Загрузка страницы

Այս ասֆալտին տնակը չի սազում, պետք է հանել. Սուրեն Պապիկյանը` Գյումրիում

AsekoseNews-Շիրակի մարզում ընթացքի մեջ է Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհահատվածի հիմնանորոգումը: Շինարարությունն իրականացվում է Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով: Մոտ 9 կմ երկարություն ունեցող միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ: Ընթացող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Շիրակի մարզ այցելած Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ մեծ ուշադրությամբ եւ պատասխանատվությամբ են հետեւում աշխատանքին: Որակի կամ ժամկետի շեղում չի լինելու: Շինարարները հստակ տեղեկացված են՝ աչք փակել այլեւս չկա, բոլոր թերացողները կպատժվեն ըստ արժանվույն: Նախարարը գյուղից հետո Գյումրիում էր: Ընթացող փողոցաշինական աշխատանքներին ծանոթացավ Տիգրան Մեծ փողոցում, որտեղ ասֆալտապատում է իրականացվում: Հիշեցնենք, սա այն փողոցն էր, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ի այցի ժամանակ նկատողություն արեց շինարարին սխալ աշխատանքի եւ հետիոտների ու վարորդների համար ստեղծած խնդիրների հետ կապված: «Եթե շինարարություն ենք սկսում, կապ չունի՝ ինչ շինարարություն է, պետք է մտածենք միջավայրի մասին: Հիմա, ասենք էդ շինարարությունը մի տարի տեւեց, մենք գյումրեցիներին ասում ենք՝ գնացեք Գյումրիից, մի տարուց հետո կգա՞ք: Էդ մի տարվա ընթացքում պարտավոր եք իր միջավայրն ապահովեք: Հիմա մեր բոլոր շինհրապարակների 90 տոկոսն աղբանոց է: Բայց մենք նորմեր ունենք, չէ՞: Բերեք գնանք Եվրոպա, ցանկացած տեղ: Տեսնենք նման վիճակ որտե՞ղ կա, որ մայթը քանդեն, քաղաքացին քայլելու տեղ չունենա»,-զայրացել էր վարչապետը: Այդ այցից մի քանի օր անց հետիոտների անցումների համար որոշակի հարմարություններ ստեղծվեցին: Այսօր արդեն խնդիր չկա, գործն ասֆալտապատմանն է հասել: Այս փողոցում միակ խնդիրը փողոցին կից գտնվող տնակի հետ էր կապված: «Այս ասֆալտին տնակը չի սազում, հանեք»,-ասաց նախարարը: Սամվել Բալասանյանն էլ տեղեկացրեց, որ անօթեւան ընտանիք է այդտեղ բնակվում: Որոշվեց խնդիրը քննարկել, արագ գտնել լուծումը: Ընդհանուր առմամբ Գյումրիում հիմնանորոգվող 3 փողոցից 70 տաղավար է հանվել: Գործընթացն ըստ քաղաքապետի, շարունակական է:

