու Դաբի միջազգային մրցաշարի հաղթող 🏆🔥#asekose #newsՀայաստանի ազգային հավաքականը՝ Աբու Դաբի միջազգային մրցաշարի հաղթող 🏆🔥#asekose #newsՇատ վատ էր վիճակս, հացի փող չունեի, նույնիսկ ձայնով լացում էի. Ջիվան ԳասպարյանՇատ վատ էր վիճակս, հացի փող չունեի, նույնիսկ ձայնով լացում էի. Ջիվան ԳասպարյանԼոս Անջելեսի հայերը՝ Թուրքիայի հյուպատոսարանի առջևԼոս Անջելեսի հայերը՝ Թուրքիայի հյուպատոսարանի առջև«Իսկ իրենց ֆեյքերն ու տասովշիկները կարող են հայհոյել»․ Վազգեն Սաղաթելյան #asekose #news«Իսկ իրենց ֆեյքերն ու տասովշիկները կարող են հայհոյել»․ Վազգեն Սաղաթելյան #asekose #newsԿին-տղամարդ. հարաբերությու՞ն, թե՞ հակամարտությունԿին-տղամարդ. հարաբերությու՞ն, թե՞ հակամարտություն58 750 տուփ ծխախոտ է հայտնաբերվել աղ տեղափոխող բեռնատարում. ՊԵԿ#asekose #news58 750 տուփ ծխախոտ է հայտնաբերվել աղ տեղափոխող բեռնատարում. ՊԵԿ#asekose #news«ՀՀ-ն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները`մինչև COP29-ը» #news«ՀՀ-ն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները`մինչև COP29-ը» #newsԵս զղջում եմ իմ գրառման համար ու չեմ հրաժարվի Հայաստանի քաղաքացիությունից. Սեպուհ ԱպիկյանԵս զղջում եմ իմ գրառման համար ու չեմ հրաժարվի Հայաստանի քաղաքացիությունից. Սեպուհ ԱպիկյանԱրտյոմ Մարկոսյանը`  վախերի, իրեն փոխարինողների և զղջման մասին... /Artyom MarkosyanԱրտյոմ Մարկոսյանը` վախերի, իրեն փոխարինողների և զղջման մասին... /Artyom MarkosyanԵս երաժշտական ճաշակ եմ քարոզել այդ սերնդին, բոլորը կրկնօրինակում էին ինձ. Արման ԲարդումյանԵս երաժշտական ճաշակ եմ քարոզել այդ սերնդին, բոլորը կրկնօրինակում էին ինձ. Արման Բարդումյան
Яндекс.Метрика