Загрузка страницы

Ռոբերտ Քոչարյանը հպարտանում է Արցախին հակամարտության կողմի կարգավիճակից զրկելու համար, 2003թ.

2003-ին ՀՀ նախագահի ընտրությունից առաջ «Հայլուրին» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը բացատրում է, թե ինչու Հայաստանը որոշեց խոսել նաև Արցախի փոխարեն (այդպիսով Արցախին զրկելով հակամարտության կողմի՝ 1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում հաստատված կարգավիճակից)։

Ըստ Քոչարյանի, դա արվել է, որպեսզի միջազգային հանրությունը գործ ունենա միավորված հայ ժողովրդի (Հայաստան, Արցախ, սփյուռք) մոտեցման հետ։ Նրա կարծիքով, երբ Հայաստանն ասում էր, թե կընդունի կարգավորման ցանկացած տարբերակ, որին կհամաձայնի Ղարաբաղը, հեշտացնում էր Արցախի վրա ճնշումը, ինչից խուսափելու համար էլ այնպես է արել, որ գործ ունեն «միավորված հայ ժողովրդի» մոտեցման հետ։

Որպես որդեգրված մոտեցման արդյունավետության ապացույց Քոչարյանը բերում է փաստը, որ 1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած փուլային տարբերակն ընդունել էր Ադրբեջանը (նաև Հայաստանը) և մերժել էր Արցախը, սակայն «միավորված հայ ժողովրդի» դիրքորոշման ի հայտ գալուց հետո Հայաստանն ու Արցախն ընդունել են կարգավորման նոր տարբերակը, իսկ մերժողը եղել է Ադրբեջանը։ Քոչարյանն այս մոտեցումը կրկնել է նաև 2003-ին ՀՀ նախագահի ընտրության երկրորդ փուլից առաջ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հետ հեռուստաբանավեճի ժամանակ։

Հետագայում Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն դադարել է հպարտանալ կատարվածի համար, այլև փոխել է մոտեցումը, և թե՛ իր գրքում, թե՛ իր գրասենյակի միջոցով Արցախի՝ հակամարտության կողմի կարգավիճակի կորուստը վերագրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, թեև Արցախն այդ կարգավիճակից օգտվել է նաև հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին՝ 1998-ի նոյեմբերին պաշտոնապես համաձայնություն տալով միջնորդների ներկայացրած «Ընդհանուր պետություն» տարբերակին, ինչի մասին իր խոսքում նշում է նաև Քոչարյանը։

2001-ի ապրիլին Քի Վեսթում (ԱՄՆ) ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում քննարկված տարբերակն առաջինն էր, որտեղ որպես հակամարտության կողմեր հանդես էին գալիս միայն Ադրբեջանն ու Հայաստանը. քննարկվում էր երկու պետությունների միջև տարածքային հնարավոր փոխանակման տարբերակ։ Կողմերի միջև հետագայում քննարկված մյուս բոլոր տարբերակներում ևս որպես հակամարտության կողմեր հանդես են եկել միայն Հայաստանն ու Ադրբեջանը. հակամարտությունն աստիճանաբար սկսեց ընկալվել որպես տարածքային վեճ երկու երկրների միջև։

Видео Ռոբերտ Քոչարյանը հպարտանում է Արցախին հակամարտության կողմի կարգավիճակից զրկելու համար, 2003թ. канала Armenia
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
26 июля 2021 г. 0:51:57
00:02:04
Другие видео канала
Վիկտոր Չերնոմիրդինը Լևոն Տեր-Պետրոսյանի մասինՎիկտոր Չերնոմիրդինը Լևոն Տեր-Պետրոսյանի մասինՄարտի 1, 2008, Ազատության հրապարակՄարտի 1, 2008, Ազատության հրապարակArmenian Alphabet (Հայերենի այբուբենը)Armenian Alphabet (Հայերենի այբուբենը)Լեբլեբիջիների խմբերգըԼեբլեբիջիների խմբերգը«Լավ էլի» - Կլինես դու իմը«Լավ էլի» - Կլինես դու իմըՎերջին վհատվողըՎերջին վհատվողըՎանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան - «Համիդ մատաղ», 24.11.1990Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան - «Համիդ մատաղ», 24.11.1990Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը երգում ենՎանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը երգում ենՀՀ Գերագույն Խորհրդի նիստ - 1991թ.ՀՀ Գերագույն Խորհրդի նիստ - 1991թ.Գայանե Ավդալյան - ՕրորԳայանե Ավդալյան - ՕրորԲորիս Ելցինը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասինԲորիս Ելցինը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասինՀայաստանի կորսված գարունը - մաս 1 (նախապատմություն)Հայաստանի կորսված գարունը - մաս 1 (նախապատմություն)Լևոն Տեր-Պետրոսյանը խաղաղության մասինԼևոն Տեր-Պետրոսյանը խաղաղության մասինԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԼևոն Տեր-Պետրոսյանը հումորով ցրում է լարվածությունըԼևոն Տեր-Պետրոսյանը հումորով ցրում է լարվածությունըՈտքերը երկարացնել վերմակի չափովՈտքերը երկարացնել վերմակի չափովՍեպտեմբերի 21-ի ծնունդըՍեպտեմբերի 21-ի ծնունդը«Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը». Լևոն Տեր-Պետրոսյան, Ստեփանակերտ, 1993թ.«Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը». Լևոն Տեր-Պետրոսյան, Ստեփանակերտ, 1993թ.Գաղտնի պայմանագիր Հայաստանի ու Արցախի միջև, 1993թ.Գաղտնի պայմանագիր Հայաստանի ու Արցախի միջև, 1993թ.ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հարվարդի համալսարանում - 13.08.1994ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հարվարդի համալսարանում - 13.08.1994Պայքար, պայքար մինչև վերջ...Պայքար, պայքար մինչև վերջ...
Яндекс.Метрика