Загрузка страницы

Զինվորները ճաշարանից նոր ձևով են օգտվում

Կապանի թիվ Ն զորամասի ճաշարանում նույնպես ներդրվել է անհատական սպասարկման հոսքագծային համակարգ։ Եթե նախկինում զինվորներն իրենք էին լցնում ուտելիքը և շատ դեպքերում այն կարող էր անհամաչափ բաշխվել, ապա այժմ, ըստ սահմանված կարգի, յուրաքանչյուր զինծառայող վերցնում է իրեն հասանելիք չափաբաժինը և սեղանի շուրջ սպասում ընկերներին․ նախ աղոթում են , հետո նոր միմյանց բարի ախորժակ մաղթում։
Հոսքագծային համակարգը ընտրության հնարավորություն է տալիս․ օրինակ տրվող երկու տեսակի ապուրներն էլ վերցնելու փոխարեն զինծառայողը կարող է իր նախընտրածը կրկնակի չափաբաժնով վերցնել։ Տղաները գնահատում են ներդրված համակարգի առավելությունները։
Չափաբաժինները բաշխվում են այնպես, որ համապատասխանեն թե սահմանված նորմերին և թե վերականգնեն զինվորների ծախսած ուժն ու էներգիան։
ճաշատեսակները պատրաստվում են այս արտադրամասում։ Խոհարարները թվարկում են ճաշացանկն ու դրանից առանձնացնում նաև զինծառայողների սիրելիները։ Որոնցից առավել շատ են հրաժարվում և չեն ուտում, ճաշացանկից աստիճանաբար հանվում են։ Ցանկը հաճախ է թարմացվում, շուտով ապուրների, խյուսերի, փլովների ու աղցանների շարքում նաև թանապուր է ներառվելու։
Որքան էլ ամեն ինչ համեղ է, բնականաբար տնական ուտելիքն էլ են կարոտում։ համեստաբար լռում են, իրենց փոխարեն խոհարարներն են պատմում․
«Կարտոֆիլի ժարիտն ու պոմիդորով ձվածեղն են ամենից շատը կարոտում, բայց դա այստեղ չենք կարող կազմակերպել։ Եղել է, որ մի կիրակի ամբողջ զորքին առավոտյան խաշ ենք տվել՝ ճաշացանկից դուրս»,-ասում են։
Սննդի որակին ու ճաշարանի մաքրությանը հատուկ ուշադրություն են դարձնում։ Այստեղ նաև մսի, ձկան և բանջարեղենի մշակման հատուկ պայմաններ են ստեղծված։ Սպասքը լվացման մի քանի փուլ է անցնում, խոհարարներն էլ առանց մի վայրկյան դադար առնելու անմիջապես հաջորդ ճաշի պատրաստմանն են անցնում։

Видео Զինվորները ճաշարանից նոր ձևով են օգտվում канала Sosi TV ՍՈՍԻ Հեռուստատեսություն
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
13 июля 2018 г. 19:01:50
00:03:01
Другие видео канала
Ճաշ, համազգեստի ստացում, վիճակահանություն.  Շարունակվում է ամառային զորակոչըՃաշ, համազգեստի ստացում, վիճակահանություն. Շարունակվում է ամառային զորակոչըԴեպի տունԴեպի տունԻնչպես է անցնում զինվորների առօրյան. Մեկ օր զորամասումԻնչպես է անցնում զինվորների առօրյան. Մեկ օր զորամասումԻնչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ճաշում զինծառայողների հետԻնչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ճաշում զինծառայողների հետԶորամասումԶորամասումԲանակում ճաշը համեղ՝ ինչպես տանըԲանակում ճաշը համեղ՝ ինչպես տանըՎարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ թվում իր որդու՝ Աշոտ Փաշինյանի հետՎարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ թվում իր որդու՝ Աշոտ Փաշինյանի հետԻնչ են հագնում եւ ինչ են ուտում զինվորները    16.06.2018Ինչ են հագնում եւ ինչ են ուտում զինվորները 16.06.2018Արդարացվա՞ծ է արդյոք զինվորի սնունդը մասնավոր ընկերությանը վստահելըԱրդարացվա՞ծ է արդյոք զինվորի սնունդը մասնավոր ընկերությանը վստահելըHayk Mkhoyan Martuni  N zoramas 01.04.2016Hayk Mkhoyan Martuni N zoramas 01.04.2016Վարչապետը ծանոթացել է ամառային զորակոչի ընթացքինՎարչապետը ծանոթացել է ամառային զորակոչի ընթացքինԹվով 11-րդ զորամասը անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին. Նիկոլ ՓաշինյանԹվով 11-րդ զորամասը անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին. Նիկոլ ՓաշինյանԻնչպես են զույգ եղբայրներին տարբերում զորամասումԻնչպես են զույգ եղբայրներին տարբերում զորամասումՄեկնում եմ ծառայությանՄեկնում եմ ծառայությանՀատուկ նորակոչիկների ծնողների խնդրանքովՀատուկ նորակոչիկների ծնողների խնդրանքովMAH00176MAH00176Զինվորի Վերադարձը ծառայությունից  ZINVORI VERADARCYԶինվորի Վերադարձը ծառայությունից ZINVORI VERADARCYԻ՞նչ են ուտում պատգամավորներն Ազգային ժողովի բուֆետումԻ՞նչ են ուտում պատգամավորներն Ազգային ժողովի բուֆետումՆիկոլ Փաշինյանը որդու հետ ճաշեց զորամասումՆիկոլ Փաշինյանը որդու հետ ճաշեց զորամասումГадрут готово 2Гадрут готово 2
Яндекс.Метрика