Загрузка страницы

Պատերազմում 2 ձեռքից զրկված 18-ամյա Կարենի դեմքից ժպիտը չի պակասում / Մեր Հերոս Տղերքը ! @Argamblog

18-ամյա Կարեն Խլոպուզյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ է: Մի քանի ամսվա զինծառայող է եղել, երբ վերսկսվել է Արցախյան պատերազմը: Հակառակորդի անօդաչու թռչող սարքից արձակված ռումբի պայթյունից երիտասարդը կորցրել է 2 ձեռքը:Կարենը բանակ է զորակոչվել այս տարվա հուլիսին, ծառայության անցել Հադրութում: Ծառայությունից դժգոհ չի եղել, ամեն ինչ նորմալ է անցել: Հայացքն անմիջապես փոխվում է, երբ հնչում է պատերազմի վերաբերյալ հարցը: Կարենի ժպիտը մի պահ սառչում է, նա հայացքը թեքում է, ապա նորից նայում ինձ ու սկսում իրեն հատուկ լրջությամբ ու զինվորականին վայել ճշգրտությամբ պատմել՝ կարճ ու կոնկրետ. «Ճաշարանում էինք, ժամը 07:30-ի կողմերն էր, հրաման եկավ, բարձրացանք դիրքեր»: Հարցին՝ կպատկերացնե՞ր, թե ուր է գնում կամ ինչ վիճակ է հենց սահմանին, ասաց. «Ով կպատկերացներ»:

Դիրքեր բարձրանալու ճանապարհին հակառակորդի գցած ռումբն ընկել ու պայթել է զորքի առջեւից գնացող մեքենայի կողքին. «Սաղ թոզ էր, լրիվ ուրիշ զգացողություն, չեմ կարող բառերով նկարագրել էդ պահն ու իրավիճակը»:

Կարենը պատերազմին հասցրել է մասնակցել մի քանի օր՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը: Իր հետ պատահած դեպքի օրը ծառայակից ընկերոջ հետ խրամատում են եղել: Թե ինչպես է վիրավորում ստացել, Կարենը կրկին մի քանի բառով է ներկայացնում. «Խրամատում էինք, կողքիս մի տղա էլ կար, էդպես, գցեցին տրաքեց… ասկոլկեքից էնա սենց էղա»:

Կարենին օգնության է հասել մոտակայքում գտնվող կամավորներից մեկը։ «Բռոնիկիցս քաշելով տարավ, հետո գնդապետի հետ մեքենա դրեցին ու տեղափոխեցին Ստեփանակերտ, վիրահատեցին, նոր բերեցին Երեւան»,- պատմեց Կարենը։ Նա վիրավորվելուց հետո գիտակցությունը չի կորցրել եւ տեսել ու զգացել է իր հետ ամբողջ կատարվածը։ Թե ով պարտվեց կամ ով հաղթեց, 18-ամյա Կարենը դժվարանում է ասել, բայց վստահեցնում է՝ զինվորն այս կռվում միակ հաղթողն է։ «Սա պարտություն չէր… մեր զինվորը հաղթել է էս կռվում, հաղթել է, բա ինչ է արել… մի քանի երկրի դեմ մեր պուճուր ազգով կռվելը… սա պարտություն չէր, եթե մենակ օդը կարողանային փակել, մենք կհաղթեինք միանշանակ: Եթե ավտոմատի կռիվ լիներ, իրենցից մարդ չէր մնա հաստատ: Զինվորներիս դուխը լավ էր, ճիշտ է, շատերս 2-3 ամսվա ծառայող էինք, բայց դուխներս տեղն էր, չէինք վախենում»,- պատմեց Կարեն Խլոպուզյանը:

Թե ինչպես կդասավորի իր հետագա կյանքը, դեռ դժվարանում է ասել, բայց անգամ այդ անորոշության պայմաններում 18 տարեկան հասակում արդեն իսկ պատերազմ տեսած ու նույն այդ պատերազմում 2 ձեռքը կորցրած Կարենի դեմքից ժպիտը չի պակասում։ «Հաստատ լավ է լինելու, որ փրկվել եմ, արդեն լավ է»,- լավատեսությամբ փաստեց երիտասարդը։

Կարենի մայրը՝ տիկին Լիդան, որդու մասին 10 օր շարունակ լուր չի ունեցել: Նրա հետ տեղի ունեցած դեպքի մասին իմացել է զինվորական հոսպիտալից ստացված զանգով: Անմիջապես շտապել են Երեւան: Առաջին օրը Կարենին չեն կարողացել տեսնել, մեկ օր անց ուղեկցել են որդու մոտ։ «Ինձ որ զանգին, ոչինչ չէին ասում, հասել էինք Երեւան, ճանապարհին նորից զանգեցին տեղեկացրին: Երեւանում մեզ հոգեբանը մոտեցավ, խոսեցինք, ասաց, որ Կարենս զրկվել է 2 ձեռքից: Միշտ զանգում էր՝ 2 օրը մեկ կամ ամեն օր, բայց վերջին 10 օրը ոչ մի լուր չունեինք»,- վերհիշեց տիկին Լիդան:

Մորը զանգելու պահանջ ներկայացրել է Կարենը, երբ վիրահատությունից հետո գիտակցության է եկել: Պետական մարմինները, ինչպես զինծառայողի մայրն է նշում, հույս են տվել՝ Կարենին կպրոթեզավորեն. «Խոստացել են, հույս են տվել, պարտավոր են պրոթեզավորել, ասել են՝ համագործակցում են Շվեյցարիայի հետ»:

Կարենն ավարտել է Ալավերդու հիմնական դպրոցը, հետո ընդունվել արհեստագործական ուսումնարան: Որոշել էր քանդակագործ դառնալ, սովորում էր ու աշխատում: Ուսումն ավարտել ու մեկնել էր բանակ:

Կարենի ժպիտը, ոչնչից չդժգոհելն ու կատակները չեն դադարում մեր զրույցի ողջ ընթացքում: Տպավորություն է, թե նրան ոչինչ էլ չի եղել: Ուժեղ, առնական ու հասուն․ այսպիսին է ալավերդցի Կարենը: Մայրն ասում է՝ դեպքից հետո էլ, երբ հարեւաններն ու ծանոթները եկել են Կարենին տեսակցության ու մորը մխիթարելու, զարմացել են. իրենք այլ տպավորությամբ էին եկել, բայց Կարենը անմիջապես փոխել է մթնոլորտը. «Մի գնդապետ կար Կարենիս կողքին պառկած, մի օր ասաց՝ ես զարմանում եմ էս տղու վրա՝ ո՛չ ցավ ունի, ո՛չ վախ ունի, ասում էր՝ ինչ եկել է հոսպիտալ, ոնց որ հյուրանոցում հանգստացող լինի… Միշտ էսպես ժպիտով։ Իմ տղան մենակ առաջին օրն է լաց եղել, երբ ինձ տեսավ… Իմ տղան էնքան ուժեղ գտնվեց, որ գիտակցեց՝ կարեւորը ողջ է մնացել, իսկ հետոն լավ է լինելու»:

Չմոռանաք լայքել տեսանյութը, եթե այն Ձեզ դուր եկավ, ինչպես նաև բաժանորդագրվել մեր էջերին՝
YOUTUBE-ում՝ http://www.youtube.com/Argamblogcom
FACEBOOK-ում՝ https://www.facebook.com/argblog
INSTAGRAM-ում՝ http://instagram.com/argamblog
TWITTER-ում՝ https://twitter.com/Argamblog

Видео Պատերազմում 2 ձեռքից զրկված 18-ամյա Կարենի դեմքից ժպիտը չի պակասում / Մեր Հերոս Տղերքը ! @Argamblog канала Argamblog
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
15 января 2021 г. 21:19:59
00:26:37
Другие видео канала
Վիրավոր Վահագը երազում է նորմալ պայմաններում ապրելու մասին / Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogՎիրավոր Վահագը երազում է նորմալ պայմաններում ապրելու մասին / Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogՊԱՏԱՍԽԱՆԸ ՉՈՒՇԱՑԱՎ․ «ԱՊՏԱԿ» ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ․ ԲՈՄԺԸ դու ես ոտքից գլուխ․ ԹԵԺ․ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉՈՒՇԱՑԱՎ․ «ԱՊՏԱԿ» ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ․ ԲՈՄԺԸ դու ես ոտքից գլուխ․ ԹԵԺ․Անունս հրապարակել էին ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ցուցակում. Վիրավոր Արա Ավետյան / /Մեր Հերոս Տղերքը ! @ArgamblogԱնունս հրապարակել էին ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ցուցակում. Վիրավոր Արա Ավետյան / /Մեր Հերոս Տղերքը ! @Argamblog«Ինձ թվաց կորցրել եմ ոտքերս ու ձեռքերս, բայց մտածեցի՝ ոչինչ, կարևորն ապրում եմ»«Ինձ թվաց կորցրել եմ ոտքերս ու ձեռքերս, բայց մտածեցի՝ ոչինչ, կարևորն ապրում եմ»«Սերը հաղթեց». նշանադրություն  պատերազմից հետո«Սերը հաղթեց». նշանադրություն պատերազմից հետոSoner ve Süleyman, Bahar'ı Kurtardı! - Öyle Bir Geçer Zaman Ki 98.BölümSoner ve Süleyman, Bahar'ı Kurtardı! - Öyle Bir Geçer Zaman Ki 98.BölümТайная жизнь многоженца: 3 жены и 13 детей под одной крышей. Андрей Малахов. Прямой эфир 07.11.18Тайная жизнь многоженца: 3 жены и 13 детей под одной крышей. Андрей Малахов. Прямой эфир 07.11.18Սարսափելի Ինֆորմացիայի արտահոսք Ռուսաստանից՝ Թուրքական 100 մլն֊անոց բանակը կարձակվի Հայաստանի  վրաՍարսափելի Ինֆորմացիայի արտահոսք Ռուսաստանից՝ Թուրքական 100 մլն֊անոց բանակը կարձակվի Հայաստանի վրա«Կյանքում ամենաթանկ բանն ապրելն ա»․ Շանթը զոհվել է առաջին հրադադարի օրը՝ թշնամու առաջին հարվածից«Կյանքում ամենաթանկ բանն ապրելն ա»․ Շանթը զոհվել է առաջին հրադադարի օրը՝ թշնամու առաջին հարվածիցԲայդենի նվերը ՀԱՅ ԱԶԳԻՆ ։ Էրդողանը հիստերիայի մեջ է ։ ՇՏԱՊԲայդենի նվերը ՀԱՅ ԱԶԳԻՆ ։ Էրդողանը հիստերիայի մեջ է ։ ՇՏԱՊԿրտսեր եղբայրն առաջնագծում երկու թևերն է կորցրել, ավագը ոտքից է ծանր վիրավորում ստացելԿրտսեր եղբայրն առաջնագծում երկու թևերն է կորցրել, ավագը ոտքից է ծանր վիրավորում ստացելՀացի գուղի բնակիչը հունվարի 14-ին մի քանի ժամով գերեվարվել է, ապա վերադարձվել խաղաղապահներինՀացի գուղի բնակիչը հունվարի 14-ին մի քանի ժամով գերեվարվել է, ապա վերադարձվել խաղաղապահներինթուրքիան ՀԻՍՏԵՐԻԱՅԻ մեջ է․Բայդենի նոր նշանակումից էրդողանը խառնվել է իրար․տեսնենք մեր ՀԱՅՆ ինչ կանի․թուրքիան ՀԻՍՏԵՐԻԱՅԻ մեջ է․Բայդենի նոր նշանակումից էրդողանը խառնվել է իրար․տեսնենք մեր ՀԱՅՆ ինչ կանի․30 օր`«կոմայի մեջ».Ծանր վիրավորված Հայկը երազում է տուն վերադառնալ /Մեր Հերոս Տղերքը !   @Argamblog30 օր`«կոմայի մեջ».Ծանր վիրավորված Հայկը երազում է տուն վերադառնալ /Մեր Հերոս Տղերքը ! @ArgamblogԵրկու ձեռքը կորցրած զինվորը պատրաստվում է ամուսնանալ. /Մեր Հերոս Տղերքը ! @ArgamblogԵրկու ձեռքը կորցրած զինվորը պատրաստվում է ամուսնանալ. /Մեր Հերոս Տղերքը ! @ArgamblogՈտքը կորցրած զինվորն ու հարազատ եղբայրը վիրավորվել են նույն օրը / Մեր Հերոս Տղերքը ! @ArgamblogՈտքը կորցրած զինվորն ու հարազատ եղբայրը վիրավորվել են նույն օրը / Մեր Հերոս Տղերքը ! @ArgamblogՏանկի մեջ ԱՅՐՎՈՂ ԶԻՆՎՈՐԻՆ չեն օգնել/ Հրաշքով փրկված Շավարշը / Մեր Հերոս Տղերքը ! / @ArgamblogՏանկի մեջ ԱՅՐՎՈՂ ԶԻՆՎՈՐԻՆ չեն օգնել/ Հրաշքով փրկված Շավարշը / Մեր Հերոս Տղերքը ! / @ArgamblogԸնկանք շրջափակման մեջ, մեզ չէին ասել, որ էնտեղ բոլորը թուրքեր էին.Վիրավոր զինվոր/Մեր Հերոս Տղերքը !Ընկանք շրջափակման մեջ, մեզ չէին ասել, որ էնտեղ բոլորը թուրքեր էին.Վիրավոր զինվոր/Մեր Հերոս Տղերքը !Գյումրիում սպանված Ավետիսյանների հարզատները ցանկանում են, որ գործը վերաբացվիԳյումրիում սպանված Ավետիսյանների հարզատները ցանկանում են, որ գործը վերաբացվիԻմացա՝ անձրևաջուր է, ձեռքս խփեցի, որ խմեմ, արյուն էր. Ե. Ա.-ն՝ գերի ընկնելու, հրաշքով փրկվելու մասինԻմացա՝ անձրևաջուր է, ձեռքս խփեցի, որ խմեմ, արյուն էր. Ե. Ա.-ն՝ գերի ընկնելու, հրաշքով փրկվելու մասին
Яндекс.Метрика