Загрузка страницы

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը. սեպտեմբերի 21, 2023թ.

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր համախմբվել ենք սրբազան այս կամարների ներքո միասնական աղոթք մատուցելու առ Աստված Հայաստան և Արցախ նվիրական մեր հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար:
Հայոց անկախ պետականության վերակերտման երեսուներկուերորդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով:
Մեր ժողովուրդը Արցախում այսօր կանգնած է գոյաբանական սոսկալի սպառնալիքների առջև: Հարյուր տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է դառնությունը ցեղասպանության։ Վերստին ազատ ու անկախ կյանքի ու ազգային պատկանելիության համար հայը վճարում է իր կյանքով ու իր արյամբ։
Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում: Մեր կոչն ենք ուղղում միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար: Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ազգային մեր կյանքում երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։ Մեզ պետք է միաբանություն՝ փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար։
Արցախի հավատավոր սիրելի զավակներ, Հայրական Մեր օրհնությունն ու աղոթքն ենք բերում ձեզ և Մեր զորակցությունը հայտնում Արցախի իշխանություններին։ Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը։ Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են։ Վճռական այս պահին թող Աստված ապավեն լինի, մխիթարի ու գոտեպնդի ձեզ՝ դիմակայելու նեղություններին ու դժվարություններին, և Տիրոջ ողորմությամբ ձեր և ձեր զավակների կյանքի ընթացքը լինի անվտանգ ու ապահով։ Այս ծանր իրավիճակում, մեր պատմության փոթորկահույզ ժամանակները հաղթահարած մեր նախնյաց օրինակով, հույսով և հավատով զինվենք ու զորանանք՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 22.5)։
Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, միասնաբար աղոթք բարձրացնենք առ Երկնավոր Տերը՝ հայցելով, որ Բարձրյալն Աստված խաղաղության Իր շնորհները հեղի հայոց աշխարհին, ամուր ու հաստատուն պահի հայոց պետականությունը և ազգասիրության ու հայրենասիրության մեջ՝ վճռական ու անսասան մեր ժողովրդին:
Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այժմ և միշտ. ամեն:

Видео Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ канала ShoghakatTVcompany
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
21 сентября 2023 г. 15:30:04
00:07:51
Другие видео канала
Հոկտեմբերի 4Հոկտեմբերի 4Հոկտեմբերի 3Հոկտեմբերի 3Եկեղեցական կյանք 02.10.2023Եկեղեցական կյանք 02.10.2023Համաեվրոպական հանրահավաքներ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դեմՀամաեվրոպական հանրահավաքներ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դեմ«Հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության աղոթք չէ». Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետ«Հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության աղոթք չէ». Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետՀամազգային աղոթքի օրվա առիթով Երևանի տարբեր եկեղեցիներ տարվեցին սրբազան մասունքներՀամազգային աղոթքի օրվա առիթով Երևանի տարբեր եկեղեցիներ տարվեցին սրբազան մասունքներԶորավոր մասունքներով համազգային աղոթք թեմերի եկեղեցիներումԶորավոր մասունքներով համազգային աղոթք թեմերի եկեղեցիներումՀոգևորականներն այցելում են Մայր Աթոռի կեցավայրերում ապաստանած արցախցիներինՀոգևորականներն այցելում են Մայր Աթոռի կեցավայրերում ապաստանած արցախցիներինԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորների հանդիպումը Ամենայն հայոց հայրապետի հետԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորների հանդիպումը Ամենայն հայոց հայրապետի հետԱրցախի համար համազգային աղոթք Գուգարաց թեմի եկեղեցիներումԱրցախի համար համազգային աղոթք Գուգարաց թեմի եկեղեցիներումՀոկտեմբերի 2Հոկտեմբերի 2Համազգային աղոթքի օր Արցախի համար Հոկտեմբերի 1-ինՀամազգային աղոթքի օր Արցախի համար Հոկտեմբերի 1-ինԱղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայությանԱղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայությանԿացարաններ, սնունդ, բուժօգնություն. Մայր Աթոռի խնամքի ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համարԿացարաններ, սնունդ, բուժօգնություն. Մայր Աթոռի խնամքի ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համարԳորիսում արցախցիներին Հայաստան բերող վերջին ավտոբուսներին են դիմավորելԳորիսում արցախցիներին Հայաստան բերող վերջին ավտոբուսներին են դիմավորելՀոկտեմբերի 1Հոկտեմբերի 1Բռնազավթված Արցախ.  հայոց սրբավայրերԲռնազավթված Արցախ. հայոց սրբավայրերԵս իմ անուշ ՀայաստանիԵս իմ անուշ ՀայաստանիՄասյացոտնի թեմը ևս աջակցում է բռնի տեղահանված արցախցիներինՄասյացոտնի թեմը ևս աջակցում է բռնի տեղահանված արցախցիներինՍ. Գևորգի մասունքը տարվեց Մասյացոտնի թեմի եկեղեցիներՍ. Գևորգի մասունքը տարվեց Մասյացոտնի թեմի եկեղեցիներՍեպտեմբերի 30Սեպտեմբերի 30
Яндекс.Метрика