Загрузка страницы

Frunzik Mkrtchyan «ՄԱՐԴ էԼ ԿԱ, ՄԱՐԴ էԼ» (Պարույր Սևակ )

http://www.frunzik.com
Facebook: https://www.facebook.com/pages/frunzikcom/338479599561610

ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ

Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր…
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս…
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես…
Ահա, թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում…

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս…
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում…
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում…

Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում…

Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում…

Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հորն է սիրում…

Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր… աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես… և տարեց-տարի
Ելնում է այսպես… շալակն աշխարհի:

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

Видео Frunzik Mkrtchyan «ՄԱՐԴ էԼ ԿԱ, ՄԱՐԴ էԼ» (Պարույր Սևակ ) канала Frunzik Mkrtchyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
14 сентября 2011 г. 15:29:05
00:06:19
Другие видео канала
Աբու Լալա Մահարի - ընթերցում է Վլադիմիր ԱբաջյանըԱբու Լալա Մահարի - ընթերցում է Վլադիմիր ԱբաջյանըՊարույր Սևակ - Անկեղծ ասած այս ամենից ես  հոգնել եմ / Ազատ ՄալխասյանՊարույր Սևակ - Անկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ / Ազատ ՄալխասյանФрунзик Мкртчян о Татуле ДилакянеФрунзик Мкртчян о Татуле ДилакянеՕՄԱՐ ԽԱՅԱՄՕՄԱՐ ԽԱՅԱՄParuyr Sevak Erjanik exir davachan im serParuyr Sevak Erjanik exir davachan im ser"Раскрывая тайны звезд": Таинственная смерть Фрунзика Мкртчяна - Москва 24"Раскрывая тайны звезд": Таинственная смерть Фрунзика Мкртчяна - Москва 24Paruyr Sevak. ԿԱՐԴՈՒՄ Է՝ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ:Paruyr Sevak. ԿԱՐԴՈՒՄ Է՝ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ:Պ.ՍԵՎԱԿ ԱՆԼՌԵԼԻ  ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԿԱՐԴՈՒՄ Է՝ ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸՊ.ՍԵՎԱԿ ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԿԱՐԴՈՒՄ Է՝ ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸՀենրիկ Հովհաննիսյանը Ֆրունզիկի Մկրտչյանի մասինՀենրիկ Հովհաննիսյանը Ֆրունզիկի Մկրտչյանի մասինՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ  ' ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ 'ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ' ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ 'Պարույր Սևակ - Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ (Sevak - Amen inch chapi mej e gexecik)Պարույր Սևակ - Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ (Sevak - Amen inch chapi mej e gexecik)Frunzik Mkrtchyan - Mard el ka mard el // Ֆրունզիկ Մկրտչյան - ՄԱՐԴ էԼ ԿԱ, ՄԱՐԴ էԼFrunzik Mkrtchyan - Mard el ka mard el // Ֆրունզիկ Մկրտչյան - ՄԱՐԴ էԼ ԿԱ, ՄԱՐԴ էԼՊարույր Սևակ - «Ուշացած իմ սեր» (կարդում է Հայկ Բլբուլյանը)Պարույր Սևակ - «Ուշացած իմ սեր» (կարդում է Հայկ Բլբուլյանը)Sargis sargsyan (Vordus) poeziaSargis sargsyan (Vordus) poeziaՄհեր Մկրտչյանի թանգարանումՄհեր Մկրտչյանի թանգարանումPARUYR SEVAK, kardum e VLADIMIR ABAJYAN@PARUYR SEVAK, kardum e VLADIMIR ABAJYAN@Պոեզիա - Պ. Սևակ, Հ. Շիրազ - խրատներ, կենացներ - Կարդում է Վլադիմիր ԱբաջյանըՊոեզիա - Պ. Սևակ, Հ. Շիրազ - խրատներ, կենացներ - Կարդում է Վլադիմիր ԱբաջյանըՄենախոսություն մաս I Монолог (часть 1)Մենախոսություն մաս I Монолог (часть 1)Պարույր Սևակ թե գնում եսՊարույր Սևակ թե գնում եսՊարույր Սևակ - Աղաչում եմ / կարդում է Աննա Մանուչարյանը / Anna ManucharyanՊարույր Սևակ - Աղաչում եմ / կարդում է Աննա Մանուչարյանը / Anna Manucharyan
Яндекс.Метрика