#asekose #surenpapikyan

Видео Այս ասֆալտին տնակը չի սազում, պետք է հանել. Սուրեն Պապիկյանը` Գյումրիում канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
24 июля 2019 г. 21:13:01
00:18:54
Другие видео канала
«iPhone» վաճառողները` հանցագործների թիրախում․ ոստիկանությունը զգուշացնում է«iPhone» վաճառողները` հանցագործների թիրախում․ ոստիկանությունը զգուշացնում էЛожитесь, господин президент!-27 февраляЛожитесь, господин президент!-27 февраляՀիմա ստեղ որ ֆուտբոլ ա լինում՝ ինչքա՞ն մարդ ա գալիս․ Փաշինյանը՝ ԿապանումՀիմա ստեղ որ ֆուտբոլ ա լինում՝ ինչքա՞ն մարդ ա գալիս․ Փաշինյանը՝ ԿապանումՈստիկանը ծեծելիս ասել է` սա դեռ վերջը չիՈստիկանը ծեծելիս ասել է` սա դեռ վերջը չիԻնչպե՞ս է Նիդերլանդների դեսպանը հայերենով Թումանյան արտասանումԻնչպե՞ս է Նիդերլանդների դեսպանը հայերենով Թումանյան արտասանումՓաշինյանը՝ ԿապանումՓաշինյանը՝ ԿապանումԳիտնականը՝ հանքարդյունաբերության կարևորության մասինԳիտնականը՝ հանքարդյունաբերության կարևորության մասինԱյս պահին Կառավարության շենքի առջևԱյս պահին Կառավարության շենքի առջևՇատ վատ էր վիճակս, հացի փող չունեի, նույնիսկ ձայնով լացում էի. Ջիվան ԳասպարյանՇատ վատ էր վիճակս, հացի փող չունեի, նույնիսկ ձայնով լացում էի. Ջիվան ԳասպարյանԼոս Անջելեսի հայերը՝ Թուրքիայի հյուպատոսարանի առջևԼոս Անջելեսի հայերը՝ Թուրքիայի հյուպատոսարանի առջևԿին-տղամարդ. հարաբերությու՞ն, թե՞ հակամարտությունԿին-տղամարդ. հարաբերությու՞ն, թե՞ հակամարտությունԻմ այցելուները ինձ մոտ գալիս են նաև իմ մարդկային հատկանիշների համար.բժիշկ,կոսմետոլոգ Տաթևիկ ՍարգսյանԻմ այցելուները ինձ մոտ գալիս են նաև իմ մարդկային հատկանիշների համար.բժիշկ,կոսմետոլոգ Տաթևիկ ՍարգսյանՓաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցելՓաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցելԿրեմլում կայացած համերգին 90-ամյա Բեդրոս Կիրկորովը խնդրել է հարգել հայոց եղեռնի զոհերի հիշատակըԿրեմլում կայացած համերգին 90-ամյա Բեդրոս Կիրկորովը խնդրել է հարգել հայոց եղեռնի զոհերի հիշատակըԱրտյոմ Մարկոսյանը`  վախերի, իրեն փոխարինողների և զղջման մասին... /Artyom MarkosyanԱրտյոմ Մարկոսյանը` վախերի, իրեն փոխարինողների և զղջման մասին... /Artyom MarkosyanՀպարտությունս չներեց ասեմ` ներողություն, զղջում եմ.Սյուզաննա Մելքոնյանը`հիասթափության և կարոտի մասինՀպարտությունս չներեց ասեմ` ներողություն, զղջում եմ.Սյուզաննա Մելքոնյանը`հիասթափության և կարոտի մասինԵս երաժշտական ճաշակ եմ քարոզել այդ սերնդին, բոլորը կրկնօրինակում էին ինձ. Արման ԲարդումյանԵս երաժշտական ճաշակ եմ քարոզել այդ սերնդին, բոլորը կրկնօրինակում էին ինձ. Արման ԲարդումյանԱյն, ինչ տարիներ առաջ բացառում էի, հիմա ինքս եմ անում... Իրինա Հարությունյան/ Irina HarutyunyanԱյն, ինչ տարիներ առաջ բացառում էի, հիմա ինքս եմ անում... Իրինա Հարությունյան/ Irina HarutyunyanՔրիստոս Ծնաւ եւ ՅայտնեցաւՔրիստոս Ծնաւ եւ ՅայտնեցաւՎերաբացվել է Արմավիրի քաղաքային մարզադաշտըՎերաբացվել է Արմավիրի քաղաքային մարզադաշտըՄարդկանց մեջ չարություն, նախանձ էի նկատում, իմ դեմքին ժպտում էին,բայց անկեղծ չէին. Հասմիկ ԿարապետյանՄարդկանց մեջ չարություն, նախանձ էի նկատում, իմ դեմքին ժպտում էին,բայց անկեղծ չէին. Հասմիկ Կարապետյան
Яндекс.Метрика