Загрузка страницы

Ինչպես բացահայտել կեղծ լուրերը. ուղեցույց

Կեղծ լուրերը, ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիաները նոր երևույթներ չեն: Սակայն համացանցի ու սոցիալական ցանցերի միջոցով կեղծիքները կարող են տարածվել ավելի արագ և հասնել ավելի շատ մարդկանց, քան նախկինում էր։

Կեղծ լուրերն ու մանիպուլյացիաները հաճախ դիտավորյալ չեն լինում, սակայն շատ դեպքերում դրանք ստեղծվում ու տարածվում են միտումնավոր՝ հետապնդելով քաղաքական կամ տնտեսական շահեր։

Թե դիտավորյալ, թե ոչ դիտավորյալ կեղծ լուրերի ու պնդումների զոհ չդառնալու համար անհրաժեշտ է կիրառել որոշակի ռազմավարություն։

Ուշադրություն դարձեք աղբյուրին. արդյոք այն ծանո՞թ է ձեզ, վստահե՞լի է, արդյոք այն նախկինում հավաստի՞ է եղել։ Եթե ոչ, ապա միգուցե չարժե վստահել այդ աղբյուրին։

Ուշադրություն դարձրեք նաև կայքէջի անվանը, որում կարդում եք լուրը կամ հոդվածը: Որոշ կեղծ կայքեր նմանակում են ավելի վստահելի և իրական լրատվամիջոցների կայքերին՝ նպատակ ունենալով շփոթեցնել ընթերցողներին։ Կայքի անվանումը շատ բան կարող է ասել: Խառնիխուռն, տառեր ու թվեր ունեցող, երկար անվանումներով կայքերը, որոնք նաև գրանցված են կասկածելի դոմեյններում, մեծամասամբ կեղծ կամ սունկ կայքեր են լինում։ Եթե տեսնում եք, որ կայքի անվանումը մի փոքր այլ տեսք ունի, քան դուք սովոր եք տեսնել, արժե ուղղակի չբացել այդ կայքերից ձեզ առաջարկվող նյութերը։

Այդպիսի կայքերից ձեզ հանդիպող նյութերը, որոնք առավելապես ունենում են, այսպես ասած, քլիքբեյթ վերնագրեր, նպատակ ունեն գրավել ձեր ուշադրությունը, որսալ «քլիքներ» և այդպիսով գումար աշխատել գովազդատուներից։ Դրանք օգտագործում են շոկային, սկանդալային, սենսացիոն վերնագրեր, այդ կայքերում հոդվածի բովանդակությունը հեղինակային չէ․ վերցված է այլ տեղից։

Եթե ձեզ հանդիպել է շոկային վերնագրով հոդված, այն որպես փաստ ընդունելուց կամ տարածելուց առաջ պարտադիր է նախ ծանոթանալ հոդվածի բովանդակությանը։ Վերնագրերը հաճախ կոնտեքստից կտրված են լինում, չեն արտացոլում հոդվածի բովանդակությունը, ավելին՝ հոդվածում հերքվում է վերնագրում արվող պնդումը և այլն։ Անգամ հեղինակավոր լրատվականներում միշտ չէ, որ վերնագրերը ներկայացնում են ամբողջ պատմությունը:

Խուսափեք բացել այն հոդվածները, որոնց վերնագրերում հայերեն տառերի կողքին կամ փոխարեն օգտագործվում են օտարալեզու տառեր, տագնապ առաջացնող, հրամայական բառեր։ Գայթակղիչ, երկար, երկու մասից բաղկացած վերնագրերը ևս առավելապես մոլորեցնելու և քլիք որսալու նպատակ ունեն, այդ պատճառով անհրաժեշտ է անտեսել այդ հղումները։

Ստուգեք նաև ամսաթիվը. հաճախ կայքերը, հետապնդելով տարբեր շահեր, վերատպում են հին նյութերը՝ դրանք ներկայացնելով որպես նորություն։ Անհրաժեշտ է որոնողական համակարգերում փնտրել վերնագիրը կամ տեքստից որևէ կարևոր հատված հավաստիանալու համար՝ այն նոր է, թե ոչ։ Բացի այդ, սոցիալական ցանցերում հաճախ հանդիպում են զգայուն վերնագրերով ու բովանդակությամբ լուրեր, որոնք, սակայն, նորություն չեն ու կորցրել են արդիականությունը։ Միշտ ուշադրություն դարձրեք շոկային լուրի ամսաթվին։

Շատ լուրեր հաճախ ոչ թե կեղծ են լինում, այլ հումորային։ Դրանք կրում են երգիծական բնույթ և ծաղրում են լուրերը, քաղաքականությունը, հանրային տարբեր իրադարձությունները և կարող են իսկապես իրական թվալ։ Որպես կանոն այդպիսի նյութեր հրապարակող կայքերում հստակ նշված է լինում, որ այն գրված է երգիծանքի ժանրում, սակայն հաճախ այդ նյութերը տարածվում են այլ կայքերում կամ սոցիալական ցանցերում՝ առանց դրա երգիծական լինելու մասին նշման։

Հարցրեք մասնագետներին։ Այս ամենը միգուցե դժվար է թվում։ Որոշ բացահայտումներ իսկապես ժամանակ են պահանջում, որը, հնարավոր է, դուք չունեք։ Ձեզ օգնության են գալիս փաստեր ստուգողները։ Շատ հավանական է, որ ձեզ հանդիպած պնդումը նրանք արդեն ստուգել են։ Բացի այդ, դուք կարող եք դիմել նրանց՝ ձեզ կասկածելի թվացող պնդումը ստուգելու համար։

