Загрузка страницы

Վարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ թվում իր որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ

AseksoeNews-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ Հանրապետական կենտրոնական հավաքակայան: Վարչապետը զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել է հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա շենքային պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության և վիճակահանության իրականացման կարգը: Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ամառային զորակոչի ընթացքի մասին:
Վարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ թվում իր որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ, հետաքրքրվել ազգային բանակ զորակոչվող երիտասարդների մասնագիտական ու կրթական ունակություններով: Նորակոչիկներից մի քանիսը չեն մասնակցել վիճակահանությանը՝ հաշվի առնելով մասնագիտական կարողությունները: Պատասխանատուները տեղեկացրել են, որ Աշոտ Փաշինյանը վիճակահանության գործընթացին ևս չի մասնակցի, քանի որ իր դիմումի համաձայն ցանկություն է հայտնել զինծառայությունն անցկացնել Արցախի զորամասերից մեկում: Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ որդու զինծառայության մեկնելու հետ կապված ունի հպարտության զգացում: Հարցին, թե ինչ մտահոգություններ ունի, որ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնել հենց Արցախում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ոչ ավել, ոչ պակաս քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը: Այդ առումով, կարծում եմ՝ ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»:
Անդրադառնալով զինծառայողներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու մասին հարցին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Զինված ուժերի գլխավոր շտաբն ինձ զեկուցել է, որ մատակարարման առումով խնդիրներ չկան, ուստի պետք է ապահովվի: Այստեղ իրագործման մեջ է խնդիրը, տարբեր զորամասերում կլինեն կադրային լուծումներ, այն մարդիկ, ովքեր պատշաճ մակարդակով չեն կատարի իրենց աշխատանքը՝ համապատասխան պատասխանատվության կենթարկվեն»: Մյուս հարցին՝ այս զորակոչը նախորդներից ի՞նչով է տարբերվելու, վարչապետն ընդգծել է, որ այն տարբերվելու է նրանով, որ տեղի է ունենում նոր Հայաստանում և նոր մթնոլորտում: «Զորակոչի անցկացման հարցում արդարության, օրինականության, կոռուպցիայի բացառման հարցերում մենք վճառական ենք մինչև վերջ գնալու, առանց զիջումների»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը բոլոր նորակոչիկներին մաղթել է առողջություն և բարի ծառայություն:

Видео Վարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ թվում իր որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
9 июля 2018 г. 19:20:27
00:07:21
Другие видео канала
Women's Club 34 - Շուշան Փաշինյան և Women's Club-ի անդամների երեխաներWomen's Club 34 - Շուշան Փաշինյան և Women's Club-ի անդամների երեխաներՄամայի եփածն ուրիշ է/Mamai epacn urish e 28-01.01.2018Մամայի եփածն ուրիշ է/Mamai epacn urish e 28-01.01.2018Թվով 11-րդ զորամասը անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին. Նիկոլ ՓաշինյանԹվով 11-րդ զորամասը անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին. Նիկոլ ՓաշինյանՓաշինյանն իր ձեռքով խորոված է հյուրասիրում. տավուշեցի երեխաները՝ կառավարական առանձնատանըՓաշինյանն իր ձեռքով խորոված է հյուրասիրում. տավուշեցի երեխաները՝ կառավարական առանձնատանըՆիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքումՆիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքումՓաշինյանը N զորամասում մասնակցել է նոր ճաշարանի բացմանը, ճաշել է զինվորների հետՓաշինյանը N զորամասում մասնակցել է նոր ճաշարանի բացմանը, ճաշել է զինվորների հետՁմեռային զորակոչը մոտենում է ավարտին. տղաները գնում են փոխարինելու իրենց ավագ ընկերներինՁմեռային զորակոչը մոտենում է ավարտին. տղաները գնում են փոխարինելու իրենց ավագ ընկերներինՁեր տղան 300 հազար օգնություն ա ստացել, խի՞ չեք հոսանքի փողը մուծում․ Փաշինյանը՝ քաղաքացունՁեր տղան 300 հազար օգնություն ա ստացել, խի՞ չեք հոսանքի փողը մուծում․ Փաշինյանը՝ քաղաքացունՆիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիեննայի հայ համայնքի հետՆիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիեննայի հայ համայնքի հետՆիկոլ Փաշինյանը ցուցադրել է վարչապետի առանձնատունըՆիկոլ Փաշինյանը ցուցադրել է վարչապետի առանձնատունըՄռութ, չե՞ս խոսում հետս․ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նվերներ են բաժանել ԿողբումՄռութ, չե՞ս խոսում հետս․ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նվերներ են բաժանել ԿողբումՎստահ եմ` ինձ արտոնություններ չեն տրվելու. Աշոտ ՓաշինյանՎստահ եմ` ինձ արտոնություններ չեն տրվելու. Աշոտ Փաշինյան«Հայրս բանտից նույնիսկ մեր դասերն էր ստուգում»․ Աշոտ Փաշինյան«Հայրս բանտից նույնիսկ մեր դասերն էր ստուգում»․ Աշոտ ՓաշինյանՄեկ տարի անց․ բացառիկ հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետՄեկ տարի անց․ բացառիկ հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետԻնչ խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանը որդունԻնչ խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանը որդունԼֆիկի տղան սիրահարվել է Նիկոլի աղջկան. Շոկային իրադարձությունԼֆիկի տղան սիրահարվել է Նիկոլի աղջկան. Շոկային իրադարձությունПашинян в Тбилиси: встреча с армянской диаспоройПашинян в Тбилиси: встреча с армянской диаспоройՉէին սպասում, Նիկոլ Փաշինյան, Հ2, 30.05.2015Չէին սպասում, Նիկոլ Փաշինյան, Հ2, 30.05.2015Կանգնած ենք լայնածավալ պատերազմի շեմին․ Նիկոլ ՓաշինյանԿանգնած ենք լայնածավալ պատերազմի շեմին․ Նիկոլ ՓաշինյանՈվ է Աշոտ Փաշինյանի ընկերուհինՈվ է Աշոտ Փաշինյանի ընկերուհին
Яндекс.Метрика