Загрузка...

ՎԱՇԻՆԳՏՈՆ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է

Փաշինյան - Ալիև «Վաշինգտոնյան ռաունդն» ավարտված է: Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է՝ Թրամփի ներկայությամբ: Ո՞վ, ի՞նչ դիրքային առավելություն ունեցավ այս հանդիպումից հետո: Մինչև միջազգային մամուլը արձանագրում է, թե Միացյալ Նահանգներում հաստատված փաստաթղթերը նվազեցնում են Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում, Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հայտարարեց, թե խաղաղությունն արդեն հաստատված է, Հայաստանը ապա-շրջափակվում է, հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանի և Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Սյունիքի մարզի հետ: Ալիևն էլ ասաց՝ եթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, ապա դրա պաշտոնական ստորագրումը պետք է «չհետաձգվի»: Իսկ խաղաղության նոբելյան մրցանակի ձգտող Թրամփը հայտարարեց, թե Հայաստանը «Թրամփի ուղի» անունը ստացած Սյունիքի ճանապարհի կառավարումը հանձնում է Միացյալ Նահանգներին՝ 99 տարով , ինչը կարող է երկարաձգվել ևս 99 տարով:

Видео ՎԱՇԻՆԳՏՈՆ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է канала ArmeniaTV News
Яндекс.Метрика

На информационно-развлекательном портале SALDA.WS применяются cookie-файлы. Нажимая кнопку Принять, вы подтверждаете свое согласие на их использование.

Об использовании CookiesПринять