Загрузка страницы

Դիմադրության շարժման մարտիկը. Միսաք Մանուշյան

Միսաք Մանուշյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Սամոսատ քաղաքում: 1915թ. հայերի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ զրկվել է ծնողներից: Եղբոր հետ հայտնվել է Սիրիայում։ 1925թ. տեղափոխվել է Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա՝ Փարիզ: 1935-37թթ Փարիզում խմբագրել է «Զանգու» շաբաթաթերթը, որտեղ տպագրել է նաև իր բանաստեղծությունները: 1935թ-ից եղել է Հայ օգնության կոմիտեի, իսկ 1937թ-ից՝ ՀՕԿ կենտրոնական վարչության անդամ։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ մամուլում 1930-ականների սկզբներից։ Եղել է ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հեղինակել է բազմաթիվ հայրենասիրական, քաղաքական և քնարական բանաստեղծություններ: Երկրորդ Համաշխարհային պատերազմի առաջին ամիսներին, երբ Գերմանիան նվաճել էր եվրոպական մի շարք երկրներ, շատերի հետ նույնպես ձերբակալվել ու նետվել է համակենտրոնացման ճամբար: Երեք ամիս անց փախել է ճամբարից, վերադարձել Փարիզ և կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ ակտիվորեն մասնակցել գերմանական զավթիչների դեմ ֆրանսիացի հայրենասերների մղած պայքարին: 1943թ. նշանակվել է Փարիզի և նրա շրջակայքի ազատ հրաձիգների և պարտիզանական ինտերնացիոնալ ջոկատների հրամանատար ու մատնությամբ ձերբակալվել է, իսկ երեք ամիս անց իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում:
Մանուշյանի անունով փողոցներ, դպրոցներ, պուրակներ են կոչվել Փարիզում, Մարսելում և Ֆրանսիայի այլ քաղաքներում, կանգնեցվել են հուշարձաններ: Արժանացել է Ֆրանսիայի Ազգային հերոսի կոչման, հետմահու պարգևատրել Է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանով: 2009թ. Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» կինոնկարը:

Видео Դիմադրության շարժման մարտիկը. Միսաք Մանուշյան канала Western Armenia TV
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
21 февраля 2023 г. 16:02:09
00:06:56
Другие видео канала
Մակրոնը յայտներ Է Միջին Արեւելքի մէջ գործող ֆրանսական  յատուկ ուժերուն մասին.Լուրեր 17-01-2020Մակրոնը յայտներ Է Միջին Արեւելքի մէջ գործող ֆրանսական յատուկ ուժերուն մասին.Լուրեր 17-01-2020Արեւմտեան Հայաստանի լուրեր (Արցախյան բարբառով)Արեւմտեան Հայաստանի լուրեր (Արցախյան բարբառով)Топонимы Арцаха.Мемориальный камень Пылы ПухТопонимы Арцаха.Мемориальный камень Пылы ПухSons of Western Armenia.Samvel and Narek GhazaryanSons of Western Armenia.Samvel and Narek GhazaryanԵւրոմիութիւնը պատժամիջոցներ  սահմաներ է Թիւրքիոյ դէմ: Լրահոս 2019-07-16Եւրոմիութիւնը պատժամիջոցներ սահմաներ է Թիւրքիոյ դէմ: Լրահոս 2019-07-16In German discourse, Armenians were the "Jews of the EastIn German discourse, Armenians were the "Jews of the EastПаспорт Западной Армении является одним из механизмов права на самоопределение. Президент А.АбрамянПаспорт Западной Армении является одним из механизмов права на самоопределение. Президент А.АбрамянВ отношении высокопоставленных чиновниках Азербайджана необходимо ввести санкции. Сенат СШАВ отношении высокопоставленных чиновниках Азербайджана необходимо ввести санкции. Сенат СШААрмянский корень шариковой ручкиАрмянский корень шариковой ручкиМузыкальная жизнь старого ЕреванаМузыкальная жизнь старого Еревана157 лет со дня рождения генерала Андраника Озаняна157 лет со дня рождения генерала Андраника Озаняна30 տարե  առաջ դեկտեմբերի 10-են Արցախի Անկախության հանրաքվենա տեղի ունեցալ․Արցախի  նախագահը պենա ասալ30 տարե առաջ դեկտեմբերի 10-են Արցախի Անկախության հանրաքվենա տեղի ունեցալ․Արցախի նախագահը պենա ասալSons of Western Armenia.Karen DemirchyanSons of Western Armenia.Karen DemirchyanВыпал первый снег в некоторых районах Западной Армении.Новости 2019-09-25Выпал первый снег в некоторых районах Западной Армении.Новости 2019-09-25Commemoration ceremony of Genocide against Armenians in Lyon. News 2019-04-10Commemoration ceremony of Genocide against Armenians in Lyon. News 2019-04-10Uzmanlar Malatya'da olası yeni deprem tehlikesi nedeniyle uyardı.Haberler 2019-04-01Uzmanlar Malatya'da olası yeni deprem tehlikesi nedeniyle uyardı.Haberler 2019-04-01Уроки истории от Президента Российской Федерации: Путин напомнил о прошлом УкраиныУроки истории от Президента Российской Федерации: Путин напомнил о прошлом Украины«Շուշի Հայրենակցական Միութեան» նախագահ Աշոտ Յարությունեանի դիմումը ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամեանին«Շուշի Հայրենակցական Միութեան» նախագահ Աշոտ Յարությունեանի դիմումը ԱՀՀ նախագահ Արմենակ ԱբրահամեանինThe church of the province of Tomarza in Kesaria is completely abandoned. News 2019-07-03The church of the province of Tomarza in Kesaria is completely abandoned. News 2019-07-03Արեւմտեան Հայաստանի մէջ գանձագողերը կը կողոպտեն եւ կ’աւերեն նախկին հայաբնակ գիւղըԱրեւմտեան Հայաստանի մէջ գանձագողերը կը կողոպտեն եւ կ’աւերեն նախկին հայաբնակ գիւղըНовый парк в АхалкалакиНовый парк в Ахалкалаки
Яндекс.Метрика