Загрузка страницы

Լայնամասշտաբ օգնություն գյումրեցի անօթևան երեխաներին

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի պատրաստած տեսանյութերը տեղադրվել էին համացանցում: ԱՄՆ-ում տեսանյութը դիտում է հայ գործարար եւ բարեգործ Էլվիս Մադաթյանը, ով երիտասարդ տարիքից է սկսել օգնել մարդկանց եւ կատարել իր ներդրումը հայրենիքում: Ներկայում նա բնակվում է Գլենդել քաղաքում եւ «G.A.D.» մեքենաների սպասարկման կայանի տնօրեն է:
Այս անգամ ԱՄՆ-ից Է.Մադաթյանի ուղարկած հագուստեղենը սոցիալապես կարիքավոր ընտանիքներին «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ հանձնեց նրա գործընկեր գյումրեցի Ղուրբանը:
Քարուքանդ, հալումաշ տնակներից մինչեւ շենքի կտուրը, մի սենյակը միանգամից մի քանի սենյակի դեր տանող. խա է այս ընտանիքների բնակատեղին, ծանր օդ ու ծայրահեղ աղքատություն, չքավորություն: Ցրտաշունչ ձմեռը փոքր էլեկտրասալի առջեւ անցկացրած ընտանիք, գյումրեցի, ում երազանքն այսօր հեռուստացույց ունենալն էր, Դոնի Ռոստովից հարենիք վերադարձած Սիմոնյանների ընտանիք, ովքեր չունեն անգան որեւէ տեղ գրանցում եւ հաշվառում, չորս ապագա հայ զինվորներ ու նեղլիկ սենյակ, ուրախ մանկության կարոտ մանուկներ, րոպեների ընթացքում այցելություն տարբեր ընտանիքներ ու ճակատագրով բախտակից երեխաներ. մարդիկ՝ պետության հոգածությանն կարիքն ունեցող եւ շատերի կողմից մոռացված:
Հումորի մեծ վարպետ Ռ.Գասպարյանը հումորին դիմեց նաեւ այս այցելությունների ընթացքում: Նրան շատերը ճանաչեցին: Իրենց դարդից, առօրյա հոգսերից ու դժվարություներից սկսեցին պատմել ուշադրության կարիք ունենցող գյումրեցիները: Իսկ բարեգործ Էլվիս Մադաթյանին ծանոթացան ամսագրի էջերից, ում էլ Ռ.Գասպարյանի միջոցով փոխանցեցին իրենց երախտագիտությունն ու շնորհակալական խոսքը:
Ավարտին իր մեկ-երկու ժամում տեսածի ու լսածի մասին ամփոփում է Ռ.Գասպարյանը.
«Շատ վատ վիճակում են գտնվում այդ մարդիկ, շատ անմխիթար վիճակում էին բոլորը չգիտեմ ինչպես պիտի անենք որ այս մարդկանց կարողանանք ուրախացնել չնայած կարողացանք մի փոքր ուրախացնել: Նրանց գոնե պետք է ամենամսյա եկամուտ ստանան, որ կարողանան իրենց կարիքները հոգան: Ինչպե՞ս եք կարողանում այսպիսի ընտանիքներ գտնել,-դիմում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումայանին ու շարունակում,- դժվար ահռելի գործ է շատ, սոսկալի բան է սա, համբերություն պիտի ունենանս, որ այդ ամեն ինչին դիմանաս, միշտ եկել գնացել էի ու այսպիսի բան չէի տեսել, սա հիվանդության բուն է:
Տպավորությունները Ռ.Գասպարյանը, ինչպես նշում է, անպայման կփոխանցի ԱՄՆ-ի ընկերներին ու բարեկամներին: «Մի ընկերություն է պետք, որ զբաղվի այս գործով ո՞վ է այս մարդկանց հաց տալիս, ո՞վ է օգնում նրանց: Ես անգամ չէի համարձակվում հարցնել, թե որտեղ եք աշխատում, ինչպե՞ս եք ապրում»,-ասում է նա:
Նման ընտանիքներին նյութապես աջակցությունը կլինի շարունակական:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված տեսանյութում :

