Загрузка страницы

Համոզվեցի, թե ինչ գիտելիքահեն հասարակություն է առկա Հայաստանում. Անգելա Մերկելը` Նիկոլ Փաշինյանին

AsekoseNews-Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի գլխավորությամբ Երևանում կայացել են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ հարգանք և համակրանք կա նրա հանդեպ, իսկ հայ-գերմանական հարաբե­րութ­յունները հատուկ նշանակություն ունեն։ «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան, և այդ առումով տեղի է ունենում պատմական իրադարձություն: Դրա արժեքն ընդգծվում է նաև նրանով, որ Ձեր այցը կայանում է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական մեծ փոփոխություններից հետո, և նոր իրավիճակում, նոր քաղաքական պայմաններում մենք ակնկալում ենք արդյունավետ բանակցություններ ունենալ Ձեզ հետ: Հույս ունենք, որ այս այցը կնշանավորի մեր երկրների միջև հարաբերությունների նոր էջի բացումը: Վստահ եմ, որ Դուք արդեն զգացիք այն վերաբերմունքը, որ Հայաստանի Հանրապետությունում տածում են Գերմանիայի և անձամբ Ձեր նկատմամբ: Գերմանիան Հայաստանի երրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է աշխարհում և առաջինը Եվրոպայում: Լիահույս եմ, որ Ձեր այցի արդյունքներով նաև մեր առևտրատնտեսական հարաբերություններին նոր թափ և շունչ կհաղորդվի: Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել Ձեզ: Բարով եք եկել», – նշել է Նիկոլ Փաշինյանը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով. «Այս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. որքան անսպասելի էր այն մեզ համար, այդչափ դրական ձեր երկրի համար: Մեզ հետաքրքիր է լսել Ձեր գնահատականները տեղի ունեցածի կապակցությամբ, ու միաժամանակ ակնհայտ էր, որ փողոցում զգալի էր այդ փոփոխությունների շունչը: Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Այսօր գտնվում ենք մի քաղաքում, որը 2800 տարեկան է, և մի երկրում, որի ժողովուրդը պատմական հետքեր է թողել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Ես այսօր այցելեցի Թումո կենտրոն, տեսա երիտասարդ աղջիկների և տղաների, ովքեր շարունակում են նորարարություններ մշակել և զարգացնել` պահպանելով հայկական մշակույթի արմատները: Համոզվեցի, թե ինչ գիտելիքահեն հասարակություն է առկա Հայաստանում: Գիտենք, որ սա բարդ տարածաշրջան է և պատրաստ ենք օգտակար լինել ձեզ` խնդիրների կարգավորման գործում լինելով ձեր գործընկերը: Մենք պատրաստ ենք խթանել և զարգացնել երկկողմ տնտեսական կապերը: Լիահույս ենք, որ կկարողանանք արձանագրել նոր արդյունքներ այդ ուղղությամբ»:

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են տնտեսության տարբեր ճյուղերում ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համատեղ նոր նախաձեռնությունների հեռանկարներին:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը համընդգրկուն բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի խոսքով` Հայաստանը կարևորում է ԵՄ թիրախավորված աջակցության ծավալների ընդլայնումը՝ հիմնված «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի վրա: Գերմանիայի կանցլերը հավելել է, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել Հայաստանին տարբեր ուղղություններով բարեփոխումների իրականացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման գործում:

Կողմերը քննարկել են նաև վիզաների ազատա­կա­նաց­ման ուղղությամբ երկխոսությանը, մարդկանց միջև շփումների խորացմանը, առողջապահության, բնապահպանության, ճանապարհաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հարթակ լինել գերմանական ընկերութ­յուն­ների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ, ինչպես նաև իրանական շուկաներ։ Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը գոհունակություն են հայտնել գիտության, կրթության և մշակույթի ասպարեզներում հայ-գերմանական համագործակցության առնչությամբ:

ՀՀ վարչապետը և Գերմանիայի կանցլերն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ձևաչափին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Բունդես­թագի կողմից 2016թ. Հայոց ցեղասպանության բանաձևի ընդու­նումը:

Видео Համոզվեցի, թե ինչ գիտելիքահեն հասարակություն է առկա Հայաստանում. Անգելա Մերկելը` Նիկոլ Փաշինյանին канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
25 августа 2018 г. 11:03:26
00:01:14
Другие видео канала
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ուղիղ միացումներ և հարցազրույցներՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ուղիղ միացումներ և հարցազրույցներՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ուղիղ միացումներ և հարցազրույցներՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ուղիղ միացումներ և հարցազրույցներՆիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը զբոսնում են երեկոյան ԵրևանումՆիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը զբոսնում են երեկոյան ԵրևանումՑըմփ  Նիկոլ  ՓաշինյանՑըմփ Նիկոլ ՓաշինյանCharles Aznavour arrives in Armenia to take part in Genocide Centennial commemoration ceremoniesCharles Aznavour arrives in Armenia to take part in Genocide Centennial commemoration ceremoniesԱնգելա Մերկելը ժամանեց Հայաստան. օդանավակայանում նրան դիմավորեց Նիկոլ ՓաշինյանըԱնգելա Մերկելը ժամանեց Հայաստան. օդանավակայանում նրան դիմավորեց Նիկոլ ՓաշինյանըՆիկոլ Փաշինյանը կատարեց իր խոստումը․ Ստեփան ԴեմիրճյանՆիկոլ Փաշինյանը կատարեց իր խոստումը․ Ստեփան ԴեմիրճյանԲաքվում Մերկելը կխոսի ԼՂ հակամարտությունից, որը կլինի զսպիչԲաքվում Մերկելը կխոսի ԼՂ հակամարտությունից, որը կլինի զսպիչԱյս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. Անգելա ՄերկելԱյս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. Անգելա ՄերկելԻնչ է կատարվում գյուղմթերքի գների հետ․Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայում է․ ՈՒՂԻՂԻնչ է կատարվում գյուղմթերքի գների հետ․Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայում է․ ՈՒՂԻՂՆիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ի կառուցման ծրագրի ընթացքինՆիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ի կառուցման ծրագրի ընթացքինԵրևան այցելած ռուսները  Հրազդանի ձորը մաքրում են աղբիցԵրևան այցելած ռուսները Հրազդանի ձորը մաքրում են աղբիցՎարչապետ ունենք՝ աշխարհը չունի։ Նիկոլ ՓաշինյանՎարչապետ ունենք՝ աշխարհը չունի։ Նիկոլ ՓաշինյանՀայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում. ՈՒՂԻՂՀայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում. ՈՒՂԻՂ«Թաղի երեխեքով». Նիկոլ Փաշինյանը լուսանկար և տեսանյութ է հրապարակել Իջևանից«Թաղի երեխեքով». Նիկոլ Փաշինյանը լուսանկար և տեսանյութ է հրապարակել ԻջևանիցԵս ու դու - Դավիթ Ամալյան, Արմինե Ամալյան, Արման ԱմալյանԵս ու դու - Դավիթ Ամալյան, Արմինե Ամալյան, Արման ԱմալյանՆիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին պատկանող գարեջրի գործարանՆիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին պատկանող գարեջրի գործարանՔոչարյանը թող փորձի  Փաշինյանի նման քայլ անել, եթե Գորիսից ողջ հասնի Եղեգնաձոր, թող դառնա վարչապետՔոչարյանը թող փորձի Փաշինյանի նման քայլ անել, եթե Գորիսից ողջ հասնի Եղեգնաձոր, թող դառնա վարչապետ«Նիկոլ Փաշինյանին և ընկերներին զգուշացնում եմ՝ կողմնորոշվեք՝ ինչ եք ընտրում». Աշոտ Մանուչարյան«Նիկոլ Փաշինյանին և ընկերներին զգուշացնում եմ՝ կողմնորոշվեք՝ ինչ եք ընտրում». Աշոտ ՄանուչարյանՀայաստանում այսուհետ գործում է հաջողության նոր բանաձև․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանում այսուհետ գործում է հաջողության նոր բանաձև․ Նիկոլ Փաշինյան
Яндекс.Метрика