«Գարեգին Բ-ն կարող է ընդամենը մեկ զանգով Արամ սրբապիղծ Աթեշյանի հարցը լուծել» Սարգիս Հացպանյան
Կ․Պոլսի Հայոց Պատրիարքարանում ստեղծված խնդրահարույց իրավիճակի միակ լուծումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռքում է։ Վերջինս պետք է զանգահարի Աթեշյանին և մեկ ժամ ժամանակ տա նրան ընտրություն կատարելու Հայաստանյաց Առաքելական եկեղեցու որոշումները հարգելու կամ կարգալույծ լինելու միջև։
Մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեցին «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամները։
Ըստ տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի՝ Արամ Աթեշյանը նույնիսկ գնացել է այն քայլին, որ խախտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Սա նշանակում է, որ Արամ սրբապիղծ Աթեշյանը թքած ունի Մայր Աթոռի ու նրա որոշումների վրա, Գարեգին Բ-ն շատ անհարմար իրավաիճակում է հայտնվել, սակայն այդ վիճակից կարող է դուրս գալ միայն մեկ զանգով»,- ասաց Ս․ Հացպանյանը՝ հավելելով, Գարեգին Բ-ն միակ կաթողիկոսն է, ով իր կողմից ձեռնադրված ցանկացած հոգևորականի կարող է կարգալույծ անել։
Վերլուծաբանի կարծիքով՝ Ա․ Աթեշյանի գործողությունները կարող են խորացնել թուրքական իշխանությունների միջամտությունը, ինչը հանգեցնելու է պոլսահայ համայնքում պառակտումների առաջացմանը։
Նրա փոխանցմամբ՝ օրերս Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքարանի տեղապահ ընտրված Գարեգին Սրբազան Բեքչյանը նամակով դիմել է հայկական ԶԼՄ-ներին ու պոլսահայ համայնքին՝ հայտարարելով, որ ուրբաթ վերադառնալու է Կ․ Պոլիս, գնալու է պատրիարքարան և ստանձնելու է իր պարտավորությունները։
Այս հայտարարությունից շատ չանցած Ա․ Աթեշյանը փոխել է տվել Կ․ Պոլսի Պատրիարքարանի բոլոր փականները։
«Պոլսահայ համայնքը սպասում է ընտրված տեղապահ Գարեգին Սրբազան Բեքչյանի վերադարձին․ պատկերացնում եք, թե ինչ տեղի կունենա, եթե Գ․ Բեքչյանին պոլսահայ համայնքն ուղեկցի Պատրիարքարան, իսկ այնտեղ նրանց դիմավորող չլինի, ավելին՝ դռները փակ լինեն»,- նշեց Ս․ Հացպանյանը՝ ընդգծելով, որ նման իրավիճակի դեպքում պոլսահայ համայնքը պարզապես ջարդելու է Ա․ Աթեշյանի գլուխը։
Վերոնշյալ նախաձեռնության մեկ այլ անդամ, լրագրող Գոհար Արշակյանի խոսքերով՝ չպատժված հանցագործությունը ծնում է նոր մեղքեր ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր կյանքում։
«Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչու է Ամենայն Հայոց կաթողիկոսը նման հանդուրժողականություն դրսևորում Ա․ Աթեշյանի գործողությունների նկատմամբ, որոնք իմ գնահատմամբ՝ մեծ հանցագործություն են ոչ միայն պոլսահայ, այլև ողջ հայության նկատմամբ»,- ասաց նա։
«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամ, մանկավարժ Սոսե Ղլեջյանն էլ ընդգծեց, որ Մայր Աթոռը, եթե չդրսևորի հայ եկեղեցու առաջնորդին հարիր կեցվածք, ապա շատ հնարավոր է, որ Ա․ Աթեշյանը շարունակի իր գործելակերպը՝ արհամարհելով պոլսահայ համայնքի ու հայ ժողովրդի կարծիքը։
Նրա գնահատմամբ՝ Ա․ Աթեշյանի թեթև ձեռքով այսօր պոլսահայ համայնքի անվտանգությունը դարձյալ վտանգված է։
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Видео «Գարեգին Բ-ն կարող է ընդամենը մեկ զանգով Արամ սրբապիղծ Աթեշյանի հարցը լուծել» Սարգիս Հացպանյան канала Sarkis Hatspanian

Показать
Комментарии отсутствуют
Информация о видео
Другие видео канала
Dance Monkey - Karolina Protsenko (feat. Barvina) - Tones and I - CoverHappy Birthday Suzan - Created by Sylmarjan VideoՀակոբ Սանասարյանի ՄԱՀՎԱՆ ԹԱՎՇՅԱ ԹԱԿԱՐԴ գրքի ներկայացում–վերլուծություն–քննարկում։ 13.05.2017 թ.Bedros Dagliyan - Anjel Dikme - Oykulerle, Siirlerle Sohbet - Coffee Hour With SuzyԶինավառը` Ձոն Լեոնիդ Ազգալդյանին – Հակոբ Հարություն«Ազատագրական Բանակի» լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անմահանալու 25–ամյակին նվիրված երեկո։Արցախի կորսված հացահատիկի պաշարները։J Balvin & Willy William - Mi Gente FLUTE COVERAddams Family Theme cover 🎃Being Not StraightWould You Swim With Sharks For $100,000?Fortnite Chapter 3 Season 2 Resistance Story Trailer*NEW* SEASON 2 BATTLE PASS In Fortnite! (EPIC)Race Highlights | 2022 Bahrain Grand PrixEverything New In Fortnite Chapter 3 Season 2! - Battle Pass, Map, Weapons & More!BTS army 😘My son asked me if he could hang out with his friends.New *SEASON 2* BATTLE PASS in Fortnite! (DOCTOR STRANGE)This Piano Speaks English