Загрузка страницы

Մի երգ, մի զարկ դառնանք

Խոսք` Ռաֆայել Պատկանյան
Երաժշտ.` Կոմիտաս

Հիմի է՞լ լըռենք, եղբարք, հիմի է՞լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը մեր կրծքին,
Ականջ չի դընում մեր լաց ու կոծին.
Ասացէ՛ք, եղբարք հայեր, ի՞նչ անենք, —
Հիմի է՞լ լռենք:
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Խլեց մեր սուրը — պաշտպան մեր
անձին,
Արդարութեան ձայնն հանած իր սրտից
Արտաքսում է մեզ մեր բնիկ երկրից,
Պանդու՛խտ հալածեալ, եղբարք, ո՞ւր
դիմենք, —
Հիմի է՞լ լռենք:
Թո՛ղ լռե մունջը, անդամալույծը,
Կամ` որոց քաղցր է թշնամու լուծը.
Բայց մենք, որ ունինք հոգի ու սիրտ քաջ,
Ե՛կ անվախ ելնենք թըշնամու առաջ,
Գոնե մեր փառքը մահով ետ խըլենք —
Ու այնպես լըռենք:

Видео Մի երգ, մի զարկ դառնանք канала Sona Kotanjyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
2 ноября 2020 г. 23:25:53
00:02:14
Яндекс.Метрика