Անի Մկրտչյան
www.shirakcentre.org

Видео Լայնամասշտաբ օգնություն գյումրեցի անօթևան երեխաներին канала "Shirak Centre" NGO
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
12 мая 2012 г. 1:42:16
00:14:33
Другие видео канала
Աղքատության դեմքը Գյումրու տնակային ավաններումԱղքատության դեմքը Գյումրու տնակային ավաններումKisabac Lusamutner eter 07.09.17 Menq MeroncovKisabac Lusamutner eter 07.09.17 Menq MeroncovԱմերիկահայը իր ծննդյան տոնի նվերների փոխարեն տրամադրած գումարը կով կնվիրաբերի գյուղաբնակ ընտանիքինԱմերիկահայը իր ծննդյան տոնի նվերների փոխարեն տրամադրած գումարը կով կնվիրաբերի գյուղաբնակ ընտանիքինԴԵՊԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻԴԵՊԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻՉեն ցանկանում տեղափոխվել նոր բնակարանՉեն ցանկանում տեղափոխվել նոր բնակարանՊատառիկներ Գյումրու տնակային ավանիցՊատառիկներ Գյումրու տնակային ավանիցԱմանորյա անակնկալները շարունակվում ենԱմանորյա անակնկալները շարունակվում են«Շիրակ կենտրոն». ևս մեկ անօթևան ընտանիքի բնակարան նվիրաբերվեց«Շիրակ կենտրոն». ևս մեկ անօթևան ընտանիքի բնակարան նվիրաբերվեցԱղքատության դեմքը հեռավոր գյուղերումԱղքատության դեմքը հեռավոր գյուղերում«Ինը զինվոր եմ տալու պետությանը». բազմազավակ ընտանիքներն անտեսված են«Ինը զինվոր եմ տալու պետությանը». բազմազավակ ընտանիքներն անտեսված ենՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ-ի ֆինանսավորմամբ Գյումրու ևս մեկ ընտանիք ունեցավ նոր բնակարանՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ-ի ֆինանսավորմամբ Գյումրու ևս մեկ ընտանիք ունեցավ նոր բնակարանԳյումրեցի անօթևան ընտանիքի ծանր կյանքի մասինԳյումրեցի անօթևան ընտանիքի ծանր կյանքի մասին«Հայաստան» համահայկական հիմնադրամ - բնակարաններ՝ Գյումրիի անապահով ընտանիքներին /Ժաննա Թովմասյան/«Հայաստան» համահայկական հիմնադրամ - բնակարաններ՝ Գյումրիի անապահով ընտանիքներին /Ժաննա Թովմասյան/Երազում է ոչխար ունենալու մասինԵրազում է ոչխար ունենալու մասինԾանր ճակատագրով, սակայն անսահման լավատեսությամբ համակված անօթևան 76-ամյա կնոջ ապրելակերպի մասինԾանր ճակատագրով, սակայն անսահման լավատեսությամբ համակված անօթևան 76-ամյա կնոջ ապրելակերպի մասինՄանկահասակ 5 երեխաները ծայրեղ սոցիալական վիճակում և փողոցում են հայտնվելՄանկահասակ 5 երեխաները ծայրեղ սոցիալական վիճակում և փողոցում են հայտնվելԲացարձակ չեմպիոնը, կրկին Գյումրու տնակային ավանիցԲացարձակ չեմպիոնը, կրկին Գյումրու տնակային ավանիցԻմ Գյումրի | «Օժիտի» շենքի պատմությունը.  27.06.19Իմ Գյումրի | «Օժիտի» շենքի պատմությունը. 27.06.19Թռչկան / Trchkan ArmeniaԹռչկան / Trchkan Armenia
Яндекс.Метрика