Վարագույրները բացվեցին։ Երեկոյան ժամերգություն։ Սուրբ Սարգիս եկեղեցի։ Церковь Святого Саркиса.
Յիշատակ յարութեան Ղազարու
Քրիստոսի գործած հրաշքներից մեկը, որն առանձնապես փառավորեց Նրա անունը չարչարանքներից առաջ, Ղազարոսի հարությունն էր:
Բեթանիա քաղաքում ապրում էր մի ընտանիք, որի անդամները՝ Ղազարոսը և նրա քույրեր Մարթան ու Մարիամը, Տիրոջ ուսմունքի հետևորդներն էին: Հիսուսը շատ էր սիրում նրանց, նրանք էլ փոխադարձ ջերմագին սիրով կապված էին Փրկչի հետ: Մարթան միշտ սիրով սպասավորում էր սեղանը, իսկ Մարիամը սիրում էր նստել Տիրոջ ոտքերի մոտ և ունկնդրել Նրա խոսքերը:
Մի օր Ղազարոսը ծանր հիվանդացավ: Իրենց եղբոր կյանքի համար տագնապելով՝ քույրերն այդ մասին տեղեկացրին Հիսուսին: Նա պատասխանեց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծո փառքի համար է, որպեսզի դրանով փառավորվի Աստծո Որդին»: Երկու օր անց Հիսուսն Իր աշակերտների հետ գնաց Բեթանիա: Ղազարոսն արդեն մահացել էր: Մարթան, ընդառաջ ելնելով Հիսուսին, ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, եղբայրս մեռած չէր լինի: Բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց, Քեզ կտա»: Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»: Մարթան պատասխանեց. «Գիտեմ, որ հարության ժամանակ, վերջին օրը, հարություն կառնի»: Նա նկատի ուներ համընդհանուր հարությունը, մինչդեռ Տերը խոսում էր ներկայի մասին: Եվ Նա ասաց. «Ես իսկ եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կկենդանանա»: Եվ գերեզման գնալով՝ Հիսուսը պատվիրեց բացել մուտքը: Մարթան վախենում էր, որ դիակն արդեն հոտած կլինի, քանի որ չորրորդ օրն էր մահվանից ի վեր: Այդժամ Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց ու հրամայեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: Եվ Ղազարոսը հարություն առավ [տե՛ս Հովհ. 11.1-44]:
Այս հրաշքի լուրն արագորեն տարածվեց հրեաների մեջ, և երբ Տերը մտնում էր Երուսաղեմ, ժողովուրդը Նրան դիմավորում էր ցնծագին աղաղակներով: Չորս օրվա մեռյալին հարություն տալով՝ Քրիստոս ցույց տվեց Իր լիակատար իշխանությունը մահվան վրա: Եվ Նա այդ կատարեց Իր չարչարանքներից և խաչելությունից անմիջապես առաջ, որպեսզի մարդիկ հասկանան, որ Ինքը կամավոր է կրում դրանք՝ հանուն մեր փրկության, որ Իր մահը խաչի վրա ոչ թե Իր տկարությունն է, այլ հաղթանակը չարի և մահվան հանդեպ, և որ, վերջապես, Ինքն էլ հարություն պիտի առնի:
Ղազարոսի հարության հիշատակը Եկեղեցին տոնում է Ծաղկազարդին նախորդող շաբաթ օրը:
Տիգրան Խաչատրյան
Видео Վարագույրները բացվեցին։ Երեկոյան ժամերգություն։ Սուրբ Սարգիս եկեղեցի։ Церковь Святого Саркиса. автора Краски Энергии
Видео Վարագույրները բացվեցին։ Երեկոյան ժամերգություն։ Սուրբ Սարգիս եկեղեցի։ Церковь Святого Саркиса. автора Краски Энергии
Информация
1 августа 2023 г. 0:06:39
00:25:27
Похожие видео