Загрузка страницы

ԷՐԶՐՈՒՄ ԿԱՐԻՆ ERZRUM KARIN КАРИН ЭРЗРУМ

Քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Կարնո գավառում, Կարնո սարահարթում, Եփրատ գետի ձախ կողմում, Այծպտկունք լեռան հյուսիսարևմտյան լանջերին, ծովի մակերևույթից շուրջ 2000 մ բարձրության վրա։ Քաղաքից հարավ երևում են Հավատամք լեռան բլրաշարերը։ Արևելքում ձգվում է Դավաբոյնի լեռնաշղթան, իսկ հյուսիսում և արևմուտքում քաղաքին մոտ տարածվում է Կարնո դաշտը։ Ունի զով ու առողջարար կլիմա, առատ և սառնորակ խմելու ջուր։ Ձմեռն այստեղ երկարատև ու խստաշունչ է, ամառը՝ զով, կարճատև։Կարինը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Նրա հիմնադրումը վերագրում են մ.թ.ա. 2 - րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց (Հայասական) թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է «Կարին» անունը։ Քաղաքի անվան ծագումնաբանությունը կապվում է նաև Կարինիտես անձնանվան կամ նույնանուն ցեղանվան հետ։ Կարնո մասին պատմական հավաստի տեղեկությունները պահպանվել են հունահռոմեական (1-ին դ) և հետագայի հայ պատմիչների գործերում։ Երվանդունի, Արտաշիսյան և Արշակունի թագավորական հարստությունների ժամանակ (6-րդ դ մ.թ.ա, 5-րդ դ մ.թ.), Կարինը Կարնո գավառի կենտրոնն էր։ Նրա դերն ու նշանակությունը առանձնապես սկսում է մեծանալ 387 թ Հայասաանի առաջին բաժանումից հետո, որպես բյուզանդական մասի սահմանային կարևորագույն բերդաքաղաք։ Բյուզանդիայի Թեոդոս II կայսեր (408 - 450 թթ) հանձնարարությամբ, Անատոլ զորավարը, 431 թ Կարինում կառուցում է նոր ամրություններ և կայսեր անունով քաղաքը կոչում Թեոդոսուպոլիս։ Քաղաքի ամրություններն ու պաշտպանական կառռւյցները ընդարձակվում, վերակառուցվում են նաև Անաստաս I - ի (491-518 թթ.) և հատկապես՝ Հուստինիանոս I - ի (527-565 թթ) ժամանակ։ 7 - 9-րդ դդ Կարինը մերթ բյուզանդական, մերթ արաբական մասում էր գտնվում։ Այդ շրջանում Կարինը Կալիկալա և այլ անուններով շատ հաճախ հիշատակվում է նաև արաբական աղբյուրներում։ 885 թ Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո Կարինը նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ։ 949 թ, սակայն, բյուզանդացիները այն նորից խլեցին հայերից, 1049 թ, երբ սելջուկ-թուրքերը հիմնահատակ կործանեցին Արծն քաղաքը, նրա կենդանի մնացած բնակիչները եկան ու հաստատվեցին Կարինում և այն իրենց հայրենի քաղաքի անունով կոչեցին նաև Արծն, որից և առաջացան Կարինի թուրք-արաբական Արզն Ռում (այսինքն՝ բյուզանդացիների Արծն), Արզրում, Էրզրում անունները։ Սելջուկ-թուրքերին կարճ ժամանակով այստեղից