Загрузка страницы

Աղքատ երեխաներն աղերսում են իրենց մանկատուն չտանել

«Մամա՛ ջան, տանը սոված կմնանք, մեզ մանկաատուն մի՛ տար». այս աղերսանքը 5 անչափահաս երեխաների միայնակ մայր Ֆլորան իր 9 և 10 տարեկան աղջնակներից լսում է յուրաքանչյուր երկուշաբթի օր, երբ նրանց տանում է Գյումրու «Հույս» մանկատուն: Ֆլորայի երեխաներից ավագը՝ Արամայիսը 16 տարեկան է և արդեն աշխատում է, իսկ փոքրը՝ Քրիստինեն, 4 տարեկան է: Նրանց ապրուստի հիմնական միջոցը Ֆլորայի մոր հաշմանդամության թոշակն ու սոցիալական նպաստն են, և ծանր սոցիալական պայմանների պատճառաբանությամբ երեխաներից երկուսին տեղավորել են Ֆրիտյոֆ Նանսենի անվան հմր. 2 գիշերօթիկ հաստատությունում («Հույս» մանկատուն): 5 երեխաներից 3-ի հայրությունը ճանաչած անձը դեռ 4 տարի առաջ մեկնել է ՌԴ` աշխատանք որոնելու, և մինչև օրս նրանից որևէ լուր չունեն:
Մարտիրոսյանների տասը անձից բաղկացած անօթևան ընտանիքին տեղական իշխանությունները դեռ 90-ական թվականներին որպես ժամանակավոր կացարան հատկացրել են «Անի» թաղամասի շենքերից մեկի` կոմունալ հարմարություններից զուրկ փոքրիկ ձեղնահարկը: Ընտանիքն օրերս «Մուշ-2» նորակառույց թաղմասում 1-սենյականոց բնակարան է ստացել, քանի որ երկրաշարժի հետևանքով հենց մեկսենյականոց է կորցրել: Իսկ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն՝ բնակարան ստացող ընտանիքը պարտավոր է համայնքին հանձնել ժամանակավոր կացարանը: Մարտիրոսյանները դիմել են Գյումրու նորընտիր քաղաքապետին՝ ձեղնակահարկը չազատելու խնդրանքով:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տեսանյութ պատրաստելու և ամերիկահայ բարերների կողմից ուղարկված հագուստը տրամադրելու նպատակով այցելեցին այս ընտանիքին:

www.shirakcentre.org

Видео Աղքատ երեխաներն աղերսում են իրենց մանկատուն չտանել канала "Shirak Centre" NGO
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
26 октября 2012 г. 17:05:08
00:09:21
Другие видео канала
Մանկատուն. դռներից այն կողմՄանկատուն. դռներից այն կողմԱռանց հայրական խնամքիԱռանց հայրական խնամքիԱնօթևան կինը 26 տարի շարունակ ջուրը բերում է հարևանի տնակիցԱնօթևան կինը 26 տարի շարունակ ջուրը բերում է հարևանի տնակից36-ամյա մորն ու նրա 6 անչափահաս երեխաներին օգնության ձեռք մեկնեցին36-ամյա մորն ու նրա 6 անչափահաս երեխաներին օգնության ձեռք մեկնեցին11 հոգանոց ընտանիքը՝ նպաստի հույսին11 հոգանոց ընտանիքը՝ նպաստի հույսինԹոնրի տեղադրման ընթացքը՝ «Շիրակ կենտրոնում»Թոնրի տեղադրման ընթացքը՝ «Շիրակ կենտրոնում»Երեխան մահացել է. Ծնողները մեղադրում են բժիշկներինԵրեխան մահացել է. Ծնողները մեղադրում են բժիշկներինՉեն ցանկանում տեղափոխվել նոր բնակարանՉեն ցանկանում տեղափոխվել նոր բնակարանՔանի-քանի երեխաներ, աղքատության պատճառով դպրոց չեն հաճախելուՔանի-քանի երեխաներ, աղքատության պատճառով դպրոց չեն հաճախելուԱյց Գյումրու անապահով ընտանիքներԱյց Գյումրու անապահով ընտանիքներԱղքատության ճիրաններում հայտնված անօթևան երեխաներԱղքատության ճիրաններում հայտնված անօթևան երեխաներՎանաձորի մանկատուն. ամանորին ընդառաջՎանաձորի մանկատուն. ամանորին ընդառաջԲազմանդամ ընտանիքը կարող է մնալ անօթևանԲազմանդամ ընտանիքը կարող է մնալ անօթևանՆախակրթարանները հասանելի չեն աղքատ երեխաների համարՆախակրթարանները հասանելի չեն աղքատ երեխաների համարԱնօթևան կինը՝ դաշնամուրի առջև… 20 տարի անցԱնօթևան կինը՝ դաշնամուրի առջև… 20 տարի անցԾննդատնից ուղիղ մանկատունԾննդատնից ուղիղ մանկատունՕրը բացվեց, երբ 90-ամյա Փեփրոն տատի տնակում ենք: Նրա ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ էինք տարելՕրը բացվեց, երբ 90-ամյա Փեփրոն տատի տնակում ենք: Նրա ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ էինք տարելԵվս մեկ բազմազավակ ընտանիք ունեցավ քարաշեն անասնագոմ և կենդանիներԵվս մեկ բազմազավակ ընտանիք ունեցավ քարաշեն անասնագոմ և կենդանիներ16 ու 17 տարեկան 3 տղան ու 12-ամյա աղջիկը16 ու 17 տարեկան 3 տղան ու 12-ամյա աղջիկը8 դուստրերով հարուստ՝ խիստ աղքատության մեջ8 դուստրերով հարուստ՝ խիստ աղքատության մեջ
Яндекс.Метрика