Загрузка страницы

Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն անհետ կորածների և ռազմագերիների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ իր հրապարակած ճանապարհային քարտեզի 6-րդ կետը վերաբերում է հենց վերը նշված հարցերին. «Ընդհանրապես մենք, բնականաբար, առաջիկայում պետք է այս ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանք կատարենք: Պետք է հոգ տանել, որ մենք ընտանիքների անդամներին տեղեկացնենք, թե ինչ աշխատանքներ են կատարվում, և չպետք է այնպես լինի, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն գնալ, տարբեր գերատեսչությունների առաջ ակցիաներ անել, որպեսզի տեղեկանան՝ իրենց հարազատների հայտնաբերման կամ վերադարձի ուղղությամբ ինչ է արվում:

Երեկ Էջմիածնում մի այսպիսի դրվագային հանդիպում, շփում ունեցա և՛ գերեվարված զինվորականների, և՛ քաղաքացիական անձանց, և՛ անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ: Պայմանավորվեցինք, որպեսզի ինտենսիվ աշխատենք, ամբողջացնենք այն տեղեկատվությունը, որ մեր ձեռքին կա և այն անելիքները, որոնք մենք պատկերացնում ենք առաջիկայում: Մասնավորապես, գերեվարված անձանց փոխանակման հետ կապված կա քաղաքական պայմանավորվածություն, պետք է պարզաբանել, թե այդ պայմանավորվածությունն ինչպես, ինչ մեխանիզմով, ինչ ժամկետներում է իրագործվելու, անհետ կորածների հետ կապված պետք է հասկանանք մեխանիզմները»: Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է առաջիկայում հանդիպումներ ունենալ անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ:

«Իհարկե, այս ընթացքում եղել են դեպքեր, բարեբախտաբար, երբ անհետ կորած համարվող անձինք ողջ-առողջ հայտնաբերվել են, իրենք իրենց գտնվելու վայրի մասին հայտնելու հնարավորություն չեն ունեցել և ուղղակի վերադարձել են: Պետք է հույս հայտնել, որ այսպիսի դեպքերն ավելի ու ավելի շատ կլինեն: Այժմ պատրաստվենք, որպեսզի հարազատներին կարողանանք ավելի կոնկրետ և ամբողջական տեղեկատվություն հաղորդել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին ներկայացվել են գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Քննարկվել են անհետ կորածների որոնողական աշխատանքների մեխանիզմները: Անդրադարձ է եղել տուժող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղություններին:

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է վերոնշյալ խնդիրների արագ կարգավորմամբ:

Վարչապետն ընդգծել է, որ առաջնահերթ պետք է մշտական, անընդհատ հաղորդակցություն ապահովել գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց, անհետ կորածների ընտանիքների հետ և այդ նպատակով ձևավորել շուրջօրյա գործող կենտրոն: «Ամենակարևորը մարդկանց հետ ամենօրյա կոմունիկացիան է: Պետական կառույցները պետք է իրենք գնան, հանդիպեն և խոսեն ընտանիքների հետ, հասկանան կարիքները՝ բժշկական, հոգեբանական, սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով», - ասել է Ն. Փաշինյանը:

Видео Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն անհետ կորածների և ռազմագերիների վերաբերյալ канала A1plus
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
23 ноября 2020 г. 18:13:06
00:02:21
Другие видео канала
Դանակահարություն Վարդաձորում․ ոստիկանության բացահայտումըԴանակահարություն Վարդաձորում․ ոստիկանության բացահայտումըԲացահայտվել են Զառիթափ համյանքի ղեկավարի ապօրինություններըԲացահայտվել են Զառիթափ համյանքի ղեկավարի ապօրինություններըՊահածոյացված տեղական ձկնեղենը պահանջված մթերք արտերկրումՊահածոյացված տեղական ձկնեղենը պահանջված մթերք արտերկրումԻնչո՞ւ է ռուսաստանցի ճանաչված բժիշկն ամեն ամիս այցելում ԵրեւանԻնչո՞ւ է ռուսաստանցի ճանաչված բժիշկն ամեն ամիս այցելում ԵրեւանԻ՞նչ կարգավիճակով և ինչ քաղաքացիություն է ունենալու Արցախի բնակչությունը. հարց ԱՀ ՄԻՊ-ինԻ՞նչ կարգավիճակով և ինչ քաղաքացիություն է ունենալու Արցախի բնակչությունը. հարց ԱՀ ՄԻՊ-ինՀիմնանորոգվում է Նոր Հաճնի կամուրջըՀիմնանորոգվում է Նոր Հաճնի կամուրջըԵզդիների սպանդը կարող է դադարեցնել ԱՄՆ-ն. ակցիա դեսպանատան մոտԵզդիների սպանդը կարող է դադարեցնել ԱՄՆ-ն. ակցիա դեսպանատան մոտՀայաստանում հոմեոպաթիկ բուժման դիմում է տարեկան 1000 հոգիՀայաստանում հոմեոպաթիկ բուժման դիմում է տարեկան 1000 հոգիԱշխատանքային պայմանագրի կնքման կարգն ու բովանդակությունը․ իրազեկումԱշխատանքային պայմանագրի կնքման կարգն ու բովանդակությունը․ իրազեկումՋրաշենի գազաֆիկացումը դադարեցրել էինՋրաշենի գազաֆիկացումը դադարեցրել էինԿորուստ, որ սփոփանքի խոսք չունիԿորուստ, որ սփոփանքի խոսք չունիԴանակահարություն Աղավնաձոր գյուղում Հրազդանի ոստիկանների բացահայտումըԴանակահարություն Աղավնաձոր գյուղում Հրազդանի ոստիկանների բացահայտումըՈրն էր Արթուր Ալեքսանյանի մանկական երազանքը․ "Ճերմակ արջը" այսօր "Օրրանում" էրՈրն էր Արթուր Ալեքսանյանի մանկական երազանքը․ "Ճերմակ արջը" այսօր "Օրրանում" էրԲերքը վտանգի տակ է  գյուղում ջուր չկա  ակցիա՝ Ներքին ԳետաշենումԲերքը վտանգի տակ է գյուղում ջուր չկա ակցիա՝ Ներքին ԳետաշենումՆոր կյանք` Նոր կյանք գյուղումՆոր կյանք` Նոր կյանք գյուղումՎերնիսաժի տոնական անցուդարձըՎերնիսաժի տոնական անցուդարձըԲացահայտվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ ի մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքըԲացահայտվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ ի մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքըMade in ArmeniaMade in ArmeniaՀարեւանի տնից պահարաններ էր գողացելՀարեւանի տնից պահարաններ էր գողացելԽաղատնից գողություն է կատարվելԽաղատնից գողություն է կատարվելԿարմիր բլուրում հնչած կրակոցների գործով հետախուզվողին հայտնաբերել ենԿարմիր բլուրում հնչած կրակոցների գործով հետախուզվողին հայտնաբերել են
Яндекс.Метрика