վռնդեցին Զաքարյաններր, իսկ 1242 թ քաղաքն անցավ մոնղոլ-թաթարների իշխանության տակ։ 15-րդ դարում Կարինին հաջորդաբար տիրում են կարակոյունլու և աղկոյունլու վաչկատուն ցեղերը, իսկ 1514 - ին այն գրավում է օսմանյան սուլթան Սելիմ I - ը։ 19 - 20-րդ դդ ռուսական զորքերը երեք անգամ ազատագրել են քաղաքը թուրքերից և երեք անգամ էլ՝ վերադարձրել։ 1829 թ Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով, երբ Կարինը վերադարձվեց թուրքերին, ռուսական զորքերի հետ քաղաքից հեռացան ավելի քան 20000 հայեր, որոնք բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի, Լոռիի, Փամբակի շրջաններում։ Կարնեցիներն իրենց նոր բնակավայրերից մի քանիսը վերանվանեցին Կարինի գավառի գյուղերի անուններով։ 1877 - 78 թթ ռուս-թուրքական պատերազմից հետո, սեպտեմբերի 7-ին, երբ քաղաքը կրկին թողնվեց, այնտեղից Անդրկովկաս գաղթեց 2000 ընտանիք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կարինի հայ բնակչության զգալի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին։ 1918 թ փետրվարի 26-ին քաղաքը նորից է անցնում թուրքերի ձեռքը։ Կարինը մշտապես եղել է Հայաստանի կարևոր կենտրոններից մեկը, Կարնո աշխարհի վարչաքաղաքական, Հուստինիանոս 1 - ինի վերակազմած Առաջին Հայք պրովինցիայի, հետագայում էրզրումի էմիրության, իսկ թուրքական տիրապետության ողջ ընթացքում Արևմտյան Հայասատանի ամենաընդարձակ Էրզրումի նահանգի (վիլայեթի) կենտրոնը։ Կարինը նախ և առաջ հայտնի է եղել իբրև բերդաքաղաք։ Թեև հին հայկական և վաղ միջնադարյան պաշտպանական կառույցներից այստեղ քիչ բան է պահպանվել, սակայն ուշ ժամանակներում թուրքերի կառուցած բերդն ու քաղաքամերձ ամրությունները (Մեջիդիե, Նիխախ, Սևիշլի) կանգուն էին մինչև առաջին Համաշխարհային պատերազմը և պահպանում էին իրենց ռազմաստրատեգիական նշանակությունը։ Քաղաքի միջնաբերդր գտնվում է կենտրոնում, երեք բլուրների վրա շրջապատված կրկնակի պարիսպներով։ Այն ուներ նաև խրամ, որը անհրաժեշտության դեպքում, լցվում էր Մուրտառ գետակի ջրերով։ Այստեղ կային գաղտնի գետնուղիներ, զինանոցներ, պահեստներ ու զորանոցներ։ Միջնաբերդից բացի, քաղաքը նույնպես ուներ շրջապարիսպներ, որոնց վերահսկում էին 72 աշտարակները։ Պարսպաշարի համալիրի մեջ մտնում էին Ախալցխայի (կամ Վրացական), Երզնկայի, Թավրիզի և Խարբերդի քաղաքային 4 գլխավոր դարպասները։

Видео ԷՐԶՐՈՒՄ ԿԱՐԻՆ ERZRUM KARIN КАРИН ЭРЗРУМ канала Beauty Princessita
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
3 декабря 2020 г. 20:04:23
00:02:21
Другие видео канала
