Загрузка страницы

Ի՞նչ է նվիրել Աննա Հակոբյանն արցախցի 94-ամյա Հայկանդուխտ տատիկին և Սոնասար գյուղի երեխաներին

AsekoseNews-ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը օգոստոսի 6-ին այցելել է Արցախի Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնք։ Այս մասին Asekose.am-ին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։

Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի, համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանի եւ դպրոցի տնօրեն Արտյոմ Ղազարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է համայնքի նորաբաց ‹‹Գիտունիկ›› մանկապարտեզում եւ Սոնասարի Սամսոն Կյուրեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Սոնասար համայնքի ‹‹Գիտունիկ›› մանկապարտեզը բացվել է հուլիսի 14-ին։ Այն վերանորոգվել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ջանքերով։ Մանկապարտեզը սպասարկում է Սոնասար, Մշենի, Հոչանց եւ Առվական համայնքների 20 երեխաների։ Աննա Հակոբյանը շրջել է մանկապարտեզով, ծանոթացել կառույցի պայմաններին, շփվել մանկապարտեզ հաճախող երեխաների եւ նրանց ծնողների հետ, եղեւնի տնկել բակում։

Դպրոցում վարչապետի տիկինը նախ այցելել է կրթօջախի անունը կրող Արցախյան ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անկյուն, ծանոթացել ազատամարտիկի կյանքի պատմությանը, դպրոցի գործունեությանը։

‹‹Շնորհակալ ենք Ձեր այցի եւ Սոնասար համայնքի հանդեպ Ձեր ուշադրության համար։ Անգնահատելի է այն գործը, որը դուք արեցիք մեր համայնքի երեխաների համար՝ օգնելով մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին››,-հանդիպմանն ասել է Սոնասար համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանը։

‹‹Շնորհակալության կարիք չի։ Դա նորմալ է, որ համայնքը պետք է մանկապարտեզ ունենա, աննորմալ էր, որ 30 տարի է համայնքը չուներ մանկապարտեզ։ Պետությունը պարտավոր է դա անել։ Դուք հերոսներ եք, որ ապրում եք այստեղ, որ կառչած եք ձեր հող ու ջրին։ Ոչ թե դուք պետք է շնորհակալություն հայտնեք, այլ պետությունը պետք է շնորհակալություն հայտնի Ձեզ ձեր կատարած աշխատանքի համար››,- ասել է Աննա Հակոբյանը։

Այնուհետեւ վարչապետի տիկինն այցելել է Սամսոն Կյուրեղյանի 94-ամյա մորը՝ Հայկանդուխտ Կյուրեղյանին։ Հուլիսին, Սոնասարի մանկապարտեզի բացման արարողության ժամանակ տիկին Հայկանդուխտը ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի աշխատակիցներին փոխանցել էր, որ շատ է ցանկանում հանդիպել Աննա Հակոբյանին։ Վարչապետի տիկինն էլ խոստացել էր, որ Արցախ այցելության ժամանակ անպայման կհանդիպի Հայկանդուխտ տատիկին։ Ջերմ մթնոլորտում Աննա Հակոբյանը պատմել է Արցախ այցելության մասին, տիկին Հայկանդուխտն էլ պատմել է ազատամարտիկ որդու կյանքի պատմությունը, ներկայացրել Սոնասարում իր առօրյան, թոռների ու ծոռների հաջողությունները։

#asekose #annahakobyan

Видео Ի՞նչ է նվիրել Աննա Հակոբյանն արցախցի 94-ամյա Հայկանդուխտ տատիկին և Սոնասար գյուղի երեխաներին канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
10 августа 2019 г. 16:03:26
00:11:03
Другие видео канала
Աննա Հակոբյանը ծննդյան տարեդարձը նշում է ընտանիքումԱննա Հակոբյանը ծննդյան տարեդարձը նշում է ընտանիքումԱննա Հակոբյանը պարում է Jamiroquai - ի համերգինԱննա Հակոբյանը պարում է Jamiroquai - ի համերգինԵս և Աննան անակնկալ այցելել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին․ Նիկոլ Փաշինյանի «լայվը»Ես և Աննան անակնկալ այցելել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին․ Նիկոլ Փաշինյանի «լայվը»Ինչ է պատասխանել Աննա Հակոբյանը Եվրասիական մեդիա ֆորումի մասնակից ադրբեջանցի լրագրողի հարցինԻնչ է պատասխանել Աննա Հակոբյանը Եվրասիական մեդիա ֆորումի մասնակից ադրբեջանցի լրագրողի հարցինԱննա Հակոբյանը, Բրիջիթ Մակրոնն ու  Ֆրանկոֆոնիայի մյուս կին հյուրերը շրջում են ԵրևանումԱննա Հակոբյանը, Բրիջիթ Մակրոնն ու Ֆրանկոֆոնիայի մյուս կին հյուրերը շրջում են ԵրևանումՆիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջայց են կատարել COAF Սմարթ կենտրոնումՆիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջայց են կատարել COAF Սմարթ կենտրոնումԳյուղի երեխաներին խոստացել էի, որ կառավարությունը կնորոգի տեղի ավտոճանապարհը.Նիկոլ Փաշինյանը՝ ՍիսումԳյուղի երեխաներին խոստացել էի, որ կառավարությունը կնորոգի տեղի ավտոճանապարհը.Նիկոլ Փաշինյանը՝ ՍիսումՄեծ հպարտություն ապրեցի․․․Աննա Հակոբյանը տեսանյութ է ներկայացրելՄեծ հպարտություն ապրեցի․․․Աննա Հակոբյանը տեսանյութ է ներկայացրելԱյս կինը տեղով հրաշք է. Քիմը չզսպեց իրեն և խոսեց Աննա Հակոբյանի մասինԱյս կինը տեղով հրաշք է. Քիմը չզսպեց իրեն և խոսեց Աննա Հակոբյանի մասինԱրփիի ծնունդը ևս մեկ անգամ նշեցինք, այս անգամ հայրիկի հետ. Աննա ՀակոբյանԱրփիի ծնունդը ևս մեկ անգամ նշեցինք, այս անգամ հայրիկի հետ. Աննա ՀակոբյանԻրականությունն Աննա Հակոբյանի մասին. նա հրեա՞ է /Աննա Հակոբյանի պարը / Աննա Հակոբյանի ելույթըԻրականությունն Աննա Հակոբյանի մասին. նա հրեա՞ է /Աննա Հակոբյանի պարը / Աննա Հակոբյանի ելույթըՏղերք, կներեք, որ 1 տարի անց դավաճաններն ու սրբապիղծները պատժված չեն․ Սոսե ԲալասանյանՏղերք, կներեք, որ 1 տարի անց դավաճաններն ու սրբապիղծները պատժված չեն․ Սոսե ԲալասանյանՁեր հարսանիքներին եմ երգելու․Աննա Հակոբյանի հետ քաղցկեղի դեմ բուժվող երեխաներին այցելեց Ձախ ՀարութըՁեր հարսանիքներին եմ երգելու․Աննա Հակոբյանի հետ քաղցկեղի դեմ բուժվող երեխաներին այցելեց Ձախ Հարութը#Աննա Հակոբյանը տուն–ինտերնատում պարեց տարեցների հետ#Աննա Հակոբյանը տուն–ինտերնատում պարեց տարեցների հետLacın rayonu Sonasar kəndiLacın rayonu Sonasar kəndiՎազգենի բնակարանում, դաչայում հայտնաբերվեցին ժուչոկներ. Ինչ կպատմեր Շիրխանյանը, եթե իրեն հարցաքննեինՎազգենի բնակարանում, դաչայում հայտնաբերվեցին ժուչոկներ. Ինչ կպատմեր Շիրխանյանը, եթե իրեն հարցաքննեինՈչ միայն որդիս կլինի առաջնագծում, այլև ինքս պատրաստ եմ զենք վերցնել. Աննա ՀակոբյանՈչ միայն որդիս կլինի առաջնագծում, այլև ինքս պատրաստ եմ զենք վերցնել. Աննա ՀակոբյանNaira, an Armenian in IstanbulNaira, an Armenian in IstanbulԱնցեալ Յաւիտենականութիւն: ՀԱՑ 28 Սեպտեմբեր 2021Անցեալ Յաւիտենականութիւն: ՀԱՑ 28 Սեպտեմբեր 2021ՊՈԶԻՏԻՎ. Աննա Հակոբյանը պարում է 😍ՊՈԶԻՏԻՎ. Աննա Հակոբյանը պարում է 😍
Яндекс.Метрика