Սակայն հիշեք, որ միևնույն է՝ ընթերցողն ինքն է մնում ապատեղեկատվության դեմ պայքարի առաջնագծում։
#CivilNet #ՍիվիլՆեթ #civilnetcheck

- Subscribe to our channel: https://goo.gl/UnKG5U
- Follow us on Instagram: https://www.instagram.com/civilnet.am/
- Follow us on Twitter: https://twitter.com/CivilNetTV
- Follow us on Telegram: https://t.me/s/civilnetv
- Find us on Facebook: https://www.facebook.com/CivilNet.TV
- Check our website: https://www.civilnet.am/

© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության:

© Copyright of this report belongs to the Civilitas Foundation. In accordance with the editorial policy of CivilNet (the media project of the Civilitas Foundation), materials may not be reproduced, distributed, transmitted, displayed, published or broadcast without the prior consent of CivilNet. You may not alter or remove any trademark, copyright or other notice from copies of the content.

Видео Ինչպես բացահայտել կեղծ լուրերը. ուղեցույց канала CIVILNET
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
12 декабря 2022 г. 16:00:30
00:03:13
Другие видео канала
Վանաձոր. կառավարման փոխարեն՝ փոխադարձ մեղադրանքներՎանաձոր. կառավարման փոխարեն՝ փոխադարձ մեղադրանքներԻնչո՞ւ է Թուրքիան չեզոք Իրան-Իսրայել հակամարտությունումԻնչո՞ւ է Թուրքիան չեզոք Իրան-Իսրայել հակամարտությունումՆարեկ Ղազարեան. «Սիրած բանաստեղծութիւններուս պահակն եմ»Նարեկ Ղազարեան. «Սիրած բանաստեղծութիւններուս պահակն եմ»Հովհաննես Թումանյան․ Հայի տրտունջը, զարմանքը, ցավը և ոգինՀովհաննես Թումանյան․ Հայի տրտունջը, զարմանքը, ցավը և ոգինԽնածախ, Արցախ․ վերաբնակները հացի փուռ են բացումԽնածախ, Արցախ․ վերաբնակները հացի փուռ են բացումԻնչ է արժեքը, և ինչպես է այն փոխանցվում երեխաներին․ Կրթության տապանԻնչ է արժեքը, և ինչպես է այն փոխանցվում երեխաներին․ Կրթության տապանՆոր կամուրջներ կը ստեղծուին Սփիւռքի եւ Հայաստանի միջեւՆոր կամուրջներ կը ստեղծուին Սփիւռքի եւ Հայաստանի միջեւՍյունիք, Բնունիս․ բարիքները իրացման են սպասումՍյունիք, Բնունիս․ բարիքները իրացման են սպասումԿաթացնելով արմատին․ մի օր Չարենցավանի ինտենսիվ այգիներումԿաթացնելով արմատին․ մի օր Չարենցավանի ինտենսիվ այգիներումՖրանկոֆոն Աճարկուտի փոքր ուրախություններըՖրանկոֆոն Աճարկուտի փոքր ուրախություններըRestoring Centuries old Armenian Rugs and CarpetsRestoring Centuries old Armenian Rugs and Carpets«Նաղաշ» անսամբլ․ երաժշտություն՝ ծնված միջնադարյան տեքստերից«Նաղաշ» անսամբլ․ երաժշտություն՝ ծնված միջնադարյան տեքստերիցՍահմանամերձ Կութ․ ագրեսիայի և անտարբերության արանքումՍահմանամերձ Կութ․ ագրեսիայի և անտարբերության արանքումՀնդկահավեր՝ Գորիսի կանանց բիզնեսի համարՀնդկահավեր՝ Գորիսի կանանց բիզնեսի համարԳործ չկա, տուն չկա․ բռնի տեղահանված արցախցիների գլխավոր մարտահրավերըԳործ չկա, տուն չկա․ բռնի տեղահանված արցախցիների գլխավոր մարտահրավերըԹումո տուփեր բացվեցին Մարտունիում և ԱսկերանումԹումո տուփեր բացվեցին Մարտունիում և Ասկերանում“I use art to raise awareness of Armenia’s rich culture,” Stephany Sanossian“I use art to raise awareness of Armenia’s rich culture,” Stephany SanossianԻ՞նչ պետք է իմանալ ներդրումներ անելուց առաջ. զրույց Տիգրան Ջրբաշյանի հետԻ՞նչ պետք է իմանալ ներդրումներ անելուց առաջ. զրույց Տիգրան Ջրբաշյանի հետՄարզերի երեխաներին անվճար սովորեցնում են գորգեր գործելՄարզերի երեխաներին անվճար սովորեցնում են գորգեր գործելԻսկ հետո եղավ պայթյունը․․․ #muklimandil #մուկլիմանդիլԻսկ հետո եղավ պայթյունը․․․ #muklimandil #մուկլիմանդիլՊատերազմ, պայթյուն և ԴՆԹ․ Արուս Ադամյանի հիշողություններն Արցախից. Մուկլիմանդիլ #13Պատերազմ, պայթյուն և ԴՆԹ․ Արուս Ադամյանի հիշողություններն Արցախից. Մուկլիմանդիլ #13
Яндекс.Метрика