ԵՂԵԳՆՈՒՏ ԼՈՌԻ EGHEGNUT LORI ARMENIA 🇦🇲 💙❤️🧡ԵՂԵԳՆՈՒՏ ԼՈՌԻ EGHEGNUT LORI ARMENIA 🇦🇲 💙❤️🧡ՎԱՐԱԳԱՎԱՆ VARAGAVAN ARMENIAՎԱՐԱԳԱՎԱՆ VARAGAVAN ARMENIAСамые древние языки мираСамые древние языки мираՀՈՌՈՄԱՅՐ ԼՈՌԻ HOROMAYR LORI ARMENIA 🇦🇲ՀՈՌՈՄԱՅՐ ԼՈՌԻ HOROMAYR LORI ARMENIA 🇦🇲ՀԱԶՐՈ ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ HAZRO WESTERN ARMENIAՀԱԶՐՈ ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ HAZRO WESTERN ARMENIAԱՅԳԵՊԱՐ AYGEPAR ARMENIAԱՅԳԵՊԱՐ AYGEPAR ARMENIAYEREVAN ЕРЕВАН Yerevan one of the oldest cities on the world  Ереван один из древнейших городов мираYEREVAN ЕРЕВАН Yerevan one of the oldest cities on the world Ереван один из древнейших городов мираԱՃԱՐԿՈՒՏ ՏԱՎՈՒՇ ACHARKUT TAVUSH ARMENIAԱՃԱՐԿՈՒՏ ՏԱՎՈՒՇ ACHARKUT TAVUSH ARMENIAТОП 15 ЛУЧШИЕ  АРМЯНСКИЕ СОВЕТСКИЕ  ФИЛЬМЫ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸТОП 15 ЛУЧШИЕ АРМЯНСКИЕ СОВЕТСКИЕ ФИЛЬМЫ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸՍՊԻՏԱԿ SPITAK CITY СПИТАКՍՊԻՏԱԿ SPITAK CITY СПИТАКԵՆՈՔԱՎԱՆ ЕНОКАВАН РАЙСКИЙ УГОЛОК В АРМЕНИИ ДЛЯ ТУРИСТОВ ENOQAVANԵՆՈՔԱՎԱՆ ЕНОКАВАН РАЙСКИЙ УГОЛОК В АРМЕНИИ ДЛЯ ТУРИСТОВ ENOQAVANՊԱՐԶ ԼԻՃ ОЗЕРО ПАРЗ PARZ LICH ЧТО ПОСМОТРЕТЬ В АРМЕНИИ?ՊԱՐԶ ԼԻՃ ОЗЕРО ПАРЗ PARZ LICH ЧТО ПОСМОТРЕТЬ В АРМЕНИИ?Армянское оружие от исторической до современной Armenian weapons from historical to modernАрмянское оружие от исторической до современной Armenian weapons from historical to modernԳԱՆՁԱՔԱՐ ՏԱՎՈԻՇ ՀԱՅԱՍՏԱՆ GANDZAQAR TAVUSH ARMENIAԳԱՆՁԱՔԱՐ ՏԱՎՈԻՇ ՀԱՅԱՍՏԱՆ GANDZAQAR TAVUSH ARMENIAՍԵՎԱՆԱՎԱՆՔ SEVANAVANQ ЧТО ПОСМОТРЕТЬ В АРМЕНИИ? СЕВАНАВАНКՍԵՎԱՆԱՎԱՆՔ SEVANAVANQ ЧТО ПОСМОТРЕТЬ В АРМЕНИИ? СЕВАНАВАНКԱԳԱՐԿՁՈՐ ՎԱՅՈՑ ՁՈՐ AGRAKADZOR VAYOTS DZOR ARMENIA 🇦🇲❤️💙🧡ԱԳԱՐԿՁՈՐ ՎԱՅՈՑ ՁՈՐ AGRAKADZOR VAYOTS DZOR ARMENIA 🇦🇲❤️💙🧡ԿՈՂԲ ՏԱՎՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆ KOGHB TAVUSH ARMENIAԿՈՂԲ ՏԱՎՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆ KOGHB TAVUSH ARMENIAԱՐԶԱԿԱՆ ARZAKAN АРЗАКАНԱՐԶԱԿԱՆ ARZAKAN АРЗАКАНԳԱՆՁԱՍԱՐ ГАНДЗАСАР ЧТО ПОСМОТРЕТЬ В АРМЕНИИ?GANDZASARԳԱՆՁԱՍԱՐ ГАНДЗАСАР ЧТО ПОСМОТРЕТЬ В АРМЕНИИ?GANDZASARԿԵՐՃԱՆԻՍ ԷՐԶՐՈՒՄԻ ՄԱՐԶ ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ Kerchanis Erzrum province Western Armenia 🇦🇲ԿԵՐՃԱՆԻՍ ԷՐԶՐՈՒՄԻ ՄԱՐԶ ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ Kerchanis Erzrum province Western Armenia 🇦🇲
Яндекс.Метрика