Загрузка страницы

Տեր Հարություն քհն. Դարբինյանի թաղման պատարագը

2015 թ. օգոստոսի 8-ին ի Տեր ննջեց Սուրբ Գայանե վանքի երկարամյա հոգևոր սպասավոր Տ. Հարություն քհն. Դարբինյանը։ Օգոստոսի 10-ին Շողակաթի վանքում հանգուցյալ Տեր Հոր թաղման Ս. Պատարագը մատուցեց Տ. Թեոդորոս վրդ. Զաքարյանը։ Վերջին օծման կարգը կատարեց Տ. Բագրատ եպս. Գալստանյանը։
Սրբազան արարողութեանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ Տ. Իգնատիոս վրդ. Մալխասյանը, Տ. Մատթեոս վրդ. Պողոսյանը, Տ. Մակար վրդ. Հակոբյանը, Տ. Հովսեփ աբեղա Հակոբյանը, Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը, Տ. Արիս աբեղա Տոնոյանը, Երուսաղեմի միաբաններից Տ. Էմմանուել վրդ. Աթաջանյանը, հոգևոր սպասավորներից Տ. Հովհաննես քհն. Հովհաննիսյանը, Տ. Ներսես քհն. Ռուշանյանը, Տ. Գևորգ քհն. Կրտիկաշյանը, Տ. Եփրեմ քհն. Զարգարյանը, Տ. Ղազար քհն. Պետրոսյանը, Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյանը, Տ. Ահարոն քհն. Մելքումյանը, Տ. Զոհրաբ քհն. Մազմանյանը, Տ. Նշան քհն. Ալավերդյանը և ուրիշներ, ինչպես նաև սարկավագներ, Սուրբ Գայանե վանքի միանձնուհիները, հավատացյալների խուռներամ բազմությունը։
Յիշատակն Արդարոյն օրհնութեամբ եղիցի և վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի։ Ամէն։

Видео Տեր Հարություն քհն. Դարբինյանի թաղման պատարագը канала Սուրբ Գայանե վանք
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
1 октября 2018 г. 18:11:32
02:40:40
Яндекс.Метрика