Загрузка страницы

Ձյուդո ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված պատերազմում զոհված վանաձորցիներին

Մայիսի 23-ին Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ձյուդո ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված վանաձորցի զինվորների հիշատակին: Մարզադպրոցի սաներից երկուսը՝ բռնցքամարտիկ Էդուարդ Մարուքյանը և ձյուդո ըմբշամարտիկ Դավիթ Մնացականյանը, զոհվել են պատերազմում: Առաջնության պատվավոր հյուրերն էին Լոս Անջելեսից ժամանած դերասան Ռոման Միտիչյանը և ՌԴ-ից ժամանած Դավիթ Մինասյանը: Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին ընկածների հիշատակը, ապա տրվեց առաջնության մեկնարկը:
Տասնմեկ քաշային կարգերում առաջնությանը մասնակցեց 44 մարզիկ: Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած մարզիկներն արժանացան մեդալների և դիպլոմների: Մրցանակակիր բոլոր մարզիկները դրամական պարգևներ ստացան Ռոման Միտիչյանից և Դավիթ Մինասյանից և նվերներ՝ ամերիկահայ բարերար Գուրոյան ընտանիքից: Ի դեպ, Տեր և Տիկին Գուրոյանները օգնություն են տրամադրել նաև արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված և Վանաձորում ապաստանած ընտանիքներին:

Видео Ձյուդո ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված պատերազմում զոհված վանաձորցիներին канала Վանաձորի Համայնքապետարան/Vanadzor Municipality
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
24 мая 2021 г. 18:31:21
00:04:19
Яндекс.Метрика