Загрузка страницы

Չեն ցանկանում տեղափոխվել նոր բնակարան

Երկրաշարժի հետևանքով անօթևան բազմանդամ ընտանիքների համար մի իսկական գլխացավանք դարձավ ոչ միայն բնակարանների բաշխման ձգձգումը, այլ նաև ստանալիք բնակարանների պատկանելիության որոշումը: Բազմաթիվ գյումրեցի ընտանիքներում առաջացել են բավականին սուր հակասություններ:
Ինչպես Գյումրիում ընթացող բնակարանային շինարարության առաջին, այնպես էլ երկրորդ փուլում կրճատվեց անօթևան ընտանիքների համար կառուցվող բնակարանների սկզբնապես նախատեսված քանակը: 2009-2010 թթ. առաջին փուլով ծրագրված 1320-ի փոխարեն շահագործման հանձնվեց 1056 բնակարան, այսինքն` 264 բնակարանով պակաս, 2012թ.-ին նախատեսված 1944-ի փոխարեն շահագործվելու է 1756 բնակարան կամ 188-ով պակաս: Պատճառաբանությունը երկու դեպքերի համար մոտավորապես նույնն է: Եթե նախորդ փուլում նախապես որոշված 1 և 2 սենյականոցների հաշվին շինարարության ընթացքում որոշվեց և կառուցվեց 264 հատ 3 սենյականոց, ապա երկրորդ փուլում 1, 2 և 3 սենյականոց բնակարանների թվի կրճատման սենյականոց 124 բնակարան:
Սակայն առավել տրամաբանական կլիներ, եթե բնակարանների նախատեսված քանակի կրճատման փոխարեն 4 սենյակի հավակնորդ բազմանդամ ընտանիքներին հատկացվեին երկուական բնակարաններ: Խնդիրն այն է, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել. հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ավելացել: Ուստի այս շահառուները ստանալիք բնակարանի պատկանելությունը որոշելու բավական լուրջ խնդիրներ ունեն:
Նման իրավիճակում է հայտնվել նաև Գյումրու Շչեդրինի 218/059 տնակում բնակվող Պետրոսյանների ընտանիքը: Նրանց ընտանիքի ներսում հետերկրաշարժյան տարիներին առաջացել է 3 ընտանիք: Սակայն գործող կարգի համաձայն անօթևան ընտանիքներին տրամադրվում է այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժին, եթե իհարկե ընտանիքների անդամների թիվը չի պակասել, նման դեպքերում պակասեցվում է նաև սենյակների քանակը: Այս տարի նրանց 10 անձից բաղկացած 3 ընտանիքին հատկացվել է մեկ հատ 4 սենյականոց բնակարան: Նրանց մի մասը` Ռիմա Պետրոսյանը իր միակողմանի ծնողազուրկ 4 անչափաս երեխաների հետ միասին որոշել են մնալ տնակում, արդեն առանց անօթևանի կարգավիճակի:
Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
www.shirakcentre.org

Видео Չեն ցանկանում տեղափոխվել նոր բնակարան канала "Shirak Centre" NGO
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
9 октября 2012 г. 23:27:45
00:06:54
Другие видео канала
ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ-ի ֆինանսավորմամբ Գյումրու ևս մեկ ընտանիք ունեցավ նոր բնակարանՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ-ի ֆինանսավորմամբ Գյումրու ևս մեկ ընտանիք ունեցավ նոր բնակարանԱղքատության դեմքը Գյումրու տնակային ավաններումԱղքատության դեմքը Գյումրու տնակային ավաններումԾայրահեղ աղքատության ճիրաններումԾայրահեղ աղքատության ճիրաններումԱնօթևան ընտանիքները բնակվում են նաև բարաքներումԱնօթևան ընտանիքները բնակվում են նաև բարաքներումԻրական կյանքը Գյումրիում՝ ցուրտ ձմռանըԻրական կյանքը Գյումրիում՝ ցուրտ ձմռանըԴոմիկից՝ նոր բնակարան/From Domik to ApartmentԴոմիկից՝ նոր բնակարան/From Domik to ApartmentԱմերիկահայը իր ծննդյան տոնի նվերների փոխարեն տրամադրած գումարը կով կնվիրաբերի գյուղաբնակ ընտանիքինԱմերիկահայը իր ծննդյան տոնի նվերների փոխարեն տրամադրած գումարը կով կնվիրաբերի գյուղաբնակ ընտանիքին«Շիրակ կենտրոն». ևս մեկ անօթևան ընտանիքի բնակարան նվիրաբերվեց«Շիրակ կենտրոն». ևս մեկ անօթևան ընտանիքի բնակարան նվիրաբերվեց«Հայաստան» համահայկական հիմնադրամ - Բնակարան Գալոյանների ընտանիքին«Հայաստան» համահայկական հիմնադրամ - Բնակարան Գալոյանների ընտանիքինԵս կամ 24 11 2018  Գագիկ ԾառուկյանԵս կամ 24 11 2018 Գագիկ ԾառուկյանԳյումրի. անտեվող աղքատությունԳյումրի. անտեվող աղքատությունԻմ Գյումրի | Տաքսիստ Տիկուշը | 10.04.19Իմ Գյումրի | Տաքսիստ Տիկուշը | 10.04.19Նրանք ևս մեր աջակցության կարիքն ունեն…Նրանք ևս մեր աջակցության կարիքն ունեն…Գյուղաբնակ ևս մեկ ընտանիքի՝ անասնապահությամբ զբաղվելու երազանքն այլևս իրականություն էԳյուղաբնակ ևս մեկ ընտանիքի՝ անասնապահությամբ զբաղվելու երազանքն այլևս իրականություն էԵս կամ 02 02 2019 Աննա ՄայիլյանԵս կամ 02 02 2019 Աննա ՄայիլյանՀումորի մայրաքաղաք Գյումրի | «Իմ Գյումրի» | 11.07.2019Հումորի մայրաքաղաք Գյումրի | «Իմ Գյումրի» | 11.07.2019Տնակներում բնակվողները  ջերմության կարիք ունենՏնակներում բնակվողները ջերմության կարիք ունենԵրկու անօթևան ընտանիքների նվիրեց բնակարաններ | 2Երկու անօթևան ընտանիքների նվիրեց բնակարաններ | 2Գյումրիում տիրող աղքատության և ամենաթողության դեմքըԳյումրիում տիրող աղքատության և ամենաթողության դեմքը
Яндекс.Метрика