Загрузка страницы

ԱՂՕԹՔ ՀԱՅՈՑ ԱԶԳԻՍ ՀԱՄԱՐ

Հա՜յր մեր Երկնաւոր, Ամենակարող, Հզօր եւ Սքանչելագործ Աստուած, ազգովին միահամուռ հաւատքով՝ աղաչական աղօթում ենք Քո փառահեղ մեծութեանը, որ մեր երկրի այս խառնիճաղանճ վիճակին մէջ յայտնուես։
Իմաստութիւն եւ շնորհք տուր մեր ազգի ղեկավարներին։ Ապաշխարութեան եւ համեստ հոգին սերմանիր մեր ազգի եկեղեցական դասին։
Խաղաղութիւն եւ մխիթարութիւն պարգեւիր մեր ազգի զաւակներին։
Զգաստութեան եւ դարձի ոգին շնորհիր մեր ազգի դաւաճաններին։

Մեր երկրի ժողովուրդին օրերը աւելի խաւարում են, աղերսանքս է, որ Քո սիրոյ եւ ողորմութեանը լոյսը փայլի մեր մայր հողին վրայ եւ պաշտպանի մեզ նրանցից, ովքեր ձգտում են մեր կործանումը։

Ես իսկապէս շնորհակալ եմ որ հա՛յ եմ։
Շնորհակալ եմ, որ գիր, մշակոյթ եւ արուեստ ունեցող ազգի մը զաւակն եմ։
Շնորհակալ եմ, որ զաւակն եմ ստեղծագործող ժողովուրդի մը, որ շինել ու պատել է, որ աճեցրել ու ծաղկեցրել է։

Շնորհակալ եմ, Տէ՜ր, իմ երկրի համար: Պահի՛ր զայն ապահով, քո հզօր բազուկների մէջ։

Ամէն

Վրոյր Տէմիրճեան
Vrouyr Demirjian

Видео ԱՂՕԹՔ ՀԱՅՈՑ ԱԶԳԻՍ ՀԱՄԱՐ канала Vrouyr Demirjian
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
21 сентября 2023 г. 20:14:41
00:02:13
Яндекс.Метрика