Загрузка страницы

Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ուկրաինա 24» ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը.

Ուկրաինա 24- Պարոն նախագահ, առաջին հերթին շնորհակալություն, որ հնարավորություն և ժամանակ եք գտել կապի դուրս գալու համար:

Իհարկե, Ձեզ հետ ցանկանում եմ խոսել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, որտեղ ավելի քան մեկ ամիս է շարունակվում են ծանր մարտական գործողությունները: Հրապարակային տեղեկատվության համաձայն՝ այսօր առճակատումներն ընթանում են ռազմավարական կարևորություն ունեցող դիրքերում: Կարելի է ասել, որ այս վերջին օրերը կարող են վճռորոշ լինել հակամարտության համար: Ներկայում Լեռնային Ղարաբաղում կամ, ինչպես հայերն են անվանում, Արցախում ինչպիսի՞ իրավիճակ է:

- Իրոք, արդեն մեկ ամսից ավելի է՝ մարտերը շարունակվում են:

Կարծում եմ, որ այս պատերազմը բացարձակապես անհիմն է: Այն սեպտեմբերի 27-ին սկսել է Ադրբեջանը՝ Թուրքիայի ուժեղ աջակցությամբ: Դա և՛ սպասելի, և՛ անսպասելի էր: Սպասելի էր այն իմաստով, որ վերջին մի քանի տարիներին նրանք ակնհայտորեն պատրաստվել էին այս պատերազմին: Անսպասելի էր, որովհետև ամեն դեպքում բանակցային գործընթաց կար, այն ոչ ոք չէր դադարեցրել,և շուրջ 20 տարի այդ բանակցություններն ընթացքի մեջ էին, բավական հաջող էին ընթանում: Անշուշտ, կային օրեր, երբ այս կամ այն կողմը բավարարված էր դրանցով կամ ոչ այնքան: Սակայն,ամեն դեպքում, ցանկացած բանակցություն շատ ավելի լավ է, քան պատերազմը: Պատերազմը մարդկային կորուստներ է ենթադրում երկու կողմում էլ, դա ավերածություն է, ոչ թե կառուցում: Այս դեպքում, ցավոք, ադրբեջանական կողմը պատերազմի առաջին օրերից ի վեր սկսել է ռմբակոծել քաղաքացիական բնակչությանը: Նրանք դա սկսել են Ստեփանակերտից, և առաջին իսկ օրն այդ ամենի հետևանքով առավելապես երեխաներ ու մեծահասակներ են տուժել, մենք մարդկային կորուստներ ենք ունեցել:

Այնպես որ, ցավոք, պատերազմն ընթանում է: Այն սանձազերծել է Ադրբեջանը: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ այս պատերազմը բացարձակապես չհիմնավորված է, որովհետև ամեն դեպքում ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով:

Ղարաբաղյան առաջին պատերազմը տևել է մի քանի տարի, և կային օրեր, երբ բոլորն ասում էին, թե վերջը մոտ է: Եվ կային օրեր, երբ ասում էին՝ մյուս կողմի համար է վերջը մոտ: Իրականում այն շատ երկար տևեց՝ մի քանի տարի: Սակայն ամեն դեպքում այն ավարտվեց զինադադարով, որը կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և, ցանկանում եմ հատուկ ընդգծել, Ղարաբաղի միջև ստորագրվել է 1994 թվականին Բիշքեկում:

Ուկրաինա 24- Այո, այն, ինչ նշեցիք, շատ էական է: Հակամարտության՝ վերջին մի քանի շաբաթների սրացման ընթացքում բանակցություններ են եղել նույն Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, և արդեն երեք անգամ համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին հանդիպումը եղավ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Չնայած այս համաձայնություններին, ինչու՞ է հակամարտությունը շարունակվում:

- Ես այս հարցը կպարզեցնեի: Այդ բոլոր փորձերը, որոնք նախ եղան Ռուսաստանի Դաշնության ջանքերով, հետո ֆրանսիացիները փորձեցին, այնուհետև՝ ԱՄՆ-ը՝ պետքարտուղար Պոմպեոն: Հետո նախարարները հանդիպեցին Ժնևում: Այս փորձերը անհաջող են ավարտվել շատ պարզ պատճառով. հակամարտության երկու կողմերից՝ Արցախի Հանրապետությունից և Ադրբեջանից բացի, կա նաև երրորդ մասնակից, որը շահագրգռված չէ հրադադարով: Դա Թուրքիան է:

Ուկրաինա 24- Եթե խոսենք Թուրքիայի մասին, ապա վարկած կա, որ, ըստ էության, այս ռազմական հարձակման նախաձեռնողը հենց Թուրքիան է: Հակվա՞ծ եք համաձայնել նման տեսակետի հետ, և, ըստ Ձեզ, ինչքա՞ն ժամանակ են այս ռազմական գործողությունները ծրագրվել: Պարոն նախագահ, կարո՞ղ ենք այսօր ասել, որ ժամանակահատվածը ևս պատահաբար չէր ընտրվել. լարումը սկսվել է սեպտեմբերի վերջին, երբ կորոնավիրուսի համավարակի բռնկումներ կային, երբ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեժ քարոզարշավներ էին:

- Դուք ինքներդ արդեն պատասխանեցիք Ձեր իսկ հարցին: Համաձայն եմ Ձեզ հետ: Ենթադրությունը, որ Թուրքիան է եղել նախաձեռնողը... Դա եղել է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության միջև: Նրանց հարաբերություններն ունեն երկար պատմություն, և այն, որ Թուրքիան շահագրգռված է, ուղղակի ակնհայտ է:

Ղարաբաղյան պատմությունը, ցավոք, միակը չէ, որտեղ Թուրքիան անկայունություն է ստեղծել և, ըստ էության, անում է ամեն ինչ, որ ոչնչացնի բոլոր հնարավոր ստատուս քվո-ները: Թուրքիան իր շուրջը ստեղծում է անկայունության օջախներ: Տեսեք՝ նրանք սկզբում Եգիպտոսում էին, հետո մյուսների հետ եղել են Լիբիայում, այնուհետև՝ Իրաքում: Նրանք խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն հենց իրենք են ներխուժել Իրաք: Այնտեղ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում Իրաքի տարածքային ամբողջականությանը: Հետո նույնը եղավ Սիրայի դեպքում՝ Թուրքիան հաշվի չէր առնում Սիրիայի տարածքային ամբողջականության հարցը և առիթ գտավ ու մտավ այնտեղ: Իսկ այսօր Ադրբեջանում նրանք կռվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար: Ամեն դեպքում, սա շատ տարօրինակ է:

Видео Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ուկրաինա 24» ին канала A1plus
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
8 ноября 2020 г. 15:02:04
00:37:11
Другие видео канала
Բակերի բարեկարգում՝ Արաբկիր վարչական շրջանում.ՔաղաքապետարանԲակերի բարեկարգում՝ Արաբկիր վարչական շրջանում.ՔաղաքապետարանԴանակահարություն Վարդաձորում․ ոստիկանության բացահայտումըԴանակահարություն Վարդաձորում․ ոստիկանության բացահայտումըՊետությունը՝ միայնակ տարեցների կողքինՊետությունը՝ միայնակ տարեցների կողքինՄենք իրապես էականորեն խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ.Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարարինՄենք իրապես էականորեն խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ.Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարարինԲացառիկ կադրեր փորձից. Բեթհովենի իրական մեկնաբանություն՝  էքսպրեսիվ նվագախմբի կատարմամբԲացառիկ կադրեր փորձից. Բեթհովենի իրական մեկնաբանություն՝ էքսպրեսիվ նվագախմբի կատարմամբՏավուշի թեմի երգչախումբը ելույթ կունենա Ստարմուս փառատոնի ժամանակ՝ հայտնիների հետՏավուշի թեմի երգչախումբը ելույթ կունենա Ստարմուս փառատոնի ժամանակ՝ հայտնիների հետՊարեկները րոպեներ անց հասան դեպքի վայր. խուլիգանություն ԵրևանումՊարեկները րոպեներ անց հասան դեպքի վայր. խուլիգանություն ԵրևանումԱկադեմիական քաղաքը մեկ պարբերության մեջ -Ինֆոդեմիա 14Ակադեմիական քաղաքը մեկ պարբերության մեջ -Ինֆոդեմիա 14Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված բազմաշահառու քննարկումԿայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված բազմաշահառու քննարկումՍյունիքում կառուցվում է Շամբ-Լծեն, Լծեն-ՏաթևՍյունիքում կառուցվում է Շամբ-Լծեն, Լծեն-ՏաթևՄանկավարժից՝ պարեկՄանկավարժից՝ պարեկՈրն էր Արթուր Ալեքսանյանի մանկական երազանքը․ "Ճերմակ արջը" այսօր "Օրրանում" էրՈրն էր Արթուր Ալեքսանյանի մանկական երազանքը․ "Ճերմակ արջը" այսօր "Օրրանում" էրԵԽԽՎ-ում ներկայացվեցին ՀՀ և Ադրբեջանի ռազմական վերջին կորուստները ․ Փոլ Գավենի զեկույցըԵԽԽՎ-ում ներկայացվեցին ՀՀ և Ադրբեջանի ռազմական վերջին կորուստները ․ Փոլ Գավենի զեկույցըՆախագահ Խաչատուրյանն ընդունել է Կորեա Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն ՍոնինՆախագահ Խաչատուրյանն ընդունել է Կորեա Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն ՍոնինՍուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետՍուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետՀարեւանի տնից պահարաններ էր գողացելՀարեւանի տնից պահարաններ էր գողացելԱնակնկալ նվեր Արամ Խաչատրյանի ծննդյան առիթովԱնակնկալ նվեր Արամ Խաչատրյանի ծննդյան առիթովԻնչպես են տոնում Սուրբ Զատիկը սիրիահայ հայրենադարձներըԻնչպես են տոնում Սուրբ Զատիկը սիրիահայ հայրենադարձներըՋրափի գյուղում բնակարանային գողություն արած երիտասարդը կալանավորվել էՋրափի գյուղում բնակարանային գողություն արած երիտասարդը կալանավորվել էԻնչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա․ անիմացիոն հոլովակԻնչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա․ անիմացիոն հոլովակԸնտրի՛ր հայկականը. "Made in Kurtan"Ընտրի՛ր հայկականը. "Made in Kurtan"
Яндекс.Метрика