Загрузка страницы

Աբովյան փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է, հանցագործության գործիք հրազենը՝ հայտնաբերվել

Հունիսի 2-ին սպանություն էր կատարվել մայրաքաղաքի կենտրոնում։ Մի տղամարդ Աբովյան փողոցում՝ արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ, ատրճանակով կրակել էր Հովհաննես Վարդանյանի գլխին։ Գավառի բնակիչ, 50-ամյա տղամարդը մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ, դատաբժիշկներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակված պարկուճ։ Տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նախ պարզեցին, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Հովհաննես Վարդանյանի հետ եղած տղամարդու վրա։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Անհրաժեշտ էր պարզել, թե սպանությունը կատարած անձը երբ և որտեղից էր եկել Աբովյան փողոց, ինչպես և դեպքից հետո ուր էր գնացել, ինչն արվեց կարճ ժամանակում։ Շուտով հայտնի դարձավ, որ նա Աբովյան փողոց էր եկել՝ անցնելով Կողբացու փողոցով։ Աբովյան փողոցում էլ սպասել էր զոհին, իսկ կրակելուց հետո փախել էր Հյուսիսային պողոտա, որտեղից էլ տաքսիով հասել էր Հալաբյան փողոց։ Այստեղ ազատվել էր հանցագործության գործիքից ու դեպքի ժամանակ կրած մարզահագուստից։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հենց դեպքի օրը Հալաբյան փողոցի աղբամաններից մեկում հայտնաբերվեցին հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, և մարզահագուստը։ Պարզվել է նաև, որ տղամարդը մեկ այլ տաքսիով Հալաբյան փողոցից մեկնել էր Թալին, որտեղ խանութներից մեկում հագուստ էր գնել։ Կարճ ժամանակում հայտնաբերվել են նրան տեղափոխած տաքսու վարորդները, որոնց հայտնածով՝ կասկածվողը սլավոնական արտաքին ուներ և ռուսախոս էր։ Ծավալուն ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նրա ինքնությունը․ Ալեքսանդր Բուզմառև՝ օտարերկրյա քաղաքացի է, 23 տարեկան։ Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ միջոցառումները հետևողականորեն շարունակվում են:

Видео Աբովյան փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է, հանցագործության գործիք հրազենը՝ հայտնաբերվել канала a1plus
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
4 июня 2021 г. 13:53:28
00:02:48
Другие видео канала
Ինչպես են Հերացի փողոցում քաղաքացիները ծեծում ցուցարարներինԻնչպես են Հերացի փողոցում քաղաքացիները ծեծում ցուցարարներինԳավառի կրակոցների գործով կալանավորվածի որդուն ծեծել են. քրեական գործ՝ ՀՔԾ-ումԳավառի կրակոցների գործով կալանավորվածի որդուն ծեծել են. քրեական գործ՝ ՀՔԾ-ում35-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը35-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինըՀայ պատվիրակները ԵԽԽՎ-ում «չեզոքացնում են» ադրբեջանական «հարձակումը»՝ միջանցքի պահանջովՀայ պատվիրակները ԵԽԽՎ-ում «չեզոքացնում են» ադրբեջանական «հարձակումը»՝ միջանցքի պահանջովԲոլկա, կարամելկա, կորոլևսկի․ինչ սորտերի ազնվամորի է աճում ԱրմավիրումԲոլկա, կարամելկա, կորոլևսկի․ինչ սորտերի ազնվամորի է աճում ԱրմավիրումՍպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանությունՍպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանությունԱբովյան փողոցի կրակոցների և սպանության գործով հետախուզվողը հայտնաբերվել էԱբովյան փողոցի կրակոցների և սպանության գործով հետախուզվողը հայտնաբերվել է«Դոգ» մականունով հայտնի ոստիկանը պաշտոն է ստացել«Դոգ» մականունով հայտնի ոստիկանը պաշտոն է ստացելՀրդեհ՝ Թուրքիայի Մարմարիս քաղաքումՀրդեհ՝ Թուրքիայի Մարմարիս քաղաքումԳավառում կրակոցների հետևանքով 2 քաղաքացու սպանությունից հետո, գիշերը իրավիճակը կտրուկ լարվել էԳավառում կրակոցների հետևանքով 2 քաղաքացու սպանությունից հետո, գիշերը իրավիճակը կտրուկ լարվել էՈստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 16-ամյա աղջկա սպանության դեպքըՈստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 16-ամյա աղջկա սպանության դեպքըԱժ դիմաց իրավիճակը թեժացավ. ոստիկանությունը դիմեց գործողություններիԱժ դիմաց իրավիճակը թեժացավ. ոստիկանությունը դիմեց գործողություններիԱբովյանի քաղաքապետ ընտրվեց Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ ԲաբայանըԱբովյանի քաղաքապետ ընտրվեց Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ ԲաբայանըԱրյունալի գիշեր Գավառում.  սպանվածների հարազատները մտել են հիվանդանոց և կտրել  եղբայրների կոկորդըԱրյունալի գիշեր Գավառում. սպանվածների հարազատները մտել են հիվանդանոց և կտրել եղբայրների կոկորդըՈստիկանները բացահայտել են լատունե գրքի և երկաթե զանգի գողություններըՈստիկանները բացահայտել են լատունե գրքի և երկաթե զանգի գողություններըՇուռնուխում հողերը չեն սեփականաշնորհել, որովհետեւ իմացել են, որ տալու են․Փաշինյանը՝  շուռնուխցիներինՇուռնուխում հողերը չեն սեփականաշնորհել, որովհետեւ իմացել են, որ տալու են․Փաշինյանը՝ շուռնուխցիներինԴոն Պիպոյի եղբոր սպան ությունն ու Քյավառցի Ռաֆոյի սպան ության պատվերը․ ովքեր են պատվիրատուներըԴոն Պիպոյի եղբոր սպան ությունն ու Քյավառցի Ռաֆոյի սպան ության պատվերը․ ովքեր են պատվիրատուներըՆախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նորանշանակ դեսպանըՆախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նորանշանակ դեսպանըՈստիկանները բացահայտել են Անդրանիկ Հարությունյանի սպանությունըՈստիկանները բացահայտել են Անդրանիկ Հարությունյանի սպանությունըԿրակոցներ և սպանություն Արարատի մարզում,  «5 ՐՈՊԵ ՊԱԿԱՍ».ԼՈՒՐԵՐ 15:55Կրակոցներ և սպանություն Արարատի մարզում, «5 ՐՈՊԵ ՊԱԿԱՍ».ԼՈՒՐԵՐ 15:55
Яндекс.Метрика