Загрузка...

Տեր Սմբատ։ Քարոզ աղոթքի մասին ուխտագնացներին։ Ter Smbat. Qaroz aghotqi masin uxtagnacnerin.

Խոսնակ՝ Տեր Սմբատ քահանա Սարգսյան Առինջի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ։ «Աստված Հոգի է», սովորեցրեց մեզ Հիսուսը: Հոգին անտեսանելի է ու անզննելի, բայց մարդուն հնարավորություն և իրավունք է տրված հարաբերվել այդ Հոգի Աստծո հետ. դա աղոթքն է, քանզի Արարչի հետ հաղորդակցության միակ միջոցն է, որով մեր հավիտենական հոգիները կապվում են իրենց կյանքի աղբյուրի՝ Աստծո հետ: Տիեզերքի մեծագույն խորհուրդը եղել է և մնում է աղոթքը, որի միջոցով մշտնջենավոր երկնավոր զորություններ են գործի դրվում մեկ մարդու աղոթքով, ինչպես և գրված է Սուրբ Գրքում. «Եթե հավատք ունենաք ու չերկմտեք մինչև իսկ եթե այս լեռանը ասեք ելիր և ծովը ընկիր, պիտի կատարվի: Եվ ամեն ինչ որ հավատքով խնդրեք աղոթքի մեջ՝ պիտի ստանաք» (Մատթ. 21. 21-22): Եվ եթե մեր Տեր Հիսուս Քրիստոսը, թե՜ սուրբ հայրերը աղոթքի զորությամբ են հաղթել սատանային: Իսկ այս չար ժամանակների մեջ մեզ առավել ևս խիստ անրաժեշտ է տեղյակ լինել աղոթքի գաղտնիքներին, որպեսզի կարողանանք թե մեր ազգին և թե մեր հոգիներին խաղաղություն և փրկություն գտնել: Անփութորեն ու ծուլությամբ կատարած աղոթքը դատարկախոսություն է: Ինչպես ուժեղ քամին է ցրում փոշին, այդպես էլ Աստծուն փառաբանելով և աղոթքով հալածվում է մեր թշնամին՝ սատանան: Եփրեմ Ասորի Քեզ առատ աղոթքի պարտադրիր՝ աղոթքը հոգու լույսն է: Քեզ մի քիչ աղոթքի պարտադրիր՝ զվարթությունն ու ուժը շուտով կգան: Եթե աղոթես խոնարհությամբ և անձդ համարես անարժան՝ ընդունելի է Աստծուն, իսկ եթե սիրտդ անբարտավան է և աղոթքի ժամանակ մեկին հիշելով դատես նրան՝ ընդունայն է աղոթքդ: Աղոթքիդ տքնությունները մի թող, որ թշնամուդ ձեռքը չընկնես: Հայր Եսայի Չարությունը դիտավորությունից սնվելով սիրտն է զայրացնում, իսկ հույսով ու աղոթքով ջախջախվելով՝ վերանում է այն: Ո՜չ ոք չի կարող Քրիստոսին ունենալ առանց ջանքի, քրտինքի, խոնարհության և անդադար աղոթքի: Հայր Մարկոս Աղոթի՜ր Աստծուն կարծես թե տեսնում ես նրան, քանզի նա իսկապես տեսնում է քեզ: Հայր Նեստոր Առանց աղոթքի մեր հոգևոր կյանքը ծարավում, թորշնում և մեռնում է: Հովհան Ոսկեբերան Եթե լսես, որ մեկը չարախոսել է քո մասին ու նա քո մոտ գա, դու նրա՜ն մի դիմակազերծիր, այլ ուրախացի՜ր նրա հետ ու դեմքդ ժպտերես թող լինի ու աղոթքիդ ժամանակ համարձակություն կստանաս: Անանուն Աղոթողի աղոթքները ձեռքերն են, որոնցով բռնել է Աստծո ոտքերը: Հովհան Մանդակունի Ինչպես հարդից ելած ծուխն է անհանգստացնում աչքերը, այդպես էլ հիշաչարությունն է անհանգստացնում մարդու միտքը աղոթքի ժամանակ: Հավատացյալների աղոթքներն աներևակայելի տանջանք ու սարսափ են չար հոգիների համար: Մի՜ աղոթիր, որ քո կամքով լինի, քանի որ դրանք ոչ միշտ են Աստծո կամքին համաձայն, ավելի լավ է աղոթիր այնպես ինչպես աղոթեց Տերը. «Թող ոչ թե իմ կամքը լինի, այլ Քո կամքը լինի» (Մատթ., Զ. 10): Միշտ խնդրիր այդպես, քանզի նա միշտ բարին է կամենում ու հոգուդ համար առավել օգտակարը: Մի՜ վշտացիր, երբ անմիջապես Աստծուց չես ստանում խնդրվածքդ: Նա դրանով ուզում է քեզ բարություն արած լինել, որպեսզի համբերությամբ աղոթելով սպասես, քանզի ի՞նչն է ավելի վեհ, քան Աստծո ներկայության մեջ զրույցը: Սաղմոսերգությունը մարում է տենչանքը և սանձում մարմնավոր անզսպությունը: Եթե դեռևս չես ստացել աղոթքի կամ սաղմոսերգության շնորհը, անդադար աղոթիր և կստանաս: Երբեք մի՜ ձգտիր ու մի փնտրիր, որ աղոթքի ժամանակ որևէ պատկեր կամ տեսք տեսնես: Նեղոս Սյունեցի Երբ աղոթքի ժամանակ թեթևություն, ջերմություն և քաղցրություն ես զգում, դա ցույց է տալիս, որ Աստված մխիթարում է, պարգևատրում է ջանքերի համար, իսկ ծանրությունը, մռայլությունը և չորությունը նշանակում են, որ Աստված մաքրում և զորացնում է հոգիդ և այդ օգտակար համբերությունով փրկում նրան: Աղոթքի սկիզբը կայանում է նրանում, որ հեռու քշես եկող չար մտածմունքներդ, որպեսզի կարողանանք մեր մտքերը պարփակել խոսքի մեջ, որոնցով աղոթում ենք, իսկ կատարելությունն առ Աստված վերանալն է: Հովհաննես Կղեքամոս Աստվածային գրվածքների խոսքի գաղտնախորհուրդներին առանց աղոթքի ու խնդրվածքի և Աստծո օգնության դու մի մոտեցիր: Աղոթքը բանալի համարիր աստվածային գրվածքներում ասված ճշմարիտ խոսքերին: Հիշաչարությամբ աղոթելը նույնն է, որ ծովում սերմանես ու սպասես բերքի: Երբ մի բանի համար աղոթում ես Աստծուն, և Նա հապաղում է կատարել այն, մի՜ տխրիր, քանզի դու Աստծուց իմաստուն չես: Աղոթքիդ մեջ ավելի շատ սիրիր երկրպագությունը, քան սաղմոսերգությունը: Մինչ փորձությունները մարդն աղոթում է Աստծուն, ինչպես օտար մեկը: Իսկ երբ փորձությունների մեջ է մտնում և համբերում, աղոթում է սիրով, հանդեպ Աստծո որպես պարտատեր, որովհետև Աստծո պատվիրանները պահելիս պատերազմում էր Տիրոջ թշնամիների դեմ և հաղթում նրանց: Չհավատաս՜, որ մարմնավորին կապված մարդը կարողանա աղոթքի ժամանակ համարձակություն ձեռք բերել: Իսահակ Ասորի Աղոթքով փնտրենք Աստծո արքայությունը և արդարությունը, որ մեր ներսում է: Մարկոս Ճգնավոր Եթե մեկն ուզում է, որ Աստված լսի իր աղոթքները, թող նախ իր թշնամիների համար աղոթի, և Աստված կլսի նրա բոլոր խնդրվածքները: Հայր Զենոն Նա է կարողանում ճիշտ ապրել, ով կարողանում է լավ աղոթել: Սուրբ Օգոստիանոս Աղբյուր՝ www.qahana.am #qaroz, #TerSmbat, #axotk, #aghotq, #ՏերՍմբատ, #քարոզ

Видео Տեր Սմբատ։ Քարոզ աղոթքի մասին ուխտագնացներին։ Ter Smbat. Qaroz aghotqi masin uxtagnacnerin. автора Гастрономический путешествия
Страницу в закладки Мои закладки
Все заметки Новая заметка Страницу в заметки