Загрузка страницы

«Ակունք» անսամբլ - Զինչ ու զինչ (Armenian folk)

Երգի նկարագրությունը իմ «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից, որ հեռարձակվում է http://radiomariam.am/ կայքով:
«Զինչ ու զինչ» երգը Կոմիտասը ներկայացնում է որպես Շամիրամին նվիրված վիպերգության հատված՝ կապելով առասպելի այն դրվագին, երբ Շամիրամի կախարդական ուլունքը (այլ տարբերակներում՝ ծամկալը) նետում են Վանա լիճը, որտեղից էլ գալիս է «Ուլունք Շամիրամայ ի ծով» արտահայտությունը:
Սակայն նոր ուսումնասիրողներն այլ բացահայտումներ են կատարել այս երգի շուրջ. ըստ երաժշտագետ-տեսաբան Կարինե Խուդաբաշյանի՝ «Զինչ ու զինչ» երգը, համանման մի քանի երգերի հետ, իրականում մաս է կազմել հեթանոսական ծիսակարգի և երգվել է Անահիտ դիցուհու պաշտամունքային արարողության ժամանակ: Այս և նմանատիպ այլ պարերգերի բանաստեղծական շարադրանքում, պատկերված է աղջկա մերկանալու ընթացքը` գլխի հարդարանքից մինչև ներքնազգեստները: Հայ, ինչպես նաև այլ հեթանոսություններում տարածված սովորույթ է եղել որոշ տոների ժամանակ քրմուհիների մերկությունը: Բաբելոնում անցկացվող նման մի տոնակատարության Ք.Ա. 5-րդ դարում ներկա է եղել հույն պատմագիր Հերոդոտոսը և գրի է առել իր «Պատմության» մեջ: Հույն պատմահայրը տեսել էր, թե ինչպես մայրության և պտղաբերության դիցուհուն նվիրված տոնի օրը կանայք այցելում էին մայր աստվածուհու տաճարները, մերկանում և տրվում անծանոթ տղամարդկանց, որովհետև, ըստ եղած հավատալիքի, այդ կերպ նրանք ապահովում էին տարվա բարեբերությունը, իսկ ամուլ կանանց համար՝ մայրություն:
Իսկ երգի «զոմա, զոմա է, քոմա, քոմա է» կրկրներգն, ըստ Կարինե Խուդաբաշյանի, հիշատակությունն են «սոմա» և «խաոմա» ըմպելիքները, որոնք ծեսի ընթացքում մատուցել են քրմին և քրմուհուն: Այդ ընպելիքները և սովորույթն ընդունված են եղել Հնդկաստանից մինչև Պարսկաստան ու Հայաստան:
Հնարավոր է, որ ավելի ուշ շրջանում մոռացվել է այս ծիսակատարությունը, իսկ երգը, բովանդակության առումով հիշեցնելով Շամիրամի առասպելի այս դրվագը, սկսել է վերագրվել դրան:
Armenian pagan dance-song "Zinch u zinch" dedicated to Mother Goddness Anahit. Performs "Akunq" ensemble.
Երգիո խոսքերը՝

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն,
Զոմա զոմա էր,
Զիմ գոտիկ տամ լողվորչուն,
Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ,
Զոմա զոմա էր,
Ո՜չ էհան ծամկալ ծովեն,
Քոմա քոմա էր։
Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն,
Զոմա զոմա էր,
Զիմ լաչակ տամ լողվորչուն,
Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ,
Զոմա զոմա էր,
Ո՜չ էհան ծամկալ ծովեն,
Քոմա քոմա էր։
Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն,
Զոմա զոմա էր,
Զիմ շապիկ տամ լողվորչուն,
Քոմա քոմա էր,
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ,
Զոմա զոմա էր,
Ո՜չ էհան ծամկալ ծովեն,
Քոմա քոմա էր։
Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն,
Զոմա զոմա էր,
Լուսնակ գիշեր պագ մի տվի,
Քոմա քոմա էր,
Հետ էառ, հետ հավնեցավ,
Զոմա զոմա էր,
Հետ էհան ծամկալ ծովեն,
Քոմա քոմա էր:

(Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն,
Զոմա զոմա էր,
Զիմ ծոցիկ տամ լողվորչուն,
Քոմա քոմա էր,
Համ առա, համ հավնեցա,
Զոմա, զոմա էր,
Հանեմ ծամկալն ի ծովեն,
Քոմա, քոմա էր):

Видео «Ակունք» անսամբլ - Զինչ ու զինչ (Armenian folk) канала Arshak Adamian
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
23 августа 2016 г. 11:57:10
00:02:11
Яндекс.Метрика