Загрузка страницы

Մենք իրապես էականորեն խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ.Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարարին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակի։

Երկկողմ համագործակցության համատեքստում գոհունակությամբ ընդգծվել է ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։

Անդրադառնալով ԵՄ հարթակում համագործակցությանը՝ երկուստեք կարևորվել է գործընկերության խորացումը թե’ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, թե’ անվտանգային հարցերում, մասնավորապես ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության համատեքստում։ «Մենք իրապես էականորեն խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ, և դա վերաբերելի է բոլոր ուղղություններին։ Անդամ պետությունների ամուր աջակցությունը մեր օրակարգի՝ առկա գործիքակազմի կիրառման միջոցով առաջ մղմանը խիստ կարևոր է, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում»,- շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը։

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային թեմաների շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես սահմանազատման գործընթացի համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հավատարմության առանցքային նշանակությունը, ինչն իրենց հերթին ընդգծել են մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ Եվրոպական միությունը։

Վկայակոչելով կայուն խաղաղության հաստատման պարագայում տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ նախարար Միրզոյանը շեշտել է՝ հայկական կողմը հանձնառու է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմանը, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա։

Видео Մենք իրապես էականորեն խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ.Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարարին канала A1plus
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 мая 2024 г. 23:08:24
00:00:18
Другие видео канала
«Մհեր Մկրտչյան» թատրոնը հիմնանորոգվել ու վերազինվել է«Մհեր Մկրտչյան» թատրոնը հիմնանորոգվել ու վերազինվել էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ նորանշանակ մշտական համակարգողինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ նորանշանակ մշտական համակարգողինԴանակահարություն Վարդաձորում․ ոստիկանության բացահայտումըԴանակահարություն Վարդաձորում․ ոստիկանության բացահայտումըՀՀ Սահմանադրության փոփոխությունները մեր ներքին գործն են, և դա չի կարող լինել բանակցային օրակարգՀՀ Սահմանադրության փոփոխությունները մեր ներքին գործն են, և դա չի կարող լինել բանակցային օրակարգՏավուշի թեմի երգչախումբը ելույթ կունենա Ստարմուս փառատոնի ժամանակ՝ հայտնիների հետՏավուշի թեմի երգչախումբը ելույթ կունենա Ստարմուս փառատոնի ժամանակ՝ հայտնիների հետԱվգուստին Հադելիխը և «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբըԱվգուստին Հադելիխը և «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբըԱդրբեջանը Շուշիի հատվածից  միտումնավոր խլացնում է Արցախի բջջային կապն ու համացանցըԱդրբեջանը Շուշիի հատվածից միտումնավոր խլացնում է Արցախի բջջային կապն ու համացանցըՊարեկները րոպեներ անց հասան դեպքի վայր. խուլիգանություն ԵրևանումՊարեկները րոպեներ անց հասան դեպքի վայր. խուլիգանություն ԵրևանումԱկադեմիական քաղաքը մեկ պարբերության մեջ -Ինֆոդեմիա 14Ակադեմիական քաղաքը մեկ պարբերության մեջ -Ինֆոդեմիա 14Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում․ Անիի ոստիկանների բացահայտումըԸնդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում․ Անիի ոստիկանների բացահայտումըՍյունիքում կառուցվում է Շամբ-Լծեն, Լծեն-ՏաթևՍյունիքում կառուցվում է Շամբ-Լծեն, Լծեն-ՏաթևՄանկավարժից՝ պարեկՄանկավարժից՝ պարեկՈրն էր Արթուր Ալեքսանյանի մանկական երազանքը․ "Ճերմակ արջը" այսօր "Օրրանում" էրՈրն էր Արթուր Ալեքսանյանի մանկական երազանքը․ "Ճերմակ արջը" այսօր "Օրրանում" էրԵԽԽՎ-ում ներկայացվեցին ՀՀ և Ադրբեջանի ռազմական վերջին կորուստները ․ Փոլ Գավենի զեկույցըԵԽԽՎ-ում ներկայացվեցին ՀՀ և Ադրբեջանի ռազմական վերջին կորուստները ․ Փոլ Գավենի զեկույցըՌուստամ Բաքոյանի կոչը եզդի ժողովրդին՝ Ադրբեջանին դիվանագիտական պատասխան տալու համարՌուստամ Բաքոյանի կոչը եզդի ժողովրդին՝ Ադրբեջանին դիվանագիտական պատասխան տալու համարԱռողջությանը պատճառվել էր ծանր վնաս. Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունըԱռողջությանը պատճառվել էր ծանր վնաս. Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունըԶրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին-կարգին, յուղած հանձնեցին ԱդրբեջանինԶրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին-կարգին, յուղած հանձնեցին ԱդրբեջանինՍուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետՍուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետՆախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Լոռու մարզում տեղի ունեցած աղետից տուժած բնակավայրերՆախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Լոռու մարզում տեղի ունեցած աղետից տուժած բնակավայրերԲացահայտվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ ի մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքըԲացահայտվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ ի մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքըՀարեւանի տնից պահարաններ էր գողացելՀարեւանի տնից պահարաններ էր գողացել
Яндекс.Метрика