Загрузка страницы

Հայրենիքի հողը ինձ սնում է, ուրիշ տեղ ես չկամ․ Տիգրան Ջրբաշյան

Ի՞նչ է լավ առաջնորդությունը, ինչպե՞ս է պետք հզորացնել թիմի անդամներին և կառուցել առողջ կազմակերպչական միջավայր, ո՞րն է կյանքի իրական իմաստն ու նպատակը․ այս և այլ հարցերի շուրջ Լարա Չոլաքյանը զրուցում է Տիգրան Ջրբաշյանի հետ։
Տիգրանը կիսվում է իր ընտանեկան պատմություններով, որոնք կապված են Վանի (ներկայիս Թուրքիա) հետ, ներկայացնում հորական պապի՝ ակադեմիկոս Տիգրան Ջրբաշյանի ճանապարհորդությունը Վանից մինչև Թբիլիսի, Փարիզ և ապա՝ Երևան։ Նա նաև պատմում է մորական պապի՝ վարպետ Մարգար Սեդրակյանի (ևս Վանից) պատմությունը, որը որպես 6 տարեկան որբ երեխա կարողացել է հաղթահարել մանկության բազմաթիվ տրավմաները՝ դառնալով Հայաստանում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրը և արտադրելով Խորհրդային Միության և աշխարհի առաջնորդների, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի կողմից գնահատված ամենահայտնի հայկական կոնյակները։
Տիգրանը ներկայացնում է, թե ինչ դեր են ունեցել ընտանեկան պատմություններն ու ժառանգությունն իր կյանքում և շեշտում՝ մեծապես հպարտ ու պատասխանատու է զգում իր ընտանեկան ժառանգությունը Հայաստանում պահպանելու և հանուն իր ազգի ապագա զարգացման աշխատելու համար։

Տիգրան Ջրբաշյանի մասին

Տիգրան Ջրբաշյանը Հայաստանում առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկի՝ «Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավարն է: Նա ունի կառավարման ոլորտում խորհրդատվական գործունեության ավելի քան 20 տարվա փորձ:
Ջրբաշյանը երկրի առաջատար փորձագետներից է ռազմավարության մշակման, ոլորտային բարեփոխումների նախագծման, օրենսդրական նորմատիվ ակտերի մշակման և ինստիտուցիոնալ կառուցման ոլորտներում: Ջրբաշյանը հեղինակել է ավելի քան 130 գիտական հոդվածներ և հրապարակումներ, որոնք տպագրվել են տեղական և միջազգային ամսագրերում։
Ավարտել է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանը՝ ճարտարագիտության և մեխանիկայի մասնագիտությամբ։ Կրթությունը շարունակել է Ռուսաստանի Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի ասպիրանտուրայում, տնտեսական գիտությունների թեկնածու է։

#CivilNet #ՍիվիլՆեթ #MindfulLeaders

- Subscribe to our channel: https://goo.gl/UnKG5U
- Follow us on Instagram: https://www.instagram.com/civilnet.am/
- Follow us on Twitter: https://twitter.com/CivilNetTV
- Follow us on Telegram: https://t.me/s/civilnetv
- Find us on Facebook: https://www.facebook.com/CivilNet.TV
- Check our website: https://www.civilnet.am/

© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության:

© Copyright of this report belongs to the Civilitas Foundation. In accordance with the editorial policy of CivilNet (the media project of the Civilitas Foundation), materials may not be reproduced, distributed, transmitted, displayed, published or broadcast without the prior consent of CivilNet. You may not alter or remove any trademark, copyright or other notice from copies of the content.

Видео Հայրենիքի հողը ինձ սնում է, ուրիշ տեղ ես չկամ․ Տիգրան Ջրբաշյան канала CIVILNET
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
14 февраля 2023 г. 16:30:10
00:48:44
Другие видео канала
/Ան/ապահով երթևեկություն․ ինչու է Հայաստանում անտեսվում մեքենայի մանկաթոռը/Ան/ապահով երթևեկություն․ ինչու է Հայաստանում անտեսվում մեքենայի մանկաթոռըՎանաձոր. կառավարման փոխարեն՝ փոխադարձ մեղադրանքներՎանաձոր. կառավարման փոխարեն՝ փոխադարձ մեղադրանքներԻնչպես բացահայտել կեղծ լուրերը. ուղեցույցԻնչպես բացահայտել կեղծ լուրերը. ուղեցույցՆիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և ցեղասպանության մասինՆիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և ցեղասպանության մասինՀովհաննես Թումանյան․ Հայի տրտունջը, զարմանքը, ցավը և ոգինՀովհաննես Թումանյան․ Հայի տրտունջը, զարմանքը, ցավը և ոգինԽնածախ, Արցախ․ վերաբնակները հացի փուռ են բացումԽնածախ, Արցախ․ վերաբնակները հացի փուռ են բացումԻնչ է արժեքը, և ինչպես է այն փոխանցվում երեխաներին․ Կրթության տապանԻնչ է արժեքը, և ինչպես է այն փոխանցվում երեխաներին․ Կրթության տապան«50 տարի Մարսի վրա». «Ստարմուս» գիտական փառատոնն այս տարի կանցկացվի Հայաստանում«50 տարի Մարսի վրա». «Ստարմուս» գիտական փառատոնն այս տարի կանցկացվի ՀայաստանումՇուրջ երեք հազար ահազանգ ամեն տարի․ ինչպես կանխել գենդերային բռնությունըՇուրջ երեք հազար ահազանգ ամեն տարի․ ինչպես կանխել գենդերային բռնությունըՍյունիք, Բնունիս․ բարիքները իրացման են սպասումՍյունիք, Բնունիս․ բարիքները իրացման են սպասումԱլեն Դելոնը` ԵրևանումԱլեն Դելոնը` ԵրևանումՀողից՝ աղ, սիսեռից՝ սուրճ․ շրջափակման հնարամիտ պահերը. Մուկլիմանդիլ #16Հողից՝ աղ, սիսեռից՝ սուրճ․ շրջափակման հնարամիտ պահերը. Մուկլիմանդիլ #16Սահմանամերձ Շիկահողը բերքի իրացման խնդիր ունիՍահմանամերձ Շիկահողը բերքի իրացման խնդիր ունիDes centaines de blessés lors d’affrontements entre la police et les manifestants à ErevanDes centaines de blessés lors d’affrontements entre la police et les manifestants à ErevanԱշակերտները կռվել են՝ ի՞նչ անել․ «Կրթության տապան»Աշակերտները կռվել են՝ ի՞նչ անել․ «Կրթության տապան»Կաթացնելով արմատին․ մի օր Չարենցավանի ինտենսիվ այգիներումԿաթացնելով արմատին․ մի օր Չարենցավանի ինտենսիվ այգիներումRestoring Centuries old Armenian Rugs and CarpetsRestoring Centuries old Armenian Rugs and Carpets«Սկեսրայրս ասաց՝ երեխուն հեռացրու»․ ՄԻԱՎ-ով կանանց բարդ կյանքը Հայաստանում«Սկեսրայրս ասաց՝ երեխուն հեռացրու»․ ՄԻԱՎ-ով կանանց բարդ կյանքը Հայաստանում«Նաղաշ» անսամբլ․ երաժշտություն՝ ծնված միջնադարյան տեքստերից«Նաղաշ» անսամբլ․ երաժշտություն՝ ծնված միջնադարյան տեքստերիցՈւսուցիչների կամավոր ատեստավորում․ մեդալի երկու կողմըՈւսուցիչների կամավոր ատեստավորում․ մեդալի երկու կողմըPropelling Armenia Into the ranks of innovationPropelling Armenia Into the ranks of innovation
Яндекс.Метрика