Загрузка страницы

Комитас памятник Ара Арутюнян

Пару слов о прекрасном памятнике Комитасу Ара Арутюняна.
Մի անգամ 5 տարեկան աղջկաս՝ Կրիստինայի հետ հանգիստ զբոսնում էինք Կոմիտասի անվան պուրակում, որտեղ տարիներ առաջ եղել էի հորս ու տատիկիս հետ։ Պտտվում էին հանճարեղ մարդու, կոմպոզիտորի արձանի շուրջ՝ վայելելով թռչունների երգը։ ։ Ու հանկարծ երեխան մի շատ օրինաչափ թվացող հարց տվեց՝
-Հայրի՛կ, իսկ ինչո՞ւ է նա այսքան տխուր։
-Աղջի՛կս, հավանավբար այս աշխարհի անարդարությունից․․․ Նրա
աչքերն ու հոգին անասելի և անընդունելի այնքա՛ն բաներ են տեսել, որ չպետք է լինեն․․․
-Հա՜, պարզ է ։ Դրանի՞ց է նա քարացել։
-Երևի․․․ Ի՞նչ ասես․․․
․․․․Այս խոսուն աշխատանքի հեղինակը Արա Հարությունյանն է։ Նա իր ամբողջ ներուժն ու վարպետությունը, հոգին ներդրել է քարեղեն կերպարի միջոցով Կոմիտասի անցած ճանապարհը սերունդներին պատմելու համար։ Արձանը հեղինակի վերջին աշխատանքն է , որի մասին երազել է ամբողջ կյանքում, երկնել է երկար ու ծնել է։ Հետաքրքիրն այն է, արձանը կերտելու համար տիտանական ջանքեր կարծես չի գործադրել և, չգիտեմ՝ ինչու, բայց ինձ թվում է, որ հեղինակն ինքն էլ ասես չի նկատել կատարած աշխատանքի ծավալը։ Իր ստեղծագործությանը մարմին տալով՝ նա կերտել է մի կերպար, որը հարազատ է յուրաքանչյուր իսկական հայի։
․․․․Ոչինչ պատահական չէ այս աշխարհում․ այնպես ստացվեց, որ ընկերս՝ Արսենը, խոստացավ ինձ ծանոթացնել վարպետի աղջկա հետ, որն այժմ ապրում է Ռուսաստանում։ Մենք պետք է հանդիպեինք։ Հանդիպեցինք ․․․ այդ օրերին նա Հայաստանում էր։
Դուք չեք պատկերացնի՝ որքա՜ն հաճելի է լսել, թե ինչ ջերմությամբ է Սուսաննա Հարությունյանը պատմում հոր մասին, ինչպես է նա փայփայում ու հարգում հարազատ մարդու հիշատակը։ Ես էլ իմ հերթին շատ եմ ուզում հարազատ մարդու աչքերով տեսնել Արա Հարությունյանին, տեսնել այն, ինչ չես գտնի ոչ մի պաշտոնական աղբյուրում, թերթերում , ամսագրերում կամ ֆիլմերում։
Ինքնամոռաց նվիրում գործին հավանաբար թելադրված է եղել այլ, կատարյալին մոտ աշխարհ ստեղծելու ձգտումներին, այնպիսի աշխարհ, որում տեղ չունեն սուտը, դավաճանությունն ու երեսպաշտությունը։ Փախուստ իրականությունից դեպի պատրանքների կախարդական աշխարհ․․․Սա նկատեցի նրա խոսուն աշխատանքում կամ էլ գուցե փոխանցում եմ իմ մտքերն ու զգացողություննե՞րը՝ վարպետի աշխատանքի հետ զրուցելով։
Ինչպես ասել է քարին ու քարեղեն Հայաստանին սիրահարված Արա Հարությունյանը(Հայաստանը կատակով անվանում են աշխարհի քարհանք ),-«Ամեն քար իր մեջ թաքցնում է արվեստի մի գործ, պարզապես նրան պետք է ազատ արձակել»։
Ինչպես որ մեղուն է տեսնում ծաղկի մեջ թաքնված քաղցրը, այնպես էլ քանդակագործը անտաշ քարի մեջ զգացել է գեղեցկությունն ու ներդաշնակությունը։ Զարմանալի է, այդ ինչպե՞ է քանդակագործը ժամանակը զգում այնպես, որ, առաջ անցնելով ժամանակից, այնուամենայնիվ, մնաում է արդիական թե՛ անցյալում, թե՛ ներկայում։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ,վերապրելով պատմական իրադարձությունները, կանխատեսում ու բացահայտում է ապագան․․․ Մնում է միայն ուշադիր լինել ու վերծանել ուղերձը․ չէ՞ որ քանդակը միայն աշխատանք չէ, այն մարդկային ողբերգության մարմին առած պատմություն է։ Վարպետն ասել է,-« Պետք է քեզ հնազանդեցնես քարը, որպեսզի այն կենդանություն առնի»։ Ու ինձ թվաց, որ այս վերաբերմունքը փոխադարձ է եղել․ և՛ քարն է հնազանդվել վարպետին, և՛ վարպետն է հավերժ ապրելու քարի մեջ։
Իհարկե՛, դժվար է , ավելի ճիշտ՝ անհնար է մի կարճ պատմության օգնությամբ փոխանցել տաղանդավոր քանդակագործի աշխատանքների ուժը, ու այդ նպատակն էլ չունեմ։Պարզապես կիսվեցի օրվա ստացած տպավորությունների հետ կապված իմ մտորումներով։ Խոստանում եմ, այս անավարտ զրույցին դեռ կվերադառնամ ․․․
(Перевод- Майя Мардоян)

Видео Комитас памятник Ара Арутюнян канала Микаэл Шахназаров
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
2 июня 2021 г. 22:10:29
00:14:50
Яндекс.Метрика