Загрузка страницы

Այս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. Անգելա Մերկել

AsekoseNews-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ հարգանք և համակրանք կա նրա հանդեպ, իսկ հայ-գերմանական հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն։ «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան, և այդ առումով տեղի է ունենում պատմական իրադարձություն: Դրա արժեքն ընդգծվում է նաև նրանով, որ Ձեր այցը կայանում է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական մեծ փոփոխություններից հետո, և նոր իրավիճակում, նոր քաղաքական պայմաններում մենք ակնկալում ենք արդյունավետ բանակցություններ ունենալ Ձեզ հետ: Հույս ունենք, որ այս այցը կնշանավորի մեր երկրների միջև հարաբերությունների նոր էջի բացումը: Վստահ եմ, որ Դուք արդեն զգացիք այն վերաբերմունքը, որ Հայաստանի Հանրապետությունում տածում են Գերմանիայի և անձամբ Ձեր նկատմամբ: Գերմանիան Հայաստանի երրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է աշխարհում և առաջինը Եվրոպայում: Լիահույս եմ, որ Ձեր այցի արդյունքներով նաև մեր առևտրատնտեսական հարաբերություններին նոր թափ և շունչ կհաղորդվի: Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել Ձեզ: Բարով եք եկել», - նշել է Նիկոլ Փաշինյանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով. «Այս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. որքան անսպասելի էր այն մեզ համար, այդչափ դրական ձեր երկրի համար: Մեզ հետաքրքիր է լսել Ձեր գնահատականները տեղի ունեցածի կապակցությամբ, ու միաժամանակ ակնհայտ էր, որ փողոցում զգալի էր այդ փոփոխությունների շունչը: Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Այսօր գտնվում ենք մի քաղաքում, որը 2800 տարեկան է, և մի երկրում, որի ժողովուրդը պատմական հետքեր է թողել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Ես այսօր այցելեցի Թումո կենտրոն, տեսա երիտասարդ աղջիկների և տղաների, ովքեր շարունակում են նորարարություններ մշակել և զարգացնել` պահպանելով հայկական մշակույթի արմատները: Համոզվեցի, թե ինչ գիտելիքահեն հասարակություն է առկա Հայաստանում: Գիտենք, որ սա բարդ տարածաշրջան է և պատրաստ ենք օգտակար լինել ձեզ` խնդիրների կարգավորման գործում լինելով ձեր գործընկերը: Մենք պատրաստ ենք խթանել և զարգացնել երկկողմ տնտեսական կապերը: Լիահույս ենք, որ կկարողանանք արձանագրել նոր արդյունքներ այդ ուղղությամբ»:
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են տնտեսության տարբեր ճյուղերում ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համատեղ նոր նախաձեռնությունների հեռանկարներին:
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը համընդգրկուն բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի խոսքով` Հայաստանը կարևորում է ԵՄ թիրախավորված աջակցության ծավալների ընդլայնումը՝ հիմնված «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի վրա: Գերմանիայի կանցլերը հավելել է, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել Հայաստանին տարբեր ուղղություններով բարեփոխումների իրականացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման գործում:
Կողմերը քննարկել են նաև վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությանը, մարդկանց միջև շփումների խորացմանը, առողջապահության, բնապահպանության, ճանապարհաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հարթակ լինել գերմանական ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ, ինչպես նաև իրանական շուկաներ։ Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը գոհունակություն են հայտնել գիտության, կրթության և մշակույթի ասպարեզներում հայ-գերմանական համագործակցության առնչությամբ:
ՀՀ վարչապետը և Գերմանիայի կանցլերն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ձևաչափին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից 2016թ. Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:

Видео Այս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. Անգելա Մերկել канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
24 августа 2018 г. 21:45:08
00:04:46
Другие видео канала
Կտոր մը Հայաստան. Ռոբ ԱնդերսոնԿտոր մը Հայաստան. Ռոբ ԱնդերսոնՆիկոլ Փաշինյանի հանրահավաքը Լոս ԱնջելեսումՆիկոլ Փաշինյանի հանրահավաքը Լոս ԱնջելեսումՀայաստան ջան 08.09.2018Հայաստան ջան 08.09.2018Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հայերենով կատարում է «Երազ իմ, երկիր հայրենի»-նՀայաստանում Ճապոնիայի դեսպանը հայերենով կատարում է «Երազ իմ, երկիր հայրենի»-նԱրմեն Սարգսյան՝ царь не настоящий. Նիկոլ Փաշինյանի ելույթըԱրմեն Սարգսյան՝ царь не настоящий. Նիկոլ Փաշինյանի ելույթը«Ազատություն» TV | Ուղիղ միացում | LIVE | Прямaя трансляция 14.01.2019«Ազատություն» TV | Ուղիղ միացում | LIVE | Прямaя трансляция 14.01.2019Վարձկաններն արդարացնում են Քոչարյանին. հեղափոխությունը լուրջ աջակցության կարիք ունիՎարձկաններն արդարացնում են Քոչարյանին. հեղափոխությունը լուրջ աջակցության կարիք ունիԼուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 02.06.2022Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 02.06.2022Հեղափոխությունն արդեն հասել է մեր տնտեսություն. շատերը դժվարանում են նոր խաղի կանոններով առաջնորդվելՀեղափոխությունն արդեն հասել է մեր տնտեսություն. շատերը դժվարանում են նոր խաղի կանոններով առաջնորդվելՈՒՂԻՂ. Դավիթաշենում ընթանում է «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը. այստեղ է Նիկոլ ՓաշինյանըՈՒՂԻՂ. Դավիթաշենում ընթանում է «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը. այստեղ է Նիկոլ ՓաշինյանըՆիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ի կառուցման ծրագրի ընթացքինՆիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ի կառուցման ծրագրի ընթացքինՊրյամոյ էֆիր եմ դուրս եկել՝ պատասխանեմ Պետրոսի հաղորդման ժամանակ խոսացածիս արձագանքներին․ԱրզաքանցյանՊրյամոյ էֆիր եմ դուրս եկել՝ պատասխանեմ Պետրոսի հաղորդման ժամանակ խոսացածիս արձագանքներին․ԱրզաքանցյանArmenia 🇦🇲 4 - 2 🇧🇦 Bosnia and Herzegovina 4K . Last goalArmenia 🇦🇲 4 - 2 🇧🇦 Bosnia and Herzegovina 4K . Last goalՌ.Քոչարյանի ազատազրկումը անհրաժեշտ է․ նա ակտիվ հակապետական քաղաքականություն է տանում․ Ազատ ԱրշակյանՌ.Քոչարյանի ազատազրկումը անհրաժեշտ է․ նա ակտիվ հակապետական քաղաքականություն է տանում․ Ազատ ԱրշակյանԿարևոր տեղեկություն ունեմ ձեզ հետ կիսելու․ Նիկոլ Փաշինյան․ ՈՒՂԻՂԿարևոր տեղեկություն ունեմ ձեզ հետ կիսելու․ Նիկոլ Փաշինյան․ ՈՒՂԻՂԲոլթոնի սենսացիոն հայտարարությունը. Արման ՆավասարդյանԲոլթոնի սենսացիոն հայտարարությունը. Արման Նավասարդյան1inTV I ՈՒՂԻՂ I ПРЯМАЯ ТРАНСЛЯЦИЯ I LIVE FROM ARMENIA I 02 ՀՈՒՆԻՍԻ, 20221inTV I ՈՒՂԻՂ I ПРЯМАЯ ТРАНСЛЯЦИЯ I LIVE FROM ARMENIA I 02 ՀՈՒՆԻՍԻ, 2022Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսըՆիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսըՆիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի հանդիպումըՆիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի հանդիպումըԲաբլոյանի հայտարարությունը թյուրիմացություն էր․ ՀՀԿ-ն գոյության կռիվ է տալիսԲաբլոյանի հայտարարությունը թյուրիմացություն էր․ ՀՀԿ-ն գոյության կռիվ է տալիս
Яндекс